korona virus aliexpress
Աշխատանքի գնալիս պետք է գործատուի կողմից լրացված ձևաթուղթ
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը Facebook-ի էջում գրառում է կատարել․ «Աշխատանքի գնալիս այսուհետ անհրաժեշտ է լինելու ներկայացնել գործատուի կողմից լրացված ձևաթուղթը»։ https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/photos/a.286192515550016/663248297844434/?type=3&theater Կորոնավիրուսի տարածման համաշխարհային վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus, իսկ ախտանիշների և պաշտպանվելու հիմնական միջոցառումների մասին՝ կարդալ այստեղ։
Հայաստանն ապագա ունի, և այդ ապագան այսօր մեր աչքի առաջ է. Ալեն Սիմոնյան
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել․ «Հիմա Արցախում եմ, և հետևելով Հայաստանում տեղի ունեցող իրավիճակին` սիրտս կիսվումա, որ հիմա ԱԺ-ում չեմ, բայց նենց հպարտ եմ ու հանգիստ, որ չեք պատկերացնի: Հպարտ եմ իմ թիմով, Տիգրան Ավինյանով, Արարատ Միրզոյանով, Լիլիթ Մակունցով, Ռուբեն Ռուբինյանով, Կնջորյանով Բադասյանով, Սուրեն Գրիգորյանով, բոլոր բոլորով իմ ողջ թիմով:…
ԿԳՄՍ նախարարությունը 100-ից ավելի սարք կհատացնի անապահով աշակերտներին
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը Facebook-ի իր էջում գրառւմ է կատարել․ «Այս պահին արդեն ունենք մի քանի հարյուր սարք, որոնք կհատկացվեն այն աշակերտներին, որոնք չունեն հնարավորություն օգտվելու հեռավար կրթությունից: Գործընթացը շարունակվում է: Ակտիվ մասնակցե՛ք»։ https://www.facebook.com/arayik.harutyunyan/posts/10158165749533501 Կորոնավիրուսի տարածման համաշխարհային վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus, իսկ ախտանիշների և պաշտպանվելու հիմնական միջոցառումների մասին՝ կարդալ այստեղ։
ՌԴ Պետդուման օրինագիծ է ընդունել, որով կպատժվեն կարատինը խախտող անձիք․РИА Новости
ՌԴ Պետդուման երրորդ ընթերցմամբ ընդունել է կարանտինը խախտելու համար քրեական պատասխանատվության օրինագիծ: Փաստաթուղթը նախաձեռնել են պետշինարարության կոմիտեի ղեկավար Պավել Կրաշենիննիկովը և ստորին պալատի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը: Համաձայն նոր օրինագծի՝ սանիտարահամաճարակային կանոնների խախտողներին սպառնում է տուգանք՝ 500 հազարից մինչև մեկ միլիոն ռուբլի, կամ մասնագիտական իրավունքից զրկում մինչև երեք տարի ժամկետով, կամ նույն ժամկետով ազատազրկում: Ռուսաստանում կորոնավիրուսի…
Կառավարության նիստի ժամանակ քննարկվել են կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստը: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նախ անդրադարձել է կորոնավիրուսով վարակավածության դեպքերին և վարակված անձանց առողջական վիճակին: Նիստի ընթացքում առաջիկա օրերին ՀՀ առողջապահական համակարգը համալրվելու է նոր սարքավորումներով, մասնավորապես, 100 շնչառական ապարատներով, 60 հազար թեստերով, այլ պարագաներով՝ դիմակներով, բժշկական…
Արիաննե Կաոիլիի մահը ցավալի կորուստ է բոլորիս համար․Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական խոսք է հղել գրոսմայստեր Լևոն Արոնյանի տիկնոջ՝ Արիաննե Կաոիլիի մահվան կապակցությամբ: «Խորապես ցնցված եմ գրոսմայստեր, շախմատի աշխարհի կրկնակի գավաթակիր Լևոն Արոնյանի տիկնոջ՝ ՖԻԴԵ-ի կանանց միջազգային վարպետ Արիաննե Կաոիլիի անժամանակ մահվան բոթից: Անվանի շախմատիստուհին և շախմատի ասպարեզում Հայաստանը միշտ փայլուն ներկայացնող, սիրելի գրոսմայստեր Լևոն Արոնյանի տիկինը սիրված ու գնահատված էր հայ…
Արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցի մամուլի ասուլիսը(ՈւՂԻՂ ԵԹԵՐ)
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը Facebook-ի էջում գրառում է կատարել․ «Այսօր` մարտի 31-ին, ժամը 12:00-ին կառավարության մամուլի կենտրոնում տեղի կունենա արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցի մամուլի ասուլիսը: Թեմա՝ արտերկրում ՀՀ քաղաքացիների առջև ծառացած խնդիրները և կորոնավիրուսի դեմ պայքարում միջազգային համագործակցությունը: Կառավարությունում հավատարմագրված լրատվամիջոցների ներկայացուցիչները կարող են մասնակցել մամուլի ասուլիսներին, սակայն հնարավորություն կունենան նաև իրենց հարցերը…
Կազմակերպվել է հատուկ չվերթ՝ Կալկաթայից հայ ուսանողներին ու ուսուցիչներին Հայաստան տեղափոխելու համար
ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել․ «Մարտի 31-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ, Պարտետատան և ԱԳՆ համակարգմամբ, կազմակերպվեց հատուկ չվերթ՝ իրականացնելու Հնդկաստանում գործող Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանի 68 սաների և նրանց ուսուցիչների Հայաստան փոխադրումը: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո Հնդկաստանում արդեն երկու հարյուրամյակ գործող Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանը…
Ոսկեվանում վիրավորում ստացած երեխայի կյանքին վտանգ չի սպառնում
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ի մամուլի քարտուղար Գևորգ Դերձյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել․ «Տավուշի մարզի Ոսկեվան համայնքում հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած երեխայի վիճակը կայուն է, գանգատներ չունի, կյանքին վտանգ չի սպառնում: Գտնվում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում: Երկրորդ վիրահատության անհրաժեշտություն բժիշկներն այս պահին չեն տեսնում: Երեխան հրազենային վնասվածք էր ստացել կրծքավանդակի շրջանում, տեղում իրականացվել էր…
Համաճարակի հիմքով հայտարարված արտակարգ դրության արդյունքում հավաքագրված բոլոր ապանձնավորված տվյալները ենթակա են ոչնչացման․ՀՄՏԿ
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը Facebook-ի էջում գրառում է կատարել․ «Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի կողմից ներկայացված և Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված օրենքների նախագծերի փաթեթով նախատեսվում է․ Օպերատիվ կերպով ներդնել ժամանակակից էլեկտրոնային միջոցների և թվային տեխնոլոգիաների կիրառման միջոցով համաճարակի կանխարգելման նոր մեխանիզմ: Այս նախագիծը Չի՛ ենթադրում որևէ խոսակցության ձայնագրում կամ որևէ այլ բովանդակության բացահայտում։ Նախագծով…
ՄԻՊ իրավական դիրքորոշումները հաղորդակցության գաղտնիության և մյուս իրավունքները սահմանափակող օրենքների նախագծերի վերաբերյալ
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Facebook-ի էջում գրառում է կատարել․ Իմ մանրամասն իրավական դիրքորոշումները հաղորդակցության գաղտնիության և մյուս իրավունքները սահմանափակող օրենքների նախագծերի վերաբերյալ «Մարդու իրավունքների պաշտպանը «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը ենթարկել է ուսումնասիրության հրատապության կարգով: Մարդու իրավունքների պաշտպանի նախնական…
Տավուշի մարզում հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած երեխան տեղափոխվում է Երևան
ՀՀ ԱՆ մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը Facebook-ի էջում գրառում է կատարել․ «Տավուշի մարզի Ոսկեվան համայնքում հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած երեխայի վիճակը բժիշկները գնահատում են կայուն ծանր, կյանքին վտանգ չի սպառնում։ Վերջինս ստացել է հրազենային վնասվածք՝ կրծքավանդակի շրջանում, իրականացվել է անհրաժեշտ առաջին բուժօգնություն։ Երեխան այս պահին տեղափոխվում է Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն»։ https://www.facebook.com/alina.nikoghosyan/posts/2469031523198626 Կորոնավիրուսի…
Պարետի որոշմամբ 6 ժամով կարգելվի է մի քանի սուպերմարկետների գործունեությունը
Պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ մի շարք տնտեսավարողներին պատկանող մասնաճյուղերի (սուպերմարկետների) գործունեության ծավալումն 6 ժամով կրգելվի։ Որոշման մեջ ասվում է․ «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի №298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20-րդ կետով, հաշվի առնելով Պարետի՝ 2020 թվականի մարտի 20-ի №Ց/17- 2020 ցուցումը…
Հայաստանն այսուհետ դասվում է անվտանգ ծագման երկրների շարքում․Նիդերլանդներում ՀՀ դեսպանություն
Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունը Facebook-ի էջում գրառում է կատարել․ «Նիդերլանդների արդարդատության և անվտանգության նախարարության Միգրացիայի հարցերով պետքարտուղարի որոշմամբ Հայաստանն այսուհետ դասվում է անվտանգ ծագման երկրների շարքում։ Նիդերլանդների Արդարդատության և անվտանգության նախարարության Միգրացիայի հարցերով պետքարտուղար Անկի Բրուկերս-Կնոլը Ներկայացուցիչների պալատին մարտի 27-ին հղած նամակով տեղեկացրել է, որ 2018թ. մայիսից ի վեր Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները զգալիորեն նպաստել են…
Քաղաքապետի որոշմամբ մարտ ամսվա պարգևավճարները կփոխանցվեն բուժաշխատողներին(ՏԵՍԱՆՅՈւԹ)
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Facebook-ի իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրառում կատարել․ «130 միլիոն դրամ՝ համայնքային բուժաշխատողներին Սիրելի համաքաղաքացիներ, Իմ որոշմամբ, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի եռամսյա պարգևավճարներից` մարտ ամսվա պարգևավճարների ֆոնդը ամբողջությամբ՝ շուրջ 130 միլիոն դրամ, կփոխանցվի համայնքային ենթակայության բուժհիմնարկների աշխատակիցներին, որոնք պայքարում են կորոնավիրուսի վարակի դեմ։ Քանի որ ես պարգևավճար չեմ ստանում, բուժաշխատողների…














