HH

  • Արցախում որոնողական աշխատանքները շարունակվում են Հադրութի շրջանում

    Արցախում որոնողական աշխատանքները շարունակվում են Հադրութի շրջանում

    Արցախում ռազմական գործողությունների ընթացքում զոհված և մինչև այժմ անհետ կորած համարվող զինծառայողների (կամավորներ և պահեստազորայիններ) աճյունների որոնողական աշխատանքները հունիսի 18-ին փրկարարական մեկ ջոկատով շարունակվում են Հադրութի շրջանում: Այս մասին հայտնեցին ԱՀ ՆԳՆ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից: «Արդյունքների մասին մենք հավելյալ տեղեկություն կտրամադրենք։ Զինադադարից հետո մինչ օրս Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից հայտնաբերվել է 1579 աճյուն,…

  • ՊՆ-ում մեկնարկել է հրամանատարաշտաբային զորավարժություն (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)

    ՊՆ-ում մեկնարկել է հրամանատարաշտաբային զորավարժություն (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)

    Հունիսի 15-ին 5-րդ զորամիավորման հրամանատար, գնդապետ Ս. Գրիգորյանի ղեկավարությամբ մեկնարկել է հրամանատարաշտաբային զորավարժությունը։ Այս մասին տեղեկանում ենք պաշտպանության նախարարությունից։ Եռօրյա զորավարժության նպատակը հրամանատարների հմտությունների կատարելագործումն է, ինչպես նաև կտրուկ փոփոխվող իրադրության պայմաններում արագ և նպատակային որոշումների կայացման ունակությունների ստուգումը: Զորավարժության շրջանակում առաջադրվել և լուծումներ են ստացել մի շարք օպերատիվ մարտավարական խնդիրներ:

  • Գորիսի քաղաքապետը ընտրություններից առաջ վարչական լծակներ է չարաշահում

    Գորիսի քաղաքապետը ընտրություններից առաջ վարչական լծակներ է չարաշահում

    Գորիսի համայնքապետ, պատգամավորության թեկնածու Առուշ Առուշանյանը խորհրդարանական արտահերթ ընտրություններից առաջ զգալիորեն ավելացրել է բնակիչներին հատկացվող դրամական օգնությունը: Համայնքապետը Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի ստեղծած  «Վերածնվող Հայաստան» կուսակցության վարչության անդամ է: Կուսակցությունը մայիսին միացել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած «Հայաստան» դաշինքին: Առուշանյանը դաշինքի թեկնածուների ցանկում 32-րդն է: Նշենք, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընտրությունների անցկացման պատրաստակամության մասին հայտնել…

  • Չոբանյանն ու Կոպիրկինը հանդիպել են. անդրադարձ է եղել Չոբանյանի՝ ՌԴ կատարելիք այցին

    Չոբանյանն ու Կոպիրկինը հանդիպել են. անդրադարձ է եղել Չոբանյանի՝ ՌԴ կատարելիք այցին

    ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը մայիսի 24-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ՀՀ ԲՏԱ նախարարությունից: Ողջունելով հյուրերին՝ Հայկ Չոբանյանը նշել է, որ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտը ռազմավարական նշանակություն ունի երկրի և տնտեսության զարգացման համար: «Ոլորտում համագործակցության մեծ ներուժ կա՝…

  • Վարդենիսից անհետացած զինծառայողի հեռախոսը գտնվել է դիրքից մոտ 30 կմ հեռավորության վրա

    Վարդենիսից անհետացած զինծառայողի հեռախոսը գտնվել է դիրքից մոտ 30 կմ հեռավորության վրա

    Վարդենիսի տարածքում մայիսի 18-ից անհետացած ժամկետային զինծառայողի մասին դեռ ոչ մի տեղեկություն չկա։ Այս պահին որոնողական աշխատանքները շարունակվում են: Այս մասին լրատվամիջոցների հետ զրույցում ասաց Կողբ համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանը: Համայնքի ղեկավարը նշել է, որ զինծառայողի հեռախոսը գտնվել է դիրքից մոտ 30 կմ հեռավորության վրա, և մինչեւ անհետանալը ծնողները ոչ մի անհանգստություն նրա հետ խոսելիս…

  • Հայկական 6 ակումբների շնորհվել են ՈւԵՖԱ-ի արտոնագրեր

    Հայկական 6 ակումբների շնորհվել են ՈւԵՖԱ-ի արտոնագրեր

    Տեղի է ունեցել ՀՖՖ ակումբների Արտոնագրման կոմիտեի (1-ին ատյանի մարմնի) հերթական նիստը, որի ընթացքում քննության էին դրվել «Ալաշկերտ», «Արարատ», «Արարատ-Արմենիա», «Ուրարտու», «Փյունիկ», «Նոա» և «Շիրակ» ակումբների արտոնագրային ֆինանսական չափանիշի՝ ՈւԵՖԱ-ի արտոնագիր ստանալու համար ներկայացված փաստաթղթային փաթեթները: Մարզական համապատասխան որակավորում ստանալու դեպքում այդ արտոնագրերը նրանց իրավունք են ընձեռում մասնակցելու ՈւԵՖԱ-ի 2021/2022թթ․ մրցաշրջանի ակումբային մրցաշարերին, hաղորդում է…

  • Սյուզաննա Մելքոնյանը հաղթեց ռուսական Ну-ка, все вместе նախագծում  (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Սյուզաննա Մելքոնյանը հաղթեց ռուսական Ну-ка, все вместе նախագծում (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Կայացել է «Россия 1» հեռուստաալիքի «Ну-ка, все вместе!» շոուի եզրափակիչ փուլը։ Հաղթող է ճանաչվել մեր հայրենակից Սյուզաննա Մելքոնյանը, որը որպես մրցանակ կստանա 1 մլն ռուբլի և սեփական սինգլը, ինչպես նաև նրա երգը կհնչի «Новое радио»-ով։ 28-ամյա Սյուզաննան Սելին Դիոնի «I surrender» հզոր կոմպոզիցիայով հավաքել է 99 միավոր, ժյուրիի գրեթե հարյուր անդամները կանգնել և ձայնակցում էին…

  • Պաշտպանության նախարարը ընդունել է Կիպրոսի ՊՆ նախարարի գլխավորած պատվիրակությանը

    Պաշտպանության նախարարը ընդունել է Կիպրոսի ՊՆ նախարարի գլխավորած պատվիրակությանը

    ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ապրիլի 25-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն ընդունել է Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարար Խարալամբոս Պետրիդեսի գլխավորած պատվիրակությանը: Կիպրոսի պաշտպանության նախարարը Հայաստան է ժամանել Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու նպատակով: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում երկկողմ և եռակողմ` Հայաստան-Կիպրոս-Հունաստան ձևաչափով համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր: Նշվել են փոխգործակցության առաջնային…

  • Արցախ ԱԺ նախագահն ընդունել է Կին փախստականների միավորում ՀԿ ներկայացուցիչներին

    Արցախ ԱԺ նախագահն ընդունել է Կին փախստականների միավորում ՀԿ ներկայացուցիչներին

    Ապրիլի 15-ին Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն ընդունել է «Կին փախստականների միավորում» հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին, տեղեկացնում է ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժինը: Կառույցը նորաստեղծ է, միավորման նախագահ Ռուզաննա Ավագյանի խոսքով՝ կին փախստականները միավորվել են՝ տարիներով կուտակված խնդիրներին լուծում տալու, միջազգային հարթակներում փախստականների հիմնախնդիրների մասին բարձրաձայնելու նպատակով: Խնդիրներից հիմնականը բնակարանային հարցն է:…

  • Հարուցվել է քրգործ՝ ռեստորանում 22-ամյա երիտասարդի սպանության դեպքի առթիվ

    Հարուցվել է քրգործ՝ ռեստորանում 22-ամյա երիտասարդի սպանության դեպքի առթիվ

    ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ ռեստորանում 22-ամյա երիտասարդի սպանության բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: 2021թ. փետրվարի 6-ին՝ ժամը 23:15-ին, քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ Կոտայքի մարզի Առինջ համայնքում գործող «Ծիրանի այգի» ռեստորանում հաճախորդները դանակով հարվածել են միմյանց: Այնուհետև՝ ժամը 23:55-ին, «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրից ահազանգ է ստացվել այն…

  • 24-ժամյա հատուկ հերթապահություն է իրականացվում Սևանա լճի վրա

    24-ժամյա հատուկ հերթապահություն է իրականացվում Սևանա լճի վրա

    ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը Facebook-ում գրառում է կատարել, որում ասվում է. Արդյունագործական ձկնորսության որսաշրջանի ավարտի արգելքի խստացման շրջանակներում «Սևան» ազգային պարկի պահպանության բաժինը նավով 24-ժամյա հատուկ հերթապահություն է իրականացնում Սևանա լճի վրա Սևանա լճում արդյունագործական ձկնորսության որսաշրջանի ավարտի արգելքի խստացման շրջանակներում «Սևան» ազգային պարկի պահպանության բաժինը շարունակում է հատուկ միջոցառումների միջոցով ապօրինի ձկնորսությամբ զբաղվողների ձկնորսական…

  • Մարդկանց մի խումբ տարածքային կորուստների թեման սկսել են շատ նրբորեն շահարկել

    Մարդկանց մի խումբ տարածքային կորուստների թեման սկսել են շատ նրբորեն շահարկել

    Հրապարակախոս Գագիկ Քամալյանը գրառում է կատարել Facebook-ում: «Այն, որ կա պարտվողականության քարոզ՝ միանշանակ է։ Բայց հիմա եկեք հասկանանք, թե հիմնականում որ ուղղություններով է տարվում այդ քարոզը։ 1-ինը այն է, որ մշտապես շրջանառության մեջ են դնում հետեւյալ մոլորեցնող տեսակետը, թե բա կարելի էր խուսափել այս պատերազմից։ Նախ պատերազմը 1994 թվականի զինադադարից հետո չէր ավարտվել,ավելին ասեմ՝ 1998…

  • Լեռնային Ղարաբաղը մղում է հակաահաբեկչական պայքար. Վարչապետն ընդունել է ԵՏՀ Կոլեգիայի նախագահին

    Լեռնային Ղարաբաղը մղում է հակաահաբեկչական պայքար. Վարչապետն ընդունել է ԵՏՀ Կոլեգիայի նախագահին

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչին: Վարչապետը նախ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմական գործողություններին, որոնք իրականացվում են Թուրքիայի հրահրմամբ և աջակցությամբ: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ փաստացի այսօր Լեռնային Ղարաբաղը մղում է հակաահաբեկչական պայքար, քանի որ ադրբեջանական կողմից պատերազմական գործողություններին Թուրքիայի միջամտությամբ ներգրավված են նաև…

  • Որպես անհետ կորած որոնվող 17-ամյա աղջիկը հայտնաբերվել է

    Որպես անհետ կորած որոնվող 17-ամյա աղջիկը հայտնաբերվել է

    ՀՀ ոստիկանությունից տեղեկանում ենք, որ հուլիսի 31-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում էր Աննա Սիմոնյանը: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, օգոստոսի 4-ին, ժամը 20.15-ին, աղջիկը հայտնաբերվել է Անդրանիկի փողոցում գտնվող այգում։ Նա ներկայացվել է բաժին և բացատրություն տվել, որ այս ընթացքում շրջել է Երևանի տարբեր վարչական…

  • Հրապարակումներ անելիս հանրային գործիչները պետք է միշտ հաշվի առնեն, որ կարող է խախտվել մարդու իրավունքը

    Հրապարակումներ անելիս հանրային գործիչները պետք է միշտ հաշվի առնեն, որ կարող է խախտվել մարդու իրավունքը

    ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյան գրառում է կատարել Facebook-ում և անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կատարած հրապարակմանը, որը վաղ առավոտից բուռն քննարկման պատճառ է դարձել սոցիալական ցանցերում: «Մարդու իրավունքներին վերաբերող ցանկացած հարց գտնվում է իմ անմիջական ուշադրության ներքո՝ անկախ նրանից արձագանքում եմ հրապարակային, թե ոչ: Սոցիալական ցանցերի բոլոր օգտատերերին խնդրում եմ չտարածել աղջկա…