lurer hayastanic
Լավ խաղ էր, բայց բարդ էր. Կլոպ
Անգլիայի առաջնության 35-րդ տուրում «Սաութհեմփթոնի» նկատմամբ տարած 2։0 հաշվով հաղթանակից հետո «Լիվերպուլի» գերմանացի գլխացոր մարզիչ Յուրգեն Կլոպը հանդես է եկել հայտարարությամբ։ Նա ասել է, որ իր ղեկավարած թիմը դեռ շարունակում է պայքարը լավագույն քառյակում լինելու համար։ «Լավ խաղ ստացվեց, բայց բարդ էր։ Համառ աշխատանքի շնորհիվ խփեցինք առաջին գոլը։ Մրցակիցը պահեր ուներ հակագրոհներից հետո, բայց Ալիսոնը…
Արցախի նախագահը հանդիպել է Գագիկ Ծառուկյանին
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 9-ին ընդունել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին։ Արցախի նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Գագիկ Ծառուկյանին 2020 թվականին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ողջ ընթացքում, ինչպես նաև հետպատերազմյան շրջանում Արցախին սատարելու համար՝ հատկապես բարձր գնահատելով նրա գործուն աջակցությունը պատերազմի հետևանքով տեղահանված ընտանիքներին կեցության…
Քաղաքացին սպառնացել է ինքնասպան լինել
Մայիսի 9-ին, ժամը 11:01-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին սպառնում է ինքնասպան լինել՝ նետվելով Երևանի Հաղթանակի կամրջից: Հայաստանի ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։ Փրկարարները ոստիկանության աշխատակցի հետ համատեղ կանխել են քաղաքացու…
Փաշինյանը շնորհավել է Պուտինին ու Միշուստինին
Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին և Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինին՝ Հաղթանակի 76-րդ տարեդարձի առթիվ։ Վլադիմիր Պուտինին ուղղված շնորհավորական ուղերձում նշված է. «Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 76-րդ տարեդարձի կապակցությամբ: Մայիսի 9-ը սուրբ տոն է Հայաստանի և Ռուսաստանի քաղաքացիների համար,…
Պատմության թանգարանը նվեր է ստացել Կոմանդոսի որոշ անձնական իրեր (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
«Կոմանդոս» ջոկատի սպա՝ գնդապետ Արա Մուրադյանը մայիսյան հաղթանակների օրվա առթիվ Հայաստանի պատմության թանգարանին է նվիրել ՀՀ Ազգային հերոս Արկադի Տեր-Թադևոսյանի անձնական իրերից՝ սեղանի ժամացույց, որը 1992 թվականից ի վեր եղել է գեներալի աշխատասենյակում մինչև կյանքի վերջին օրը, փամփշտակալ՝ ուսումնական փամփուշտով, խաչ՝ կազմված փամփուշտներից և մի շարք այլ նմուշներ: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի պատմության թանգարանի…
Գևորգ Ղազարյանը վնասվածքից հետո առաջին անգամ դուրս է եկել դաշտ
Մարտի 3-ից խաղադաշտ դուրս չեկած Գևորգ Ղազարյանը վերադարձել է շարքեր՝ «Լամիայի» կազմում։ Հայազգի կիսապաշտպանը Հունաստանի Սուպերլիգայի հետնապահների խմբի 6-րդ տուրի ՕՖԻ-ի հետ խաղում մտել է փոխարինման երկրորդ կեսի ամենասկզբում։ Նշենք, որ Ղազարյանի տրանսֆերային իրավունքները պատկանում ենք կիպրական ԱԵԼ-ին, ու հայ ֆուտբոլիստը վարձավճարով է «Լամիայում»։ Հիշեցնենք, որ Գևորգ Ղազարյանը բաց էր թողել նաև Հայաստանի հավաքականի վերջին…
Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի 1089 նոր դեպք
Հարևան Վրաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 1089 նոր դեպք, ապաքինվել են ևս 1489-ը։ Այս մասին հայտնում են StopCov.ge կառավարական հատուկ կայքից։ Նշվում է, որ առայսօր Վրաստանում գրանցվել է COVID-19-ով վարակման 321919 դեպք, որոնցից լիակատար առողջացել են 300989-ը։ Մինչ այս հիվանդությունից մահացել են 4281 պացիենտներ, որոնցից 18-ը անցած 24 ժամերի ընթացքում։
Հարությունյանը, Սահակյանը, Ղուկասյանն ու Ծառուկյանը այցելել են Ստեփանակերտի հուշահամալիր
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 9-ին, ԱՀ պաշտոնաթող նախագահներ Բակո Սահակյանի ու Արկադի Ղուկասյանի, ինչպես նաև մի խումբ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ միասին, այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել հանուն Հայրենիքի զոհված ազատամարտիկների հիշատակին: Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի պաշտոնական կայքից։ Նախագահ Հարությունյանը նաև շնորհավորական ուղերձ է հղել Հաղթանակի տոնի, Պաշտպանության…
Այսօր մենք նշում ենք փառապանծ եռատոնը. Արցախի ԱԳՆ-ի ուղերձը
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարությունը` մայիսյան եռատոնի կապակցությամբ. «Մայիսի 9-ը Արցախի և ողջ հայ ժողովրդի պատմության ամենահիշարժան խորհրդանշական օրերից մեկն է: Այսօր մենք նշում ենք փառապանծ եռատոնը՝ Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակը, 1992 թ. մայիսին Շուշիի ազատագրումը և Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի կազմավորումը: Մենք հպարտությամբ ենք հիշում այն մարտիկների սխրանքները, որոնց շնորհիվ կարողացանք հաղթահարել…
Կարմիր հրապարակում մեկնարկել է հաղթանակի զորահանդեսը (ՈւՂԻՂ ԵԹԵՐ)
Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայի Կարմիր հրապարակում անցկացվում է զորահանդես՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 76-րդ տարեդարձին։ Այն ուղիղ եթերով կարող եք դիտել ստորև։
Փաշինյանն այցելել է Եռաբլուր, հարգանքի տուրք մատուցել անկախության համար զոհվածների հիշատակին (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից։ Նիկոլ Փաշինյանը ծաղիկներ է դրել և խոնարհվել Արցախյան 44-օրյա և Ապրիլյան քառօրյա պատերազմների հերոսների, Սպարապետ Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի շիրիմներին և զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:
Տիկնիզյանն անդրադարձել է՝ իր հանդեպ Լոկոմոտիվի հետաքրքրության մասին լուրերին
Ռուսաստանաբնակ հայազգի ֆուտբոլիստ Նաիր Տիկնիզյանը արձագանքել է այն խոսակցություններին, որ իրենով հետաքրքրված է «Լոկոմոտիվը»։ «Ես ու թիմս կարևոր խաղ ունենք «Դինամոյի» հետ: Մենք միայն սրա մասին ենք մտածում: Լուրերը շարունակում են մնալ մամուլում: Եկեք խաղանք վերջին խաղը, ապա կտեսնենք, թե ինչպես կլինի ապագան», – ասել է Տիկնիզյանը: Հիշեցնենքն, որ Տիկնիզյանն այս պահին հանդես է գալիս…
Արմեն Սարգսյանը միացել է «Անմահ գունդ» արշավին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը միացել է «Անմահ գունդ» խորագրով միջազգային ակցիայի շրջանակում Հայաստանում անցկացվող «Անմահ գունդ» առցանց արշավին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի աշխատակազմի Facebook-ի պաշտոնական էջից, որտեղ նաև լուսանկարներ են հրապարակվել։ Նշվում է, որ արշավի նպատակը Մեծ հաղթանակի օրվա խորհրդի և դրա վերաբերյալ հիշողությունների պահպանումն ու փոխանցումն է հաջորդ սերունդներին։
Արարատ Միրզոյանը պատգամավորների ուղեկցությամբ այցելեց Եռաբլուր
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը պատգամավորների ուղեկցությամբ այցելեց «Եռաբլուր» պանթեոն: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ պաշտոնական կայքից։ ԱԺ նախագահը ծաղիկներ խոնարհեց սպարապետ Վազգեն Սարգսյանի, զորավար Անդրանիկ Օզանյանի, ՀՀ Ազգային հերոս Վահագն Ասատրյանի շիրիմներին, հարգանքի տուրք մատուցեց Արցախյան գոյամարտում տարբեր տարիներին ընկած նահատակների հիշատակին:
178 նոր դեպք, 457 ապաքինված ու 9 մահ․ կորոնավիրուսը Հայաստանում
Մայիսի 9-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 219270 դեպք, որոնցից 204578-ն` առողջացած, 4234-ը` մահվան ելքով, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Այսպիսով` երեկ կատարվել է 2353 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 178 նոր դեպք: Ունենք 457 առողջացած և 9 մահվան դեպք: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է…