id bank
«Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Հայաստանում ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմավարական մի շարք ուղղություններ, 2021-ին իրականացվելիք ծրագրեր: Վերարտադրողական առողջությունից մինչև ժողովրդագրական խնդիրների, մայրական-մանկական մահացություն և ծերացող երկրի առջև ծառացած հարցեր. սրանցից բացի` քննարկման սեղանի շուրջ խոսել են մշակվող ռազմավարություններից: Մասնավորապես, Հայաստանը շուտով կունենա վերարտադրողական առողջության նոր ռազմավարություն:…
«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն կարող է վերադառնալ Անգլիա։ Նշվում է, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրրքվում է «Էվերթոնը»։ Ակումբը պատրաստ է 40 մլն եվրո վճարել ֆուտբոլիստի համար։ Հետաքրքրական է, որ ավելի վաղ Կոուտինյոն հանդես էր գալիս «Լիվերպուլում», որը համարվում է «Էվերթոնի» սկզբունքային մրցակիցը։ Այս մասին տեեկանում ենք football365.com-ից:
ԱՀ ՔԿ տարածքային քննչական վարչության երկրորդ քննչական բաժնում վարույթ է ընդունվել 2021 թ. ապրիլի 7-ին՝ ժամը 09:40-ի սահմաններում, ԱՀ Մարտունու շրջանի Սարգսաշեն գյուղի մատույցներում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերից ազգային ատելության շարժառիթով, կյանքից զրկելու դիտավորությամբ ԱՀ Ասկերանի շրջանի Սարուշեն գյուղի վարչական տարածքում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող 1956 թ. և 1985 թ. ծնված բնակիչների ուղղությամբ կրակահերթեր արձակելու, արդյունքում…
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել «Խորհրդարանականների դերը միջազգային խաղաղության և վստահության ամրապնդման գործում» խորհրդարանների ղեկավարների հանդիպմանը: Ելույթը՝ ստորև։ «Հարգելի տիկին Մամեդովա, Հարգելի գործընկերներ, հանդիպման մասնակիցներ: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի անունից ողջունում եմ հանդիպման բոլոր մասնակիցներին և երախտագիտություն եմ հայտնում այս միջոցառմանը մասնակցելու հրավերի համար: Ելույթի սկզբում կցանկանայի ընդգծել այս տարվա ապրիլի 14-ին…
Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը նոր հրապարակում է արել, որտեղ տեղ է գտել Nations in Transit 2021. The Antidemocratic Turn (Անցումային շրջանի երկրներ 2021. Հակաժողովրդավարական շրջադարձը) զեկույցը։ Հայաստանը դասվում է որպես կիսահամախմբված ավտորիտար ռեժիմ ունեցող պետությունների շարքին: Ըստ զեկույցի, 2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո առաջին անգամ ժողովրդավարության ցուցանիշն ընկել է։ Այն կազմում է 33%։ Ի…
Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին: Այս մասին տեղեկացնում է կառավարության կայքը: Ողջունելով դեսպանին՝ Մհեր Գրիգորյանն կարևորել ու բարձր է գնահատել բարեկամ Իրանի հետ ձևավորված հարաբերություններն ու տարբեր ոլորտներում առկա համագործակցությունը՝ շեշտելով, որ Հայաստանն ու Իրանն ունեն երկկողմ հարաբերությունների մեծ օրակարգ: Իրանի դեսպանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության…
Ըստ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության՝ Ֆեդերացիայի նախագահի բոլոր առաջադրված թեկնածուները չեն համապատասխանում գործող կանոնադրության պահանջներին։ ՀԲՖ առաջարկել է հետաձգել նախագահի ընտրությունները։ Հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորև. «ՀՀ Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի ընտրությունների հետ կապված ցանկանում ենք տեղեկացնել, որ ֆեդերացիայի նախագահի բոլոր թեկնածուները չեն համապատասխանում գործող կանոնադրության պահանջներին, իսկ առանց 2020 թվականին ԱԻԲԱ-ի հետ համաձայնեցված փոփոխությունների…
ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ կանխվել է տարբեր ցեղատեսակի շան ձագերի անօրինական ճանապարհով տեղափոխման փորձը։ Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է պայքարը ՀՀ սահմանով անօրինական տեղափոխվող ապրանքների բացահայտման և կանխման ուղղությամբ: Ըստ ՊԵԿ-ի հայտարարության, մաքսանենգները փորձել են անօրիանական ճանապարհով տեղափոխել տարբեր ցեղատեսակի շան ձագեր, սակայն մաքսանենգության դեմ…
Ապրիլի 28-ին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը տեսակապով մասնակցել է «Նորարարական լուծումներ Հայաստանում ԿԶՆ-ների իրականացման համար» ծրագրի ղեկավար խորհրդի նիստին: Այս մասին հայտնում են փոխվարչապետ Տ․Ավինյանի գրասենյակից։ Որպես խորհրդի համանախագահ հանդես գալով ողջույնի խոսքով՝ փոխվարչապետի պաշտոնակատարը նշել է, որ Հայաստանի կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնը ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի մշտական ներկայացուցչության կողմից համատեղ ստեղծված…
Աժ-ում այսօր քննարկվում էր 2 հարց՝ ՀՀ քրեական օրենսգրքում և կից ներկայացված օրենքներում փոփոխությունների փաթեթն ու Հարկային օրենսգրքում փոփոխությունների փաթեթը։ Առաջինով առաջարկվում էր խստացնել ընտրախախտումների համար պատասխանատվությունը, իսկ երկրորդով փորձ է արվել ստեղծել մրցակցային պայմաններ։ Երկու նախագծերն էլ առաջին ընթերցմամբ ընդունվեցին 79 կողմ և 2 դեմ ձայների հարաբերակցությամբ։ Նախագծերի 2-րդ ընթերցումն ու քվեարկությունը կլինի 24-ժամյա…
Լևոն Արոնյանը շարունակում է մրցելույթները New In Chess Classic մրցաշարում։ Կայացել է 1/4-րդ եզրափակիչ դիմակայությունների առաջին հատվածը։ Արոնյանը 4 պարտիա է խաղացել Ուեսլի Սոյի հետ ու հաթել 3-1 հաշվով։ Հաջորդ հատվածն այսօր է և չպարտվելու դեպքում հայ շախմատիստը դուրս կգա մրցաշարի կիսաեզրափակիչ։ Նշենք, որ Արոնյանն այս պահի դրությամբ հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ Դոնբասում Ուկրաինայի հետ պատերազմից կարելի է ու պետք է խուսափել։ Այս մասին հայտնում է Ria Nvovosti-ն։ Խոսելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի մասին, Լավրովն ասել է, որ արտաքին նշաններով՝ նա ամեն ինչ անում է, որ պահպանի իշխանությունը ու պատրաստ է վճարել ցանկացած գին։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ՝ խորհրդակցություն է անցկացվել Կոտայքի մարզպետարանում։ «Կոտայքի մարզպետարանում հերթական խորհրդակցությանն անդրադարձել ենք տարածքային համաչափ զարգացմանը, ժամանակակից գյուղատնտեսության ձևավորմանը, այդ թվում՝ ինտենսիվ այգիների հիմնմանը, կաթիլային ոռոգման համակարգերի տեղադրման ուղղությամբ կառավարության նոր նախաձեռնությանը, սուբվենցիոն ծրագրերի խթանմանն ու մի շարք այլ հարցերի», – ասված է վարչապետի Facebook-յան գրառումում։ https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2955143118139397?__cft__%5B0%5D=AZXkUvm7EqoNMKBqNByso5M0X60jf0B-QNUAYGWapmcu15VS_upMaU3Zka8e-mb9LqnBcgY99fbSujz4BMpXwuo7qC4fpy0c6wJteecHjX7er2Qnt-TveRAcEitb_W-yEA1DM7jMIrqW-fdVa0x-Zko0pGOOArq0M4nw1LJpkRMRUA&__tn__=%2CO%2CP-R
Շարունակելով միջազգային գործընկերների ուշադրությունը հրավիրել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց հրատապ խնդրին՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նամակներ է հղել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին և Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Հելգա Մարիա Շմիդին՝ ընդգծելով, որ Հայաստանն աջակցություն է ակնկալում միջազգային գործընկերներից Ադրբեջանի կողմից պահվող բոլոր հայ ռազմագերիների և…
2016 թվականին Պաշտպանին կարծիքի են ներկայացվել մոտ 90 իրավական ակտերի նախագծեր, 2017 թվականին՝ 144, 2018 թվականին՝ 185, 2019 թվականին՝ 241, իսկ 2020 թվականին այն կազմել է 192: Այս վիճակագրությունը Facebook-ի իր էջում ներակայացրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը։ ՄԻՊ-ը գրել է, որ վիճակագրական տվյալները վկայում են նաև Պաշտպանին կարծիքի ներկայացված իրավական ակտերի նախագծերի թվի էական…