Football

  • Արտուրո Վիդալի ծառայություններով հետաքրքրված է Ինտերը

    Արտուրո Վիդալի ծառայություններով հետաքրքրված է Ինտերը

    «Բարսելոնայի» և Չիլիի ազգային հավաքականի կիսապաշտպան Արտուրո Վիդալի ծառայություններով հետաքրքրված է «Ինտերը»: Հայտնի է, որ ֆուտբոլիստը կարող է մարզական կարիերան շարունակել Միլանի «Ինտերում», քանի որ Վիդալով անձամբ հետաքրքրված է ակումբի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն: Հայտնենք, որ «Բարսելոնան» մտադիր չէ նոր պայմանագիր առաջարկել Վիդալին։ Նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2021 թվականի հունիս: Այս մասին տեղեկանում…

  • Օզիլը ցանկանում է հաջորդ մրցաշրջանում ևս հանդես գալ Արսենալում

    Օզիլը ցանկանում է հաջորդ մրցաշրջանում ևս հանդես գալ Արսենալում

    «Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլը ցանկանում է հաջորդ մրցաշրջանում ևս հանդես գալ անգլիական ակումբի կազմում: Հայտնի է, որ ֆուտբոլիստը մերժել է «Ֆեներբահչեի» առաջարկը և «Արսենալի» ղեկավարությանը հայտնել է, որ ցանկանում է մինչև պայմանագրի ավարտը մնալ ակումբում: Հայտնենք, որ Մեսութ Օզիլի պայմանագիրն «Արսենալի» հետ նախատեսված է մինչև 2021 թվականի հունիս: Այս մասին տեղեկանում ենք Bild-ից:

  • Ռեալը անժամկետ պայմանագիր կառաջարկի Զիդանին

    Ռեալը անժամկետ պայմանագիր կառաջարկի Զիդանին

    «Ռեալի» ղեկավարությունը ցանկանում է թիմում պահել ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանին: Հայտնի է, որ ակումբի ղեկավարությունը ցանկանում է անժամկետ պայմանագիր առաջարկել Զիդանին, ինչը հնարավորություն կտա մարզչին ակումբից հեռանալ` երբ ցանկանա: Այս մասին տեղեկանում ենք OK Diario-ից:  

  • Ինձ համար առաջնայինը թիմային հաղթանակներն են. Ռոնալդու

    Ինձ համար առաջնայինը թիմային հաղթանակներն են. Ռոնալդու

    «Յուվենտուսի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է իր գրանցած ռեկորդի մասին: Ֆուտբոլիստը հայտնել է, որ ռեկորդները կարևոր են, սակայն իր համար առաջնայինը թիմային հաղթանակներն են: «Ֆուտբոլիստը չի կարող ռեկորդներ գրանցել, եթե թիմը չի հաղթում: «Յուվենտուսը» ցանկանում է կատարելագործվել և նորանոր հաղթանակներ տանել»,-նշել է Ռոնալդուն: Հայտնենք, որ Ռոնալդուն «Լացիոյի» դեմ Իտալիայի առաջնության 34-րդ…

  • Ընթացիկ մրցաշրջանում մենք դեռ կարող ենք տիտղոս նվաճել. Գվարդիոլա

    Ընթացիկ մրցաշրջանում մենք դեռ կարող ենք տիտղոս նվաճել. Գվարդիոլա

    «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է իր գլխավորած թիմի և մրցաշրջանի ընթացքի մասին: Գվարդիոլան հայտարարել է, որ իր գլխավորած թիմն ընթացիկ մրցաշրջանում դեռ կարող է 1 տիտղոս նվաճել: «Ես դեռ չեմ մտածում հաջորդ մրցաշրջանի մասին: Ընթացիկ մրցաշրջանում մենք դեռ կարող ենք տիտղոս նվաճել և ամեն ինչ անելու ենք դրա համար»,-ասել է մարզիչը: Նա…

  • Կցանկանայի, որ այս մրցանակը զուգորդվեր Լա Լիգայում չեմպիոնությամբ. Մեսսի

    Կցանկանայի, որ այս մրցանակը զուգորդվեր Լա Լիգայում չեմպիոնությամբ. Մեսսի

    «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին խոսել է Իսպանիայի առաջնության 2019/20 մրցաշրջանի լավագույն ռմբարկու ճանաչվելու մասին: Ֆուտբոլիստը նշել է, որ ուրախ է, որ կարողացել է հերթական անգամ ճանաչվել լավագույն ռմբարկու և հավելել է, որ անհատական մրցանակաները շատ կարևոր են ֆուտբոլիստի համար: «Կցանկանայի, որ այս մրցանակը զուգորդվեր Լա Լիգայում չեմպիոնությամբ: Թիմային հաղթանակները շատ ավելի կարևոր են ինձ համար»,-…

  • Մխիթարյանի գոլը չօգնեց Ռոմային հաղթանակ տանել

    Մխիթարյանի գոլը չօգնեց Ռոմային հաղթանակ տանել

    Իտալիայի առաջնության 34-րդ տուրում «Ռոման» ընդունեց «Ինտերին»։ «Ռոման» մոտ էր կամային հաղթանակի, սակայն խաղն ավրատվեց ոչ-ոքի արդյունքով` 2-2 հաշվով: Հանդիպման հաշիվը բացեցի հյուրերի պաշտպան Ստեֆան Դե Վրեյը, որից հետո առաջին խաղակեսի ավելացված ժամանակում հաշիվը հավասարեցրեց «Ռոմայի» պաշտպան Լեոնարդո Սպինացոլան։ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը 57-րդ րոպեին օգտագործեց  Էդին Ջեկոյի կարճ փոխանցումը՝ առաջ մղելով «Ռոմային»։ Սակայն…

  • Մարտինեսը հրաժարվել է Մանչեսթեր Սիթի տեղափոխվելուց

    Մարտինեսը հրաժարվել է Մանչեսթեր Սիթի տեղափոխվելուց

    Լաուտարո Մարտինեսը հրաժարվել է «Մանչեսթեր Սիթի» տեղափոխվելուց։ Նշվում է, որ ֆուտբոլիստը Միլանի «Ինտերից» կհեռանա միայն հանուն «Բարսելոնայում» հանդես գալուն: Հիշեցնենք, որ Մանչեսթերյան ակումբը ֆուտբոլիստի համար պատրաստ էր վճարել 111 միլիոն եվրո: Այս մասին հաղորդում է gazetta.it-ը։  

  • Հաջողված հանդիպումներից հետո խաղային դասավորությունը փոխելու իմաստ չկա. Ֆոնսեկա

    Հաջողված հանդիպումներից հետո խաղային դասավորությունը փոխելու իմաստ չկա. Ֆոնսեկա

    «Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան խոսել է Միլանի «Ինտերի» հետ առաջիկա դիմակայության մասին: Մարզիչը հայտնել է, որ հաջողված հանդիպումներից հետո խաղային դասավորությունը փոխելու իմաստ չկա: «Գործել ենք երեք պաշտպաններով։ Կարևոր չէ՝ Լուկակուն կխաղա, թե չի խաղա։ Գլխավորն այն է, որ իմ թիմը գործի ըստ ծրագրի և սխալներ թույլ չտա։ Նիկոլո Ձանյոլոյի հետ ոչ մի խնդիր…

  • Արսենալը բանակցում է Չելսիի հարձակվողի հետ

    Արսենալը բանակցում է Չելսիի հարձակվողի հետ

    «Արսենալը» հետաքրքրված է «Չելսիի» բրազիլացի հարձակվող Վիլիանի ծառայություններով: Հայտնի է, որ ակումբը բանակցում է ֆուտբոլիստի հետ: Տեղեկացնենք, որ այս մրցաշրջանի ավարտից հետո Վիլիանը ազատ գործակալի կարգավիճակում կհեռանա «Չելսիից», քանի որ նա պահանջում է ակումբից` 3 տարվա պայմանագիր, իսկ ակումբը ցանկանում է պայմանագիրը երկարաձգել 1 տարով: Այս մասին տեղեկանում ենք Bleacher Report-ից։

  • Չգիտեմ, թե ինչ է ինձ սպասվում ապագայում. Զիդան

    Չգիտեմ, թե ինչ է ինձ սպասվում ապագայում. Զիդան

    «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը պատասխանել է Արքայական ակումբում իր ապագայի վերաբերյալ հարցին։ Մարզիչը հայտնել է, որ ոչ ոք չգիտի, թե ինչ տեղի կունենա հաջորդ մրցաշրջանում: «Հիմա ունեմ պայմանագիր «Ռեալի» հետ, այստեղ ամեն ինչից գոհ եմ, բայց երբեք չգիտես, թե ինչ կարող է տեղի ունենալ ֆուտբոլում։ Չգիտեմ, թե ինչ է ինձ սպասվում ապագայում»,- ասել է…

  • Այս տարի Ոսկե գնդակը պետք է ստանա Բենզեման. Պերես

    Այս տարի Ոսկե գնդակը պետք է ստանա Բենզեման. Պերես

    «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը կարծիք է հայտնել «Ոսկե գնդակ» մրցանակի այս տարվա դափնեկրի վերաբերյալ: Նախագահը հայտնել է, որ այս տարի ոսկե գնդակը պետք է ստանա Բենզեման: «Նա պարզապես հրաշալի մրցաշրջան է անցկացնում և արժանի է այդ մրցանակին»,-ասել է Պերեսը: Այս մասին տեղեկանում ենք Daily Mail-ից:

  • Մենք չեմպիոնությունից զրկվել ենք մեր սխալների պատճառով

    Մենք չեմպիոնությունից զրկվել ենք մեր սխալների պատճառով

    «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին Լա Լիգայի 37-րդ տուրում «Օսասունային» պարտվելուց և չեմպիոնությունից զրկվելուց հետո խոսել է իրենց խաղի մասին: Մեսին նշել է, որ ինքը հայտարարել էր, որ եթե նման կերպ շարունակեն, ապա չեն կարող հաղթել Չեմպիոնների լիգայում: «Փաստորեն, ես ճիշտ էի: Մենք չեմպիոնությունից զրկվել ենք ոչ թե «Ռեալի» հաջողությունների, այլ մեր սխալների պատճառով»,-ասել Մեսին: Այս…

  • Ռեալը Ազարի համար կվճարի ևս 20 միլիոն եվրո

    Ռեալը Ազարի համար կվճարի ևս 20 միլիոն եվրո

    «Չելսին» ակումբի հարձակվող Էդեն Ազարի՝ «Ռեալ» տեղափոխության դիմաց ևս 20 միլիոն եվրո կվաստակի: Հայտնի է, որ Արքայական ակումբը ֆուտբոլիստին ձեռք բերելու համար վճարել է 100 միլիոն եվրո, բայց քանի որ պայմանագրում նշված է եղել, որ «Ռեալը» բոնուսների տեսքով լոնդոնյան ակումբին պետք է վճարի ևս 20 միլիոն եվրո: Հիշեցնենք, որ «Ռեալը» Ազարի հետ պայմանագիր է կնքել…

  • Գվարդիոլան Պրեմյեր լիգային նոր ռեկորդ է սահմանել

    Գվարդիոլան Պրեմյեր լիգային նոր ռեկորդ է սահմանել

    «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան Պրեմյեր լիգային նոր ռեկորդ է սահմանել: Հայտնի է, որ մարզիչը անգլիայի առաջնության 36-րդ տուրի խաղում «Բորնմութին» 2։1 հաշվով պարտության է մատնել: Գվարդիոլան առաջին 150 խաղում ամենաշատ հաղթանակ գրանցած մարզիչն է: Նշվում է, որ մարզչի գլխավորությամբ կայացած Պրեմյեր լիգայի անցկացրած առաջին 150 խաղում «Մանչեսթեր Սիթին» տարել է 111 հաղթանակ։ Այս…