korona virus hayastanum

  • Դեպքերի վերաբերյալ թարմացումներն այսուհետ կլինեն առավոտյան ժամը 11:00-ին.Ալինա Նիկողոսյան

    Դեպքերի վերաբերյալ թարմացումներն այսուհետ կլինեն առավոտյան ժամը 11:00-ին.Ալինա Նիկողոսյան

    ՀՀ Առողջապահության նախարարի մամուլի  խոսնակ Ալինա Նիկողոսյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել․ «Դեպքերի վերաբերյալ թարմացումներն այսուհետ կլինեն առավոտյան ժամը 11:00-ին Կորոնավիրուսային հիվանդության վերաբերյալ https://ncdc.am/coronavirus/confirmed-cases-by-days/ էջում հրապարակվող վիճակագրական տվյալները նախորդ օրվա դրությամբ այսուհետև օրական կտրվածքով կթարմացվեն առավոտյան ժամը 11:00-ին` հաշվի առնելով տեղեկատվության աճող ծավալները»։ https://www.facebook.com/alina.nikoghosyan/posts/2464275757007536 Կորոնավիրուսի տարածման համաշխարհային վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus,…

  • Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թվի մասին նոր տվյալներ

    Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թվի մասին նոր տվյալներ

    Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը Facebook-ի էջում գրառում է կատարել․ «Հաստատված դեպքերի թիվը` 407, ապաքինվել է 30 քաղաքացի»։ https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/posts/660949811407616 Կորոնավիրուսի տարածման համաշխարհային վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus, իսկ ախտանիշների և պաշտպանվելու հիմնական միջոցառումների մասին՝ կարդալ այստեղ։

  • ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում է Նյու Յորքում կարատին մտցնելու հարցը.BBC News

    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում է Նյու Յորքում կարատին մտցնելու հարցը.BBC News

    Հնարավոր է, որ Նյու Յորքում կարանտին հայտարարվի։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկել է կորոնավիրուսի տարածման տեմպերը դանդաղեցնելու նպատակով Նյու Յորքում կարանտին մտցնելու հնարավորությունը։ Թրամփը լրագրողներին հայտնել է․ «Մենք կուզեինք, որ նա կարանտինի մեջ լիներ, քանի որ դա էպիկենտրոնն է։ Ես մտածում եմ այդ մասին»։ Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Կուոմոն ասել է, որ չի քննարկել ԱՄՆ…

  • Շատ ակտիվ աշխատում ենք Վրաստանի և Ռուսաստանի մեր գործընկերների հետ, որ բեռնատարների երթևեկությունը կանոնակարգենք․Նիկոլ Փաշինյան(ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Շատ ակտիվ աշխատում ենք Վրաստանի և Ռուսաստանի մեր գործընկերների հետ, որ բեռնատարների երթևեկությունը կանոնակարգենք․Նիկոլ Փաշինյան(ՏԵՍԱՆՅՈւԹ)

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի ուղիղ եթերում տեղեկացրել է․ «Վերջին օրերին մենք շատ ակտիվ աշխատում ենք Վրաստանի և Ռուսաստանի  մեր գործընկերների հետ, որպեսզի բեռնատարների երթևեկությունը կանոնակարգենք և բերենք բնականոն վիճակի։ Այդ թեմայով մեր խոսակցությունները բավականին արդյունավետ են։ Ես համոզված եմ, որ ինտենսիվ աշխատանքի արդյունքում մենք կկարողանանք խնդիրը հարթել։ Համենայնդեպս, վերջին օրերին մի փոքր բարելավվել է…

  • «Սոցիալական շտապօգնություն» ծրագրի մեկնարկը տրվեց․Շիրակի մարզպետ

    «Սոցիալական շտապօգնություն» ծրագրի մեկնարկը տրվեց․Շիրակի մարզպետ

    Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել․ «Սոցիալական շտապօգնություն» ծրագրի մեկնարկը տրվեց!!! http://shtapognutyun.am/ Ծրագիրն իրականացվում է «Սոցիալական շտապօգնություն» նախաձեռնության կողմից, «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի և Շիրակի մարզպետարանի աջակցությամբ: Կորոնավիրուսային հիվանդության և դրա տարածումը կանխարգելելու համար կիրառվում են մի շարք սահամանափակումներ, որոնց արդյունքում քաղաքացիների մի մասը զրկվում է ֆինանսական միջոցներ վաստակելու հնարավորությունից, ինչն…

  • Իսպանիայում աճել է կորոնավիրուսից մահացածների թիվը․Daily Mail

    Իսպանիայում աճել է կորոնավիրուսից մահացածների թիվը․Daily Mail

    Իսպանիայում մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսից մահվան դեպքերի ռեկորդային թիվ է գրանցվել։ Իսպանիայում կորոնավիրուսից 5690 մարդ է մահացել, իսկ այսօրվա  ընթացքում Covid-19-ից մահվան դեպքերի թիվը հասել է 832-ի: Daily Mail-ն հայտնում է, որ Իսպանիայում կորոնավիրուսի զոհերի թվում է ոստիկանական հակաահաբեկչական էլիտար ստորաբաժանման 48-ամյա ղեկավար Ջեսուս Գայոսո Ռեյը: Երկրում վարակվածների ընդհանուր թիվը 72 248 մարդ է կազմում,…

  • Մանրամասներ ինֆեկցիոն հիվանդանոցում գտնվող կորոնավիրուսով վարակվածների վիճակի մասին

    Մանրամասներ ինֆեկցիոն հիվանդանոցում գտնվող կորոնավիրուսով վարակվածների վիճակի մասին

    Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը Facebook-ի էջում գարառում է կատարել․ «19:30-ի դրությամբ ինֆեկցիոն հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի բաժանմունքում բժշկական օգնություն և սպասարկում է ստանում թոքաբորբով 13 պացիենտ, որոնցից 2-ի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր (ինտուբացված են)։ 2 պացիենտ ծանր են (հարաբերական կայուն), մնացած 9-ը՝ կայուն ծանր։ Հիվանդանուցում բուժվող 2 քաղաքացու մոտ կորոնավիրուսային հիվանդության կրկանկի թեստի արդյունքները…

  • Տնտեսվարողները խախտել են Պարետի հաստատած կանոնները(ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Տնտեսվարողները խախտել են Պարետի հաստատած կանոնները(ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը  Facebook-ի էջում գրառում է կատարել․ «ՀՀ Պարետի որոշմամբ՝ վեց ժամով արգելվել է սուպերմարկետների մի շարք խոշոր ցանցերի որոշ մասնաճյուղերի գործունեությունը։ Տնտեսվարողները տեղեկացված են եղել Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի կողմից։ Արձանագրված հիմնական խախտումներն են՝ Հաճախորդների հետ անմիջական շփում ունեցող աշխատակիցներից շատերը չեն կրել դիմակներ,  Առկա չեն եղել օգտագործված դիմակները նետելու համար…

  • Արմեն Սարգսյանը և Բակո Սահակյանը հեռախոսազրույյցով քննարկել են Արցախի կայանալիք ընտրությունները

    Արմեն Սարգսյանը և Բակո Սահակյանը հեռախոսազրույյցով քննարկել են Արցախի կայանալիք ընտրությունները

    Այսօր Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ հեռախոսազրույց է ունեցել։ Երկու հանրապետությունների նախագահները զրուցել են մարտի 31-ին կայանալիք Արցախի ընտրությունների մասին։ Նախագահ Արմեն  Սարգսյանը հետաքրքվել է Արցախում նախագահական և խորհրդարանական ընտրությունների ընթացքով՝ հաշվի առնելով, որ վաղը ընտրարշավի վերջին օրն է։ Բակո Սահակյանը հույս է հայտնել, որ ինչպես նախորդ, այդպես էլ այս…

  • Կառավարությունը օգնելու է սոցիալական խնդիրների առջև կանգնած մինչև 14 տարեկան երեխաներ ունեցող ընտանիքներին․Զարուհի Բաթոյան

    Կառավարությունը օգնելու է սոցիալական խնդիրների առջև կանգնած մինչև 14 տարեկան երեխաներ ունեցող ընտանիքներին․Զարուհի Բաթոյան

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել․ «Երեկ կառավարության որոշմամբ հաստատատվեց մի ծրագիր, որի նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով աշխատանքի շուկայում գոյացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջև կանգնած մինչև 14 տարեկան երեխաներ ունեցող ընտանիքներին: Միջոցառման շահառու են հանդիսանում բոլոր այն ընտանիքները, որոնք ունեն մինչև 14 տարեկան երեխա և…

  • Էդմոն Մարուքյանն առաջարկել է բացել Հայաստան-Ռուսաստան սահմանը՝ պահպանելով խիստ կարանտինային հսկողություն

    Էդմոն Մարուքյանն առաջարկել է բացել Հայաստան-Ռուսաստան սահմանը՝ պահպանելով խիստ կարանտինային հսկողություն

    ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել․ «Առաջարկել եմ բացել Հայաստան-Ռուսաստան սահմանը, ինչպես նաև ԵԱՏՄ երկրների միջև սահմանը` պահպանելով կարանտինային խիստ հսկողություն: Մանրամասները նամակում ստորև»: https://www.facebook.com/marukyan.edmon/posts/3620276228044078 Կորոնավիրուսի տարածման համաշխարհային վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus, իսկ ախտանիշների և պաշտպանվելու հիմնական միջոցառումների մասին՝ կարդալ այստեղ։

  • ԱԻՆ ստորաբաժանումների կողմից կախտահանվեն կանգառները

    ԱԻՆ ստորաբաժանումների կողմից կախտահանվեն կանգառները

    Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ԱԻ փոխնախարար Արմեն Հարությունյանը հայտարարել է, որ ԱԻՆ փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ստացվել է շուրջ 500 ահազանգ, որոնցից 286-ը պայանավորված են եղել զուտ կորոնավիրուսով, իսկ մնացածը՝ կորոնավիրուսի հետ կապված այլ խնդիրներով: Արմեն Հարությունյանը հայտնել է․ «Եթե մինչ այս պահը իրականացվել են ըստ անհրաժեշտության, վաղը առավոտյան…

  • Իսրայելի բանակը ոստիկանության հետ կհետևի կարանտինին․Reuters

    Իսրայելի բանակը ոստիկանության հետ կհետևի կարանտինին․Reuters

    Իսրայելական բանակը հետևելու է կարանտինին։ Իսրայելում կա կորոնավիրուսով վարակվելու 3000 հաստատված դեպք։ Մինչ օրս երկրում գրանցվել է մահվան 10 դեպք։ Կարանտին հայտարարելուց հետո ոստիկանությունը անցակետեր է տեղադրել, հայտարարել են երկրում  հավաքներ չիրանցկացնել, սահմանափակվել է ազատ տեղաշարժը։ Մոտ 500 զինծառայողներ միանալու են ոստիկաններին, որ հսկեն և ապահովեն որոշ շրջանների անվտանգությունը: Իսրայելցիներին հորդորել են տանը մնալ, դպրոցներն…

  • 7 քայլ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար(ՏԵՍԱՆՅՈւԹ)

    7 քայլ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար(ՏԵՍԱՆՅՈւԹ)

    ՀՀ առողջապահության նախարարությունը առաջարկում է կանոններ կորոնավիրուսի տածումը կանխելու համար։ Կորոնավիրուսի տարածման համաշխարհային վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus, իսկ ախտանիշների և պաշտպանվելու հիմնական միջոցառումների մասին՝ կարդալ այստեղ։

  • Նիկոլ Փաշինյանը Վրաստանի վարչապետի հետ քննարկել է 2 երկրներում տիրող վիճակը COVID-19-ի վերաբերյալ

    Նիկոլ Փաշինյանը Վրաստանի վարչապետի հետ քննարկել է 2 երկրներում տիրող վիճակը COVID-19-ի վերաբերյալ

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հետ: Վրաստանի և Հայաստանի վարչապետները միմյանց տեղեկություններ են հաղորդել երկրներում կորոնավիրուսի վերաբերյալ իրավիճակի մասին։ Քննարկվել են Վրաստանի տարածքով հայկական ապրանքների տարանցիկ փոխադրմանն առնչվող հարցեր: Հատուկ միջոցներ են ձեռնարկվում Լարսի մաքսակետով անխափան բեռնափոխադրումներ ապահովելու ուղղությամբ: Նիկոլ Փաշինյանը և Գիորգի Գախարիան շարունակելու են կանոնավոր շփումները` հետագա խնդիրներին…