id bank
Հարևան Վրաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1551 նոր դեպք, ապաքինվել են ևս 878-ը։ Այս մասին տեղեկանում ենք StopCov,ge կառավարական հատուկ կայքից։ Նշվում է, որ առայսօր Վրաստանում գրանցվել է COIVD-19-ի 307401 դեպք, որոնցից լիակատար առողջացել են 288816-ը։ Մինչ այս հիվանդությունից մահացել են 4077 պացիենտներ, որոնցից 17-ը՝ անցած օրվա ընթացքում։
Արցախի աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունը պարզաբանում է տարածել՝ կապված թոշակառուների աջակցության գումարների տրամադրման հետ։ Այն տարածվել է ի գիտություն բոլոր այն քաղաքացիների, որոնց ապրիլ ամսվա՝ 68 000 դրամի չափով աջակցության էլեկտրոնային լրացրած դիմումները մերժվել են: «Քանի որ այսուհետ բոլոր թոշակառուների աջակցության գումարը վճարվելու է ոչ թե ՀՀ-ից, այլ Արցախից, հետևաբար թոշակառուների լրացրած էլեկտրոնային…
Սպիտակ տան մամուլի խոսնակ Ջեն Փսակիի ասուլիսի ժամանակ ուշագրավ դեպք է գրանցվել․ լսվել են ճռռոցի նմանվող բարձր ձայներ։ Այս մասին հայտնում է The Independent-ը։ Նշվում է, որ ներկաները որոշակի վախեցել են դրանից ու նրանց հանգստացնելու համար ասել է, որ չանհանգստանան՝ տանիքը ամուր է։ Հետո ավելացրել, որ դա կարող է լինել ԱՄՆ 16-րդ նախագահ Աբրահամ Լինքոլնի…
ԱԺ-ում այսօր քննարկվելիք ընտրական հանցագործությունների փաթեթով քրեականացվում է՝ 1. Ընտրական տեղամասում բռնություն գործադրելը կամ դրա սպառնալիքը, 2. Աշխատողին (պետական կամ մասնավոր) պարտադրելը, որ մասնակցի որևէ հանրահավաքի, ինչպես նաև հանրահավաքին մասնակցելու համար փող տալը, 3. Բարձրաստիճան պաշտոնյայի կամ թեկնածույի կողմից օտարերկրյա քաղաքացիության փաստը թաքցնելը, 4. Չնույնականացվող աղբյուրներով թեկնածուներին վարկաբեկող սուտ հրապարակելը: Նախագծով նաև մի շարք հոդվածներով…
Արդեն հայտնի է դարձել, որ «Յուվենտուսը» բանակցություններ է սկսել՝ Հենրիխ Մխիթարյանին ձեռք բերելու համար։ Այժմ լուրեր են շրջանառվում, որ Մխիթարյանը կարող է անվճար հեռանալ «Ռոմայից» և պայմանագիրը չերկարաձգել հռոմեական ակումբի հետ։ Այդ քայլը կարող է ունենալ 2 հիմնական մոտիվացիա՝ մարզիչն ու հռոմեական ակումբի եվրագավաթներում չհայտնվելը։ Վերջինի լինելու դեպքում «Ռոման» միանշանակ չի կարողանա պահել Մխիթարյանին։ Հայազգի…
Ամերիկայի Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի 65 անգամ երկրի իշխանություններին կոչ են արել 100 միլիոն դոլար օգնություն տրամադրել Հայաստան և Արցախին, որոնք տուժել են Թուրքիայի ու Ադրբեջանի հարձակումներից։ Այս մասին հայտնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը։ Նշվում է, որ անդամները միաժամանակ կոչ են անում ղեկավարներին՝ Ադրբեջանին չտրամադրել օգնություն անվտանգության ոլորտում, քանի դեռ չկա համոզվածություն, որ այդ…
Ապրիլի 27-ին կատարվել է 93 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 9 դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են, հայտնում են Արցախի առողջապահության նախարարության պաշտոնական կայքից։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 30 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով…
Ռուս երգիչ Եգոր Քրիդը հայտնվել է պրանկում ու չի հասկացել դրա մասին։ Կատակի հեղինակը Ալեքսանդր Օռլովն է, ով պրանկի տեսանյութը հրապարակել է իր «ОР ШОУ» Youtube-ի ալիքում։ Իրադարձությունները զարգանում են այսպես․ Քրիդը համերգից հետո գնում է սենյակ ու տեսնում, որ այնտեղ ինչ-որ աղջիկ կա, ով ներկայանում է որպես երգչի երկրպագու։ Քրիդը խնդրում է հեռանալ, բայց…
Մեկնարկել է ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի արտահերթ նիստը։
Ապրիլի 28-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 214872 դեպք, որոնցից 196289-ն` առողջացած, 4071-ը` մահվան ելքով, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական կայքից։ Այսպիսով` երեկ կատարվել է 4807 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 808 նոր դեպք: Ունենք 588 առողջացած և 13 մահվան դեպք: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն…
Ապրիլի 27-ին ՄԱԿ-ի Ասիայի և Խաղաղ օվկիանոսի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի 77-րդ նստաշրջանի շրջանակներում տեղի ունեցավ «Ասիայում և Խաղաղ օվկիանոսում տարածաշրջանային համագործակցության միջոցով ավելի լավ վերականգնել ճգնաժամերից» խորագրով նիստը, որին ելույթով հանդես եկավ ԱԳՆ բազմակողմ քաղաքականության և զարգացման համագործակցության վարչության պետ Արման Խաչատրյանը, հայտնում են ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքից։ Անդրադառնալով COVID-19 համավարակի և դրա սոցիալ-տնտեսական…
Երեկ՝ Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչի շրջանակներում, Իսպանիայում կայացավ «Ռեալ» – «Չելսի» դիմակայության առաջին հանդիպումը։ Հանդիպման հաշիվը խաղի 14-րդ րոպեին բացեց անգլիական թիմի ֆուտբոլիստ Քրիստիան Պուլիշիչը։ Բայց, ընդամենը 15 րոպե անց, «Ռեալի» հարձակվող Քարիմ Բենզեման տպավորիչ գոլով հավասարեցրեց հաշիվը։ Չնայած, որ մնացած ողջ հանդիպումն անցավ երկուստեք գրոհներ ու թիմերն ունեցան վտանգավոր պահեր, խաղը հենց այդ հաշվով էլ…
Չինաստանի մայրաքաղաք Պեկինում մեկ տարում միլիարդատերերի թիվը ավելացել է 33-ով, իսկ Նյու Յորքում՝ 7-ով։ Սա թույլ է տվել Պեկինին շրջանցել մայրքաղաքում եղած միլիարդատերերի թվով Նյու Յորքին․ այս պահին Պեկինում կա 100, իսկ Նյու Յորքում՝ 99 միլիարդատեր։ Այս մասին հաղորդում է Forbes պարբերականը։ Նշվում է, սակայն, որ Պեկինում բնակչությունը Նյու Յորքի բնակչությունից ավել է շուրջ 2,5…
Ապրիլի 28-ին, ժամը 07:47-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օշական գյուղում այրվում է տուն, Հայտնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 08։32-ին, մարվել՝ 09։27-ին։ Հրշեջ-փրկարարները տանը հայտնաբերել են քաղաքացու այրված դի։
Վթարային աշխատանքներով պայմանավորված՝ ապրիլի 28-ի ժամը 11.00-18.00-ը, կդադարեցվի Երևանի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Կենտրոն վարչական շրջանի` Կիլիկիա, Նորագյուղ թաղամասեր, Գրիգոր Լուսավորչի, Բրյուսովի, Բունիաթյան, Լեոյի, Արգիշտիի, Գետառի փողոցներ, Պարոնյան 1-15, Մաշտոցի 1, 3, Արշակունյաց 1-34, Ագաթանգեղոսի 1-6 համարներ, Հրազդանի կիրճ, Ծիծեռնակաբերդի խճուղի և Ծիծեռնակաբերդի հուշահամալիր; Շենգավիթ վարչական շրջանի` Արագածի 35-95 համարներ, Կողբի փողոց և 1, 2 նրբանցքներ,…