lurer hayastanic
Կամո Ցուցուլյանը նշանակվել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Կամո Ցուցուլյանին ՀՀ ոստիկանության պետի տեղակալ նշանակելու մասին․ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի. Կամո ՑՈՒՑՈՒԼՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ»,-ասված է նախագահի հրամանագրում:
Արցախում հայկական մշակութային ժառանգությունը սպառնալիքի տակ է. Ուկրաինայի հայերի միությունը դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ AnalitikaUA.net-ը հայտնում է, որ Ուկրաինայի հայերի միությունը նամակ է հղել ՅՈՒՆԵՍԿՕ-ին ՝ կապված Արցախում հայկական ժառանգության դեմ արձանագրված վանդալիզմի գործողությունների հետ: Կազմակերպությունը նամակում խնդրել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ուշադրությունը հրավիրել Արցախում գտնվող հայկական մշակութային ժառանգության վրա, որն այժմ վտանգված է: «Կարևոր է նշել, որ Արցախի Հանրապետությունում կա հայոց պատմության և մշակույթի ավելի քան 3000 հուշարձան, այդ…
Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող մանկապարտեզներում ընդունելությունը կվերսկսվի
Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը Facebook-ի իրր էջում գրել է. «Առողջապահության նախարարի հրամանով վերացվել են մանկապարտեզների խմբերում երեխաների թվին ու հեռավորությանը վերաբերող սահմանափակումները: Դրա արդյունքում մայիսի 10-ից կվերսկսվի Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող մանկապարտեզներում երեխաների համալրումը/ընդունելությունը: Մանկապարտեզներ կրկին հաճախելու հնարավորություն կունենան՝ ա/ այն երեխաները, որոնք նախկինում հաճախել են համայնքային մանկապարտեզներ, բայց սահմանափակումների բերումով նախադպրոցական կրթությունն ընդհատվել…
Թաղավարդում և Մեծ Թաղերում գերեզմանատները ոչնչացնելու մասին հրապարակումները կքննվեն
Արցախի Գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ Արցախի Հանրապետության Թաղավարդ և Մեծ Թաղեր գյուղերի գերեզմանատները ոչնչացնելու դեպքերի վերաբերյալ հրապարակումները ուղարկվել են ԱՀ ոստիկանություն` քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով քննարկելու համար: «Սույն թվականի մայիսի 3-ից տարբեր լրատվամիջոցներով տեղեկություններ են հրապարակվել Արցախի Հանրապետության Թաղավարդ և Մեծ Թաղեր գյուղերի գերեզմանատները ոչնչացնելու դեպքերի վերաբերյալ: Նկատի ունենալով, որ հիշյալ հրապարակումները առերևույթ տեղեկություն…
Ցավում եմ, որ պարգևը հանձնում եմ ոչ Կոմանդոսին և հանձնում եմ հետմահու. Նիկոլ Փաշինյան
«Լեգենդար Կոմանդոսին հետմահու շնորհված Հայաստանի Ազգային հերոսի բարձրագույն կոչումը հանձնեցի նրա որդուն՝ Հայկ Տեր-Թադևոսյանին։ Սա հարգանքի, գնահատանքի շատ կարևոր ու արժանի տուրք է ոչ միայն անձամբ Արկադի Տեր-Թադևոսյանին, այլև Արցախյան ազատամարտի ու ընդհանրապես Հայրենիքի պաշտպանության գործին նվիրված մեր բոլոր հայրենակիցներին»,-գրել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում և տեսանյութ հրապարակել: https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/4243989102313462
Մոլդովական փողոցում սպանվածի ինքնությունը պարզվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնել
Քննչական կոմիտեն հյատնում է որ 2021թ. մայիսի 8-ին՝ ժամը 07:25-ին ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնում «Հերացի թիվ 1» հիվանդանոցային համալիրից հաղորդում է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Մոլդովական փողոցից հրազենային վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել 1982թ. ծնված տղամարդ: Անմիջապես դեպքի վայր մեկնած քննչական-օպերատիվ խմբի կողմից կատարված դեպքի վայրի զննությամբ Դ. Մալյան և Մոլդովական փողոցների հատման վայրում…
ԵՄ-ն ԱՄՆ-ին և մյուս երկրներին կոչ է արել արտահանել իրենց արտադրած պատվաստանյութերը
Reuters-ի հաղորդմամբ՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայանը կոչ է արել Միացյալ Նահանգներին և կորոնավիրուսի պատվաստանյութ արտադրող մյուս երկրներին արտահանել իրենց արտադրանքը, ինչպես անում է Եվրամիությունը: Նախագահը ընդգծել է, որ կորոնավիրուսի դեմ եվրոպական արտադրության պատվաստանյութերի շուրջ 50 տոկոսն արտահանվում է 90 երկրներ, այդ թվում և այն երկրներ, որոնք ներառված են Առողջապահության համաշխարհային կազմակերպության COVAX ծրագրում, որի…
Ռուսաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 8329 նոր դեպք
Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբը հայտնում է, որ երկրում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 8329 նոր դեպք: Երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 4 մլն 871 հազար 843 է: Կորոնավիրուսի հետևանքով երկրում մահացել է 112 հազար 992 մարդ, առողջացել` 4 մլն 488 հազար 615 մարդ:
Նախագահը ՀՀ քաղաքացիության և այլ օրենքներում փոփոխություն անելու մասին որոշում է ստորագրել
Հանրապետության նախագահը մայիսի 5-ին ստորագրել է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների փաթեթը և Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքը: Հանրապետության նախագահը մայիսի 6-ին դիմել է Սահմանադրական դատարան՝ Ազգային ժողովի…
Ադրբեջանում ինքնասպան է եղել սահմանապահ ծառայության ժամկետային զինծառայող
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Ադրբեջանի Զագաթալայում տեղակայված զորամասում ինքնասպան է եղել Պետական սահմանապահ ծառայության զինծառայող Իբրահիմ Դուլիևը: Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայության ղեկավարի տեղակալ Արազ Մամեդովը մեկնել է դեպքի վայր: Ռազմական դատախազությունը քննություն է իրականացնում 2003թ. ծնված զինծառայողի ինքնասպանության դեպքի առնչությամբ:
Խոշոր հրդեհ է բռնկվել Իրանի Բուշեր քաղաքի ատոմակայանի մոտ
Jerusalem Post-ի հաղորդմամբ՝ Իրանի հարավ-արևմուտքում գտնվող Բուշեր քաղաքի ատոմակայանի մոտ խոշոր հրդեհ է բռնկվել: Իրանական լրատվամիջոցները հայտնում են, որ հրդեհի պատճառը դեռևս հայտնի չէ: Բուշեր քաղաքում նախորդ տարվա ընթացքում ևս մեկ հրդեհ էր բռնկվել: Քաղաքում կառուցված ատոմակայանն առաջինն է Իրանում և ամբողջ Մերձավոր Արևելքում:
Պոլիկլինիկաներում պատվաստումների համար սահմանվել են հերթապահություններ շաբաթ և կիրակի օրերին
Կորոնավիրուսի դեմ պատվաստումների հետ կապված ՀՀ առողջապահության նախարարությունը հիշեցնում է. «Պոլիկլինիկաներում պատվաստումների համար սահմանվել են հերթապահություններ շաբաթ և կիրակի օրերին՝ ժամը 10։00-16։00 Նախապես պետք է զանգահարել նախընտրած պոլիկլինիկա և գրանցվել պատվաստման համար: ՀՀ առողջապահության նախարարության և Երևանի քաղաքապետարանի համագործակցությամբ ձևավորված շարժական պատվաստումային խմբերը շարունակում են աշխատանքները հանրային վայրերում: Կարող են պատվաստվել նաև օտարերկրյա քաղաքացիները: Պատվաստումներն…
Պուտինը Հայրենական պատերազմի հաղթանակի առթիվ շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին և հայ ժողովրդին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 76-րդ տարեդարձի առթիվ շնորհավորական ուղերձներ է հղել նախկին ԽՍՀՄ մաս կազմող երկրների առաջնորդներին և ժողովուրդներին, այդ թվում և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ՀՀ քաղաքացիներին: Պուտինը շեշտել է, որ Հաղթանակի օրը հպարտության և երախտագիտության հատուկ զգացումով ենք հիշում մեր հայրերի ու պապերի սխրանքները, ովքեր ուս ուսի…
Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի 1564 նոր դեպք
Հարևան Վրաստանում վերջին 24 ժամում գրանցվել է կորոնավիրուսի 1564 նոր դեպք, ապաքինվել են ևս 693-ը։ Այս մասին հայտնում են StopCov.ge կառավարական հատուկ կայքից։ Նշվում է, որ առայսօր Վրաստանում արձանագրվել է COVID-19-ի 320830 դեպք, որոնցից լիակատար առողջացել են 299500-ը։ Մինչ այս հիվանդությունից մահացել են 4263 պացիենտներ, որոնցից 18-ը՝ անցած օրվա ընթացքում։
Այսօր իսկական մարտ է լինելու Նոու Կամպում․ Բարսան խաղալու է Ատլետիկոյի հետ
Այսօր խիստ կարևոր հանդիպում է սպասվում Իսպանիայի Լա Լիգայում։ Երևանի ժամանակով 18:15-ին, մեկնարկելու է «Բարսելոնա» – «Ատլետիկո» Մադրիդ հանդիպումը՝ Նոու Կամպում։ Հենց այս հանդիպման արդյունքով կարող է որոշվել, թե ով է դառնալու Իսպանիայի չեմպիոն։ Այս պահի դրությամբ՝ մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Ատլետիկոն»՝ 76 միավորով, բայց նրան կրնկակոխ հետևում են «Բարսան» ու «Ռեալը»՝ 74 միավորով։ Այս…