ՀՀ արտաքին գործերի նախարարությունն անդրադարձել է Մահաթմա Գանդիի հուշարձանի նկատմամբ վանդալիզմի դեպքին. «Խստորեն դատապարտում ենք Հնդկաստանի անկախության և պետականության խորհրդանիշ, խաղաղության առաջամարտիկ և հումանիստ Մահաթմա Գանդիի հուշարձանի պատվանդանի կոտրումը և հրկիզումը: Սա սադրանք է՝ ուղղված դարավոր և անկախությունից ի վեր դինամիկ զարգացող հայ-հնդկական բարեկամության դեմ: Հուշարձանների պահպանման խնդիրը բոլորիս պարտավորություն է, և վանդալիզմի ու պղծման…
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը, որի կազմում են Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի փոխնախագահ Գի Տեսիեին, Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի փոխնախագահ Վալերի Բուայեն, Ազգային Ժողովի պատգամավորներ Գզավիե Բրըտոնը, Ժակլին Դյուբուան և Ֆրանսուա Պուպոնին։ «Հանդիպման ընթացքում նշեցի, որ պատիվ է Ազգային ժողովում հյուրընկալել հայ ժողովրդի վաղեմի իրական բարեկամներին։ Հատկապես կարևորեցի…
2021թ. ապրիլի 28-ին ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնից ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ Կապուտան գյուղի դաշտում հայտնաբերվել է մարդու գանգ: Դեպքի վայր մեկնած քննչական խմբի կողմից կատարված զննությամբ Կոտայքի մարզի Կապուտան գյուղի վերջնամասում գտնվող դաշտամիջյան հատվածում հայտնաբերվել է մարդուն համապատասխանող գանգ՝ բազմաթիվ վնասվածքներով: Բացի այդ,…
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսoր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուսիմա Մասանորին: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։ Հանրապետության նախագահը շնորհավորել է նորանշանակ դեսպանին և հաջողություններ մաղթել պատասխանատու աշխատանքում: Նա նշել է, որ ջերմությամբ է հիշում իր այցը Ճապոնիա՝ կայսեր գահակալության տոնակատարությանը մասնակցելու նպատակով, և խնդրել է իր…
Աշխատանքային այցով Կազանում գտնվող վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստին: Քննարկման առարկա են դարձել ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված մի շարք հարցեր:
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մայիսի առաջին կեսին աշխատանքային այցով կժամանի Հայաստան և Ադրբեջան: Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Նա տեղեկացրեց` Սերգեյ Լավրովը մայիսի 5-6-ին կլինի Երևանում, իսկ մայիսի 10-11-ին` Բաքվում: ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարի այցի շրջանակներում նախատեսված են բանակցություններ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության հետ, մանրակրկտորեն…
Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը հայտնել է, որ ավարտվել են մետրոպոլիտենի ցուցանակների եռալեզու թարմացման աշխատանքները։ «Հարգելի՛ գործընկերներ, Ի պատասխան ԶԼՄ-ներում պարբերական շահարկումերի առիթ դարձած՝ Երևանի մետրոպոլոիտենի ռուսերեն ցուցանակների հանվելու վերաբերյալ ստահոդ տեղեկությունների, հայտնում ենք, որ ավարտվել են ցուցանակների եռալեզու թարմացման աշխատանքները։ Ինչպես ավելի վաղ նշել էինք, Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի…
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Միխայիլ Միշուստինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ արդյունավետ է գնահատում Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների գործունեությունը: «Ցանկանում եմ նշել այն դերը, որը խաղացել են Ռուսաստանն ու անձամբ նախագահ Վլադիմիր Պուտինը Լեռնային Ղարաբաղում պատերազմը դադարեցնելու գործում։ Սակայն ցանկանում եմ նաև նշել, որ ցավոք, Ադրբեջանը դեռ չի կատարել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության…
Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորները, որոնք Հայաստանում են Հայոց ցեղասպանության միջոցառումներին մասնակցելու համար, այցելել են Եռաբլուր։ Այս մասին Twitter-ի իր էջում գրառում է արել պատգամավոր Ֆրանսուա Պուպոնին և լուսանկարներ հրապարակել։ «Երեկ իմ խորհրդարանական գործընկերների հետ մեծ հուզմունքով կարողացա այցելել Երևանում «Եռաբլուր» ռազմական գերեզմանատուն: Կանգնեցի հայկական և արցախյան դրոշներով զարդարված գերեզմանների առջև, գիտակցեցի զոհված զինվորների թիվն ու նրանց…
Azat TV մեդիանախաձեռնության հիմնադիր Նարեկ Այվազյանի կարծիքով Մահատմա Գանդիի արձանի պղծումը պատահական չէր, այն կապ ուներ վերջին շրջանում հայ-հնդկական հարաբերությունների զարգացման որոշակի միտումների հետ։ Անդրադառնալով Սյունիքի դեպքերին՝ նշում է․ «Սյունիքի դեպքերը նողկալի էին․ չափից ավելի ատելություն ու բռնություն է քարոզվում»։ Տեսանյութը՝ 1in.am-ի։
Արցախի Հանրապետության ոստիկանությունը հայտնում է, որ Ստեփանակերտ-Սզնեք ավտոճանապարհի 20-րդ կմ-ին տրանսպորտային պատահար է տեղի ունեցել: ԱՀ քաղաքացի Ա.Ս.-ն իր վարած «Mercedes Benz» ավտոմեքենայով, ադրբեջանական բեռնատար մեքենաների շարասյան մոտով անցնելիս, դուրս է եկել երթևեկելի գոտուց դեպի աջ՝ կողաշրջվել: Ա.Ս.-ն ստացել է մարմնական թեթև վնասվածքներ: Ավտոշարասյունն ուղեկցող ռուս խաղաղապահները վերջինիս ցուցաբերել են առաջին օգնություն, այնուհետև շտապ օգնության…
Ունեմ վստահություն, որ մենք բանակցային ճանապարհով ի վիճակի ենք գոնե նախկին ԼՂԻՄ-ի ծավալով վերականգնել Ղարաբաղի տարածքը: Այս մասին իր աջակիցների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: «Շահումյանի շրջանը միշտ եղել է բանակցային սեղանին իմ շրջանում, բայց փաստացի մենք տնօրինում էինք նախկին ԼՂԻՄ-ի տարածքը և 7 ադրբեջանական շրջաններ: Խոսքը Շուշիի և Հադրութի…
ԱՄՆ այցի շրջանակում Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Նյու Յորքում գտնվող ՀԲԸՄ-ի կենտրոնական գրասենյակում հանդիպել է Բարեգործականի անդամների հետ: Հանդիպմանը տեսակապով միացել էին նաև ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանը և Կենտրոնական խորհրդի անդամ Արդա Նազիրյան-Հարությունյանը: Գլխավոր հանձնակատարը նախ ներկայացրել է համավարակի, Լիբանանի պայթյունի և պատերազմի ընթացքում գրասենյակի աշխատանքները, ինչպես նաև կարևորել ՀԲԸՄ-ի գործունեությունը հայրենիքի համար ծանր…
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը Facebook-ի էջում գրառմամբ տեղեկացրել է. «Կազանում տեղի ունեցող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ»: Հիշեցնենք, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Կազան՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի աշխատանքներին։
Նիկոլ Փաշինյանը մասնակցում է ԵԱՏՄ միջկառավարական նիստին Տեսանյութը՝ 24.news-ի։