Football Italia
Ռոմայի մարզական տնօրենը պաշտոնանկ կարվի
«Ռոմայի» մարզական տնօրեն Ջանլուկա Պետրակին քաղաքականությանը վերաբերող հարցերում տարաձայնություններ ունի «Ռոմայի» նախագահ Ջեյմս Պալոտայի հետ: Այս պատճառով մարզական տնօրենը չի շարունակի աշխատանքը մայրաքաղաքային ակումբում: Հայտնի է, որ Պալոտայի առաջիկայում պաշտոնանկ կանի Պետրակիին: Այս մասին տեղեկացնում է Football Italia-ն:
Սիլվան և Կավանին կհեռանան ՊՍԺ-ից. տնօրեն
ՊՍԺ-ի մարզական տնօրեն Լեոնարդոն հայտնել է, որ պաշտպան Տիագո Սիլվան ու հարձակվող Էդինսոն Կավանին կհեռանան ակումբից։ «Այո, ճիշտ է, որ Կավանին ու Սիլվան մրցաշրջանի ավարտից հետո կհեռանան ակումբից»։ Լեոնարդոն նշել է, որ իրենց նպատակն է պահել նրանց թիմում նաև օգոստոսին, Չեմպիոնների լիգայի հանդիպումների համար: Հայտնենք, որ Կավանիի ծառայություններով հետաքրքրված են Միլանի «Ինտերն» ու Մադրիդի «Աթլետիկոն»։…
Ազգային առաջնությունների ավարտի օրերը պաշտոնական չեն․ Չեֆերին
ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը խոսել է ազգային առաջնությունների ավարտի նախնական օրերի մասին։ «Հուլիսի 20-ը և օգոստոսի 3-ը նշվել են որպես նախնական ամսաթվեր ապրիլի 21-ին ՈւԵՖԱ-ի 55 ասոցիացիաների քարտուղարների և նախագահների հետ հանդիպումների ժամանակ: Այդ հանդիպումների ընթացքում մենք նշել էինք, որ այդ ամսաթվերը միայն նախնական են և ոչ պաշտոնական»,- Չեֆերինի խոսքերը մեջբերում է Football-italia-ն։
Ա Սերիայի ակումբները այսօր չեն սկսի մարզումները
Իտալիայի սպորտի նախարար Վինչենցո Սպադաֆորան հետաձգել է Ա Սերիայի ակումբների թիմային մարզումները: Իտալիայի առողջապահության նախարարությունը այդքան էլ համամիտ չի եղել առաջնության վերսկսման մտքով, և մի քանի պահանջներ են առաջադրվել, որոնք էլ վիճաբանության առիթ են դարձել: Այս մասին հայտնում է Football Italia-ն:
Իտալական մի շարք ակումբներ դեմ են Ա Սերիայի վերսկսմանը
Իտալական որոշ ֆուտբոլային ակումբներ դեմ են արտահայտվել Ա Սերիան սկսելու առնչությամբ։ Football Italia-ի հաղորդմամբ՝ այդ ակումբները թվով 8-ն են։ Խոսքը «Կալյարիի», «Ատալանտայի», «Միլանի», «Ինտերի», «Նապոլիի», «Սամպդորիայի», «Վերոնայի» և «Ջենոայի» մասին է։ Նշվում է, որ ակումբների ղեկավարները դժգոհել են ֆուտբոլիստների ու թիմերի սպասարկող անձնակազմերի համար նախատեսված անվտանգության նորմերից։ Բանն այն է, որ եթե ֆուտբոլիստներից մեկի մոտ…
Ռոմայի կիսապաշտպանով հետաքրքրված է Նապոլին
«Ռոմայի» կիսապաշտպան Ժորդան Վերետուն կարող է տեղափոխվել «Նապոլի»: Ակումբը պատրաստվում է ամռանը սկսել բանակցությունները ֆուտբոլիստի հետ, նրանք պատրաստ են Վերետունիի տրանսֆերի համար վճարել 15 միլիոն եվրո: Այս մասին հայտնում է Football Italia-ն:
Կյանքս կփոխվեր, եթե ընդունեի Յուվենտուսի առաջարկը․ Դի Նատալե
«Ուդինեզեի» նախկին հարձակվող Անտոնիո Դի Նատալեն խոսել է իր անցյալի ու այն մասին, թե ինչն է համարում երջանկություն։ «Ես ինձ լավ էի զգում Ուդինում: Ես և իմ ընտանիքը: Պարզ է, որ իմ կյանքը կփոխվեր, եթե ես ընդունեի առաջարկը «Յուվենտուսից»: Չգիտեմ`դա ավելի լավ կլիներ, թե՞ վատ: Ես կարող էի դառնալ 300 գոլի հեղինակ, եթե ես խաղայի…
Կարող եմ մարզչական կարիերա սկսել ցանկացած վայրում․ Պիրլո
Իտալիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Անդրեա Պիրլոն խոսել է մարզչական կարիերա սկսելու մասին։ «Ես աշխատել եմ լիցենզիա ստանալու վրա, սեպտեմբերին պետք է այն ստանամ, մինչ ամեն ինչ դադարեցված է: Ես արդեն բանակցել եմ որոշ ակումբների հետ, այնպես որ կտեսնենք: Դեմ չեմ արտասահմանում մարզիչ աշխատելուն, ես դրա հետ կապված ոչ մի խնդիր չունեմ: Ես խաղում էի Նյու…
Բուֆոնը կմնա Յուվեում․ պայմանագիրը կերկարաձգվի
Իտալական «Յուվենտուսի» լեգենդար դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը կերկարաձգի պայմանագիրը ակումբի հետ։ Football Italia-ի հաղորդմամբ՝ Բուֆոնի ու թուրինյան ակումբի միջև պայմանագիրը համաձայնեցվել է «Յուվեի» նախագահ Անդրեա Անելելիի հետ կայացած հեռախոսազրույցում։ Նշվում է, որ պայմանագրի նախատեսված կլինի 1 տարով ու կպահպանվեն նախորդ պայմանագրի կետերը։ Երկարաձգման վերաբերյալ պաշտոնական հայտարարությունը կլինի, երբ Իտալիայում կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված իրավիճակը կայունանա։
Ինտերի հարձակվողը օգնել է հայրենի քաղաքի հիվանդանոցներին
«Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը և իր ընտանիքը հայրենի Բահիա Բլանկա քաղաքի հիվանդանոցներին օգնություն են տրամադրել: Տեղի կլինիկանները համալրվել են բժշկական սարքավորումներով և անձնական պաշտպանիչ միջոցներով: Մասնավորապես նրանք կլինիկաներին են տրամադրել 4,350 լիտր ախտահանող միջոցներ, 1000 զույգ ռետինե ձեռնոց, 7000 վիզերներ և այլն պարագաններ: Այա մասին հայտնում է Football-italia-ն։
Յուվենտուսը փոքր-ինչ առավելություն ունի մյուսների նկատմամբ․ Դել Պիերո
Ալեսանդրո Դել Պիերոն խոսել է Իտալիայի առաջնության հնարավոր վերսկսման մասին։ «Մենք չենք կարող կանխատեսումներ անել այն մասին, թե ինչ է տեղի ունենալու, քանի որ այն բացարձակապես չհետազոտված տարածք է: Իտալիայում կան տեխնիկական և մարդկային որակներ ունեցող թիմեր, որոնք առանցքային դեր են խաղում դժվար պահերին: Նա, ով ունի այս հատկություններից ավելի շատ, քան մյուսները, վերջում կհաղթի:…
Բալոտելիի նման հարձակվողը կարող է օգնել Իտալիայի հավաքականին․ Պիռլո
Իտալիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Անդրեա Պիռլոն խոսել է Մարիո Բալոտելիի մասին։ «Բալոտելին որոշեց խաղալ «Բրեշիայի» կազմում, ինչը նշանակում է, որ նա ցանկանում է վերադառնալ Իտալիայի ազգային հավաքական: Սա ճիշտ ճանապարհ է: Նա առաջարկներ ուներ Չինաստանից և ԱՄՆ-ից, բայց Մարիոն որորշեց ավելի մրցակցային առաջնությունում խաղալ: Պետք է հասկանալ, որ ամեն ինչ նրա ձեռքերում է: Բալոտելիի…
Մտածում ենք Իտալիայի առաջնությունը վերսկսել մայիսի 20-ին կամ հունիսի սկզբին․ Գրավինա
Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Գաբրիելե Գրավինան խոսել է մրցաշարջանի վերսկսելու ժամկետների ու անցկացման վայրի տարբերակների մասին։ «Ամենաառաջնայինը մրցաշրջանն ավարտելն է: Մտածում ենք՝ այն վերսկսել մայիսի 20-ին կամ հունիսի սկզբին և խաղալ մինչև հուլիսի վերջ: Քննարկվում է նաև օգոստոսի և սեպտեմբերի տարբերակը: Ես հստակ ակնարկել եմ, որ չեմ ցանկանում վտանգի տակ դնել հաջորդ մրցաշրջանը, որպեսզի ավարտեմ…
Հայտնի է Ա Սերիայի վերսկսման ժամկետները
Մարտի 16-ին Իտալիայի Ա Սերիայի բոլոր 20 ակումբները վիդեոկոնֆերանսի ռեժիմով քննարկման են մասնակցել: Ակումբները քննարկել են, թե ինչպես պիտի ավարտեն մրցաշրջանը, երբ կորոնավիրուսի պանդեմիայի հետևանքով խաղերը դադարեցվել են: Առաջնությունը տևելու է մինչև հուլիսի կեսերը, իսկ առաջնության խաղերը ըստ պայմանավորվածության սկսվելու են մայիսի 9-ից: Որոշումը դեռևս վերջնական չէ և ակումբների ներկայացուցիչները պատրաստվում են կրկին հանդիպել և…
Մարադոնա՞, թե՞ Մեսսին․ ով է լավագույնը՝ ըստ Պիկեի
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Նապոլիի» հետ խաղի նախօրեին «Բարսելոնա»-ի պաշտպան Ժերար Պիկեն թիմի ավագ Լիոնել Մեսսիին համեմատել է երկու թիմերի նախկին խաղացող Դիեգո Մարադոնայի հետ: «Ամեն ինչ արդեն ասվել է Մարադոնի մասին․ նա եզակի ֆուտբոլիստ է, որը շատ բան է տվել սպորտին: Նա խաղացել է «Բարսելոնա»-ի և «Նապոլի»-ի կազմում: Նա միշտ կհիշվի»,-ասել է Պիկեն։ Ֆոտբոլիստը…














