COVID-19
ԱՄՆ-ում COVID-19-ի դեպքերի թիվը կարող է հասնել 20 միլիոնի․ WP
The Washington Post-ը` հղում անելով ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման դաշնային կենտրոնի տնօրեն Ռոբերտ Ռեդֆիլդին, հայտնում է, որ ԱՄՆ-ում նոր տիպի կորոնավիրուսային դեպքերի թիվը կարող է հասնել 20 միլիոնի: Ռոբերտ Ռեդֆիլդին հայտնել է, որ ներկայումս երկրում պաշտոնապես COVID-19 հայտնաբերվել է 2,3 մլն մարդու մոտ, միայն թե իրականում այդ թիվը կարող է 10 անգամ բարձր լինել: «Մեր հստակ…
Ուժեղ ֆեդերացիաներ՝ ուժեղ օլիմպիական շարժում
Օլիմպիական մարզաձևերի ֆեդերացիաների ասոցիացիան պայմանավորվել է հաշվետու – ընտրական գլխավոր համաժողովն անցկացնել հեռավար, 2020 թ․ նոյեմբերին: Այն նախատեսված էր գարնանը, սակայն հետաձգվել է COVID-19 համաճարակի պատճառով, հայտնում են ՀԱՕԿ պաշտոնական կայքից։ Նշվում է, որ տեսակոնֆերանսի ընթացքում կազմակերպության խորհուրդը հրապարակել է կատարած աշխատանքների արդյունքները։ Դրանք կոչված են համաճարակի հետևանքով ֆեդերացիաներում ծագած խնդիրների լուծմանը: Ուժեղ ֆեդերացիաներ՝ ուժեղ…
Արցախում գրանցվել է կորոնավիրուսի 1 նոր դեպք․ առողջացել են ևս 5-ը
Արցախի առողջապահության նախարարության հաղորդմամբ՝ Արցախում գրանցվել է կորոնավիրուսի 1 նոր դեպք։ Նշվում է, որ վարակակիրը Մարտակերտի շրջանի կոնտակտավոր բնակիչ է։ Միևնույն ժամանակ, COVID-19 ախտորոշում ունեցող 5 քաղաքացու մոտ թեստավորման արդյունքը բացասական է եղել, ինչը նշանակում է, որ նրանք հաղթահարել են հիվանդությունը: Այսպիսով՝ հունիսի 20-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ՝ Արցախում կորոնավիրուս հաստատվել է 97 քաղաքացու մոտ, որոնցից…
Առանց բժշկի նշանակման դեքսամեթազոնի կիրառումը կարող է վնասել մարդուն․ ԱՆ
ՀՀ առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել, որով պարզաբանում է ներկայացրել դեքսամեթազոն դեղամիջոցի վերաբերյալ։ Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «Վերջին օրերին զանգվածային լրատվամիջոցներն անդրադարձել են Բրիտանիայում անցկացված կլինիկական հետազոտությունների նախնական արդյունքներին, ըստ որի` դեքսամեթազոն դեղամիջոցով բուժումը կարող է փրկել COVID-19-ով ծանր հիվանդների կյանքը: Հաջորդիվ, նախարարությունը ստացել է մի շարք ահազանգեր, որ քաղաքացիները ձեռք են բերում դեղամիջոցը`…
Արդյո՞ք Covid-19- ը առաջացնում է շաքարախտ առողջ մարդու մոտ. Channel4
Որոշ ժամանակ է, ինչ շրջանառվում է այն հանգամանքը, որ շաքարային դիաբետ ունենալը կարող է մեծացնել Covid-19-ով վարակվելու և մահվան վտանգը: Օքսֆորդի համալսարանի և Լոնդոնի հիգիենայի ու արևադարձային բժշկության դպրոցի ուսումնասիրության մի նախագիծ, որում դիտարկվում են 17 միլիոն NHS զեկույցներ, ենթադրում է, որ «չկառավարվող» շաքարախտ ունեցող մարդիկ (չնայած բուժմանը, արյան շաքարը դեռևս չափազանց բարձր է) ավելի…
Հնարավո՞ր է, որ կորոնավիրուսը սկսել է տարածվել դեռևս 2019-ի օգոստոսից. BBC
Կա քննադատություն ԱՄՆ-ի կողմից կատարված այն ուսումնասիրության վերաբերյալ, որը ենթադրում է, որ կորոնավիրուսի բռնկումը Չինաստանի Ուհան քաղաքում սկսված կարող էր լիներ դեռևս անցյալ տարվա օգոստոսի սկզբին: Հարվարդի համալսարանի կողմից կատարած ուսումնասիրությունը, որը հրապարակվեց այս ամսվա սկզբին՝ հերքվել է Չինաստանի կողմից և դրա մեթոդաբանությունը կասկածի տակ է դրվել անկախ գիտնականների կողմից: Ուսումնասիրվել է զեկույցում օգտագործված մեթոդները…
Բեռլինում կազմել են մարդկանցից բաղկացած շղթա ի նշան բողոքի
Հազարավոր մարդիկ կիրակի օրը Բեռլինում կազմել են մարդկանցից բաղկացած շղթա, ի նշան բողոքի՝ ռասիզմի և սոցիալական անհավասարության դեմ: Կազմակերպիչները ասում են, որ առնվազն 20,000 մարդ է հավաքվել Գերմանիայի մայրաքաղաքում՝ շղթան կազմելու համար, որը ձգվում էր ինը կիլոմետր՝ Բրանդենբուրգի դարպասից մինչև Նեուկոելն թաղամաս՝ Բեռլինի հարավ-արևելքում: Ցուցարարները, որոնց զգուշացվել էր՝ կրել դիմակ և պահպանել սոցիալական հեռավորություն, միացել…
ՀՀ վարչապետի և առողջապահության պատասխանատուների Covid-19-ին առնչվող ճեպազրույց (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցի ընթացքում ներակացնում է կորոնավիրուսի տարածման կանխարգելման, ստեղծված իրավիճակի և պարետատան կողմից կատարվող գործողությունների մասին։ Վարչապետը հորդորով է հանդես գալիս՝ կոչելով քաղաքացիներին կրել դիմալ, ձեռքերը մաքուր պահել, ինչպես նաև 1,5 մ ֆիզիկական հեռավորություն։ ՀՀ ԱՆ նախարար Արսեն Թորոսյանը ներկայացնում է ՀՀ և արտասահմանյան փորձի մասին։ https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/1471981249656581/
Կորոնավիրուսով վարակված հիվանդին թոքերի փոխպատվաստում է արվել. CNN
ԱՄՆ-ի Չիկագո քաղաքի հիվանդանոցներից մեկում բժիշկները հաջողությամբ փոխպատվաստել են երիտասարդ կնոջ թոքերը, որոնք ախտահարվել էին կորոնավիրուսի պատճառով: Ինչպես փոխանցում է CNN-ը, Northwestern Memorial Hospital հիվանդանոցից հայտնել են, որ ԱՄՆ-ում նմանատիպ վիրահատություն առաջին անգամ է արվել՝ կորոնավիրուսով վարակված հիվանդի մոտ: Նշվում է, որ կորոնավիրուսով վարակված կինը, ով 6 շաբաթ անցկացրել է վերակենդանացման բաժանմունքում՝ թոքերի արհեստական շնչառական…
Դելե Ալին մեկ հանդիպում բաց կթողնի կորոնավիրուսի հետ կապված կատակելու պատճառով
«Տոտենհեմի» կիսապաշտպան Դելե Ալին մեկ հանդիպում բաց կթողնի Պրեմիեր լիգայում։ այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Ֆուտբոլիստը պատժվել է՝ Covid-19-ի վերաբերյալ երգիծական տեսանյութ տարածելու համար: Տեսանյութը հայտնվել է ինտերնետում փետրվարին: Բացի այդ, կիսապաշտպանը կվճարի 50 հազար ֆունտ տուգանք: Պրեմիեր լիգայի վերսկսումից հետո առաջին հանդիպմանը Ալին չի մասնակցի, որի ժամանակ «Տոտենհեմը» կխաղա «Յունայթեդի» հետ: Հանդիպումը…
Միայն Մոսկվայում կորոնավիրուսով հաստատված դեպքերի թիվը անցել է 200 հազարից
Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված դեպքերի թիվն անցել է 200 հազարից։ Այս մասին հայտնում են Մոսկվայի օպերատիվ շտաբից։ Նշենք, որ ՌԴ մայրաքաղաքում հաստատվել է կորոնավիրուսի նոր 1436 դեպք։
Ինչու՞ են ազգային փոքրամասնությունները ավելի շատ վնաս կրել Covid-19-ի պատճառով. channel4
Համաճարակի առավել հրատապ հարցերից է , թե ինչու սևամորթ, ասիական և այլ փոքրամասնությունները (BAME) գտնվում են ռիսկի տակ։ Կասկած կա թվերի վերաբերյալ. Ազգային վիճակագրության գրասենյակի, Ֆիսկալ հետազոտությունների ինստիտուտի և Անգլիայի հանրային առողջության ինստիտուտի հիմնական ուսումնասիրությունները պարզել են, որ զգալիորեն ավելի բարձր մահացության ցուցանիշ է գրանցվել էթնիկ փոքրամասնությունների բնակչության շրջանում: Մեկ այլ անհանգստացնող ուսումնասիրություն, որը հրապարակվել…
Ձյուդոյի միջազգային ֆեդերացիայի նախագահը նամակ է հղել ազգային ֆեդերացիաներին
Ձյուդոյի բոլոր ազգային ֆեդերացիաներին նամակ է հղել Ձյուդոյի միջազգային ֆեդերացիայի նախագահը։ «Ձյուդոյի միջազգային հարգելի ընտանիք, մենք ուշադիր հետևում ենք աշխարհի առողջապահական իրավիճակին, տարբեր երկրների կառավարությունների հրահանգներին և COVID-19- ի դեմ պայքարի ընթացքին: Ուրախ ենք, որ որոշ երկրներ իրենց սահմանները բացելու ճանապարհին են: Ֆեդերացիան քննարկում է համաշխարհային մրցաշարերի ժամկետները հետաձգելու հարցը: Երբ իրավիճակը կդառնա անվտանգ, կվերսկսվեն…
Կարո՞ղ է վիտամին D-ն նվազեցնել Covid-19-ով վարակվելու հավանականությունը. factcheck.org
Երբ կորոնավիրուսը տարածվեց ամբողջ աշխարհում, որոշ գիտնականներ առաջ քաշեցին այն հանգամանքը, որ վիտամին D-ն կարող է նվազեցնել COVID-19-ով վարակվելու հավանականությունը։ Օրինակ, Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի նախկին դոկտոր Թոմ Ֆրիդենը, մարտի 23-ին Fox News կայքում հրապարակեց մի աղյուսակ, որում նշված էր, որ վիտամին D-ն կարող է նվազեցնել մարդու COVID-19-ով վարակվելու ռիսկը: Այս պնդումը մասամբ բխում…
Կորոնավիրուսի՞, թե՞ մեծ ճգնաժամի պատճառով են նվազել աշխատատեղերը. channel4
Կորոնավիրուսի թե՞ մեծ ճգնաժամի պատճառով են նվազել աշխատատեղերը: Շատ բրիտանացիներ պնդում էին, որ գործազրկության նպաստները 2020-ի ապրիլին ավելի շատ են եղել, քան նույնիսկ վերջին ֆինանսական ճգնաժամի ընթացքում: Մենք դիտարկելու ենք, կորոնավիրուսի ազդեցությունը անգործության վրա և դրա հետևանքները, հիմնվելով այն փաստերի վրա, որոնք մինչ այժմ հայտնի են: Քանի՞ մարդ է հեռացվել աշախատանքից: Երկրի ո՞ր ոլորտներն են առավել…














