id bank
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ապրիլի 26-ին և 27-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով օպերատիվ մարտավարական իրավիճակը փոփոխության չի ենթարկվել: Սահմանային միջադեպեր չեն արձանագրվել: ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս սահմանային միջադեպեր չեն արձանագրվել: ՀՀ զինված ուժերի և ԱԱԾ…
Թուրքիայի խորհրդարանը բանաձև է ընդունել, որով դատապարտում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունը Հայոց ցեղասպանության մասին: Սա ըստ թուրք պատգամավորների, անխուսափելիորեն բացասական ազդեցություն կունենա թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա: «Վճռականորեն դատապարտում ենք Բայդենի հայտարարությունը 1915 թվականի իրադարձությունների մասին, որը պարունակում է հայկական լոբբինգի թեզերը, և մերժում ենք այդ անհիմն զրպարտությունը: ԱՄՆ նախագահն իրավական և բարոյական իրավունք չունի…
Այս օրերին Մոսկվա և Դուշանբե այցի շրջանակներում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Մոսկվայում հանդիպել է «Ռոսկոսմոս» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Դմիտրի Ռոգոզինի հետ: Հանդիպման մեկնարկին Արմեն Գրիգորյանը շնորհավորել է պարոն Ռոգոզինին Տիեզերագնացության միջազգային օրվա առթիվ, որի 60-ամյակն էր բոլորովին վերջերս՝ ապրիլի 12-ին: Քարտուղար Գրիգորյանը ընդգծել է, որ Ռուսաստանը առաջատար դիրքեր է գրավում տիեզերագնացության ոլորտի մի շարք…
«Յուվենտուսի» ներկայացուցիչները սկսել են բանակցել Հենրիխ Մխիթարյանի հետ: Մխիթարյանը դեռ չի երկարաձգել պայմանագիրը «Ռոմայի» հետ, որն ավարտվում է այս ամառ, այդ իսկ պատճառով նա կարող է միանալ թուրինյան ակումբին՝ ազատ գործակալի կարգավիճակով: Transfermarkt-ը Մխիթարյանի տրանսֆերային արժեքը գնահատում է 20 մլն եվրո: Նշվում է, որ «Յուվենտուսը» պատրաստ է տարեկան 5 միլիոն եվրո աշխատավարձ առաջարկել Մխիթարյանին: Սակայն…
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարությունում հյուրընկալել է ծանրամարտի և ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականների անդամներին՝ հավաքականների մարզիչների գլխավորությամբ: Հանդիպմանը մասնակցում էին ծանրամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը, մարզիչ Վիգեն Խաչատրյանը, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի բազմակի մրցանակակիր Գոռ Մինասյանը, աշխարհի…
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը այսօր հեռախոսազրույց են ունեցել: Նրանք քննարկել են բարձր մակարդակի առաջիկա շփումները և Լեռնային Ղարաբաղում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման նպատակով եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը: «Կարծիքներ են փոխանակվել 2020թ.նոյեմբերի 9-ին և 2021թ. հունվարի 11-ին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքի…
Ապրիլի 27-ին 4-րդ զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Ա. Բուդաղյանի ղեկավարությամբ ամփոփվել են 2021 ուսումնական տարվա առաջին եռամսյակում կատարված աշխատանքների արդյունքները։ Զորամիավորման հրամանատարի տեղակալներն ու ենթակա զորամասերի հրամանատարները ներկայացրել են իրականացված աշխատանքները, առկա խնդիրների լուծմանն ուղղված քայլերի հաջորդականությունը։ Զորամիավորման հրամանատարը համապատասխան հանձնարարականներ է տվել ստորաբաժանումների ղեկավարներին՝ առկա բացթողումների շտկման վերաբերյալ։
Մինչև 2023 թվականի դեկտեմբերի 30-ը նախադպրոցական կրթության ոլորտում կներդրվի համընդհանուր ներառական կրթության համակարգը: Այդ գործընթացին նպաստելու նպատակով Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը կազմակերպել էր աշխատանքային քննարկում, որին մասնակցել են ԿԳՄՍ նախարարության, վերոնշյալ կենտրոնի և Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներ: Քննարկման նպատակն էր վեր հանել նախադպրոցական կրթության ոլորտում համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրման առաջընթացը, առկա խնդիրները և…
ՀՀ Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն այսօր ընդունել է Հայաստանում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին: Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից: Ողջունելով ճանաչողական այցով մարզ այցելած դեսպանին՝ Հովհաննես Հարությունյանը ներկայացրել է Շիրակի մարզը՝ նշելով, որ դեսպանն այստեղ, մասնավորապես, Գյումրիում շատ տեսնելու բան կգտնի, քանզի պահպանվել է 19 դարի քաղաքային կոլորիտը, հետաքրքիր ու տեսարժան վայրեր…
Հայաստանում Հնդկաստանի դեսպանատունը Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ դեսպան Կիշան Դան Դեվալի՝ Ծիծեռնակաբերդ այցելության մասին հաղորդագրության մեջ առաջին անգամ օգտագործել է «Ցեղասպանություն» եզրույթը: Հաղորդագրությունը հրապարակվել է Հայաստանում Հնդկաստանի դեսպանության Facebook-իէջում: «Այսօր Հայաստանը հիշատակում է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը: Դեսպան Կ․Դ․ Դեվալը հարգանքի տուրք մատուցեց այս մեծ ողբերգության նահատակներին և ծաղկեպսակ դրեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում»,- ասված է…
«Ռեալը» ցանկանում է ձեռք բերել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի տրանսֆերով: Նշվում է, որ մադրիդյան ակումբին աջակցում է մի քանի բանկ, որոնք պատրաստ կլինեն վարկեր տրամադրել հարձակվողի տրանսֆերը ձևակերպելու համար: Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն արդեն մի քանի ամիս պլանավորում է այս տեղափոխությունը: Այս մասին տեղեկանում ենք Le Parisien-ից:
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայոց ցեղասպանության տարելիցի միջոցառումները եզրափակվեցին ավանդական ծաղկահավաքով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ծաղիկներն արդեն տարիներ շարունակ վերամշակվում են և ոչ թե այրվում, ինչպես արվում էր ավելի քան 10 տարի առաջ: Միջոցառման ընթացքում բոլոր ծաղիկները հավաքվում են և տեղափոխվում հուշարձանի հետնամաս, առանձնացվում են ցողունն ու թերթիկները: Կայքի հետ զրույցում ՀԲԸՄ Հայաստանի սկաուտական խմբի ատենապետ-վաշտապետ Սարօ Թաթյոսն ասել…
Ֆրանկոֆոն օմբուդսմանների և հաշտարարների ասոցիացիայի (ք. Փարիզ) նախագահ Մոհամեդ Բենալիլուն ասոցիացիայի բոլոր անդամների անունից բաց նամակ է հղել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին` առաջարկելով պահպանել Մարդու իրավունքների պաշտպանի ֆինանսական անկախության երաշխիքին առնչվող դրույթը: Գործող դրույթը սահմանում է, որ յուրաքանչյուր տարի Պաշտպանի և նրա աշխատակազմի ֆինանսավորման համար պետական բյուջեով նախատեսված հատկացման չափը չի կարող պակաս լինել նախորդ տարվա պետական բյուջեով նախատեսված հատկացման չափից: Մոհամեդ Բենալիլուն մտահոգություն է հայտնել այն մասին, որ…
Ռուսաստանի Դաշնային հակամենաշնորհային ծառայությունը (FAS) Apple-ի համար շրջանառության տուգանք է սահմանել ավելի քան 12 միլիոն ԱՄՆ դոլարի չափով, քանի որ ընկերությունը բջջային հավելվածների շուկայում իր գերիշխող դիրքը չարաշահել է։ Նշվում է, որ 2020 թվականի օգոստոսին Դաշնային հակամենաշնորհային ծառայությունը ավարտել է Apple-ի դեմ գործի քննությունը: Պարզվել է, որ Apple-ը չարաշահել է իր գերիշխող դիրքը iOS օպերացիոն…
Ապրիլի 25-ին՝ ժամը 1.30-ի սահմաններում, ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները Ենոքավան գյուղում ստուգել են Գետահովիտ գյուղի 28-ամյա բնակչի՝ 8 խմ փայտանյութով բեռնված «Զիլ-131» մակնիշի մեքենան: Վարորդը վառելափայտի օրինականությունը վկայող համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել: Հայտնել է, որ փայտանյութը ձեռք է բերել «Սևքար» անտառտնտեսությունից։ Նույն օրը՝ գիշերային շրջայցի ժամանակ, ոստիկանները ստուգել են Աչաջուր գյուղի 35-ամյա բնակչի՝ 5 խմ…