lurer
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքը շարունակվում է. Զախարովան՝ ԼՂ խնդրի մասին
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հանդես գալով ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ, անդրադարձել է ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքին: «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքը շարունակվում է», – ասել է Զախարովան` պատասխանելով Լեռնային Ղարաբաղում խաղապահ զորակազմի հնարավոր ընդլայնմանը, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հաստատման մեխանիզների մշակմանը վերաբերող հարցերին: Զախարովան չի մեկնաբանել Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահների հեռախոսազրույցը, որին ժամանակ կողմերը գնահատել…
Քաղաքացիական հագուստով 8-10 ադրբեջանցի անցել են միջդիրքային տարածք. ՊՆ
Ապրիլի 28-ին, ժամը 11.40-ի սահմաններում, ՀՀ պետական սահմանի հյուսիսարևելյան հատվածում, N զորամասի պահպանության տեղամասում, ադրբեջանական Ալիբեյլի բնակավայրի կողմից խախտելով շփման գիծը, քաղաքացիական հագուստով 8-10 անձ անցել են միջդիրքային տարածք, իրենց հետ բերելով 30-40մ երկարությամբ խողովակներ, հավանաբար՝ նշված տարածքից մոտակա ադրբեջանական հենակետ ջուր հասցնելու նպատակով: Նկատելով ՀՀ ԶՈՒ առաջապահ դիրքերի զինծառայողներին, քաղաքացիական հագուստով անձինք շտապ հեռացել…
Ստեփանակերտի քաղաքապետը ոչ պաշտոնական այցով Երևանում է
Քաղաքապետարանում հյուրընկալել եմ ոչ պաշտոնական այցով Երևանում գտնվող Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետը: «Գործընկերոջս հետ քննարկել ենք մի շարք հարցեր, այդ թվում՝ Հայոց երկու պետությունների մայրաքաղաքների միջև սերտ համագործակցությունը խորացնելուն միտված գործողությունների ընթացքը»,- գրել է նա:
Միրզոյանն ու Ջհանգիրյանը անդրադարձել են դատական համակարգում առկա խնդիրներին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Բարձրագույնդատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի և խորհրդի մյուս անդամների հետ: ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել դատական համակարգում առկա խնդիրներին, հանրային վստահության պակասին դատարանների նկատմամբ, դատական համակարգի արդյունավետության բարձրացմանն ուղղված հնարավոր համատեղ օրենսդրական նախաձեռնություններին եւ դատավորներին…
Առաջատար գիտաշխատողների աջակցության նոր մրցույթ` օտարերկրյա գիտնականի ներգրավման պայմանով
ՀՀ կառավարության 2021 թ.ապրիլի 8-ի որոշմամբ՝ ՀՀ պետական բյուջեով գիտության ոլորտին տրամադրված լրացուցիչ միջոցների շրջանակում ՀՀ գիտության կոմիտեն հայտարարել է առաջատար գիտաշխատողներին աջակցության գիտական թեմաների հայտերի ընտրության մրցույթ: Մրցույթի արդյունքում ՀՀ-ում գործող առաջատար գիտաշխատողների ղեկավարությամբ ձևավորված 6-7 անձից բաղկացած գիտահետազոտական խմբերին կտրամադրվեն մինչև 5 տարի տևողությամբ դրամաշնորհներ՝ հավակնոտ և բեկումնային գիտական նախագծերի իրականացման համար, որոնք…
Լենինգրադյան, Հալաբյան և Կիևյան խաչմերուկի լուսացույցները կտեղափոխվեն
Լուսացույցների ազդանշանների տեսանելիությունը բարելավելու նպատակով 2021 թվականի ապրիլի 30-ին Երևան քաղաքի Լենինգրադյան, Հալաբյան և Կիևյան փողոցների խաչմերուկի տրանսպորտային լուսացույցները երթևեկելի մասի աջ կողմից կտեղափոխվեն և կտեղակայվեն երթևեկելի մասի վերևի հատվածում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ճանապարհային ոստիկանությունից:
Նավթի համաշխարհային գները աճում են
Նավթի համաշխարհային գները հիմնական շուկաներում գրանցում են կայուն աճ: Այդ մասին են վկայում այսօր առավոտյան տեղի ունեցած վաճառքները: Brent տեսակի նավթի գինը լոնդոնյան բորսայում աճել է մեկ բարելի համար $0,36 (0,546%)– $67,14-ով: Интерфакс-ի հաղորդմամբ` նավթամթերքի պահանջարկի աճը ԱՄՆ-ում գրանցվել է 2 ամսվա ընթացքում: Ընդ որում, երկրի նավթային պաշարները նվազել են և հասել 3,34 մլն բարելի:…
Արգելի բնակչի տանը ՍԿՍ տեսակի հրացան, Մակարով, Ֆ-1 տեսակի նռնակ է հայտնաբերվել
Հաստատված կարգի համաձայն` զենք պահելու և կրելու իրավունք ունեցող քաղաքացիների բնակարաններում, տարեկան մեկ անգամ, ոստիկանության տեսուչը ստուգում է զենքի առկայությունն ու պահպանման պայմանները, կազմում համապատասխան արձանագրություն: Ապրիլի 27-ին ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողները Արգել գյուղի բնակիչներից մեկի տանը «ՍԿՍ» տեսակի 7,62 մմ տրամաչափի որսորդական ակոսափող հրազենի առկայությունը, օրինականությունն ու պահպանությունը ստուգելիս երկաթյա պահարանում նշված զենքից զատ…
Սինանյանը հանդիպել է Ամերիկահայ ճարտարագետների ընկերակցության ներկայացուցիչների հետ
Նյու Յորքում Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպում է ունեցել Ամերիկահայ ճարտարագետների և գիտնականների ընկերակցության հիմնադիր նախագահ Արամ Սեթյանի և հյուսիսարևելյան մասնաճյուղի նախագահ Րաֆֆի Ժամկոչյանի հետ: Այս մասին հայտնում են Գլխավոր հանձնակատարի գրասենյակից: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք համագործակցության խորացմանն առնչվող հարցեր: Կարևորվել է նաև ընկերակցության կողմից ապրիլի 18-ին տեղի ունեցած մենթորության ֆորումին գրասենյակի մասնակցությունը՝ տեղեկացնում…
Արարատ Միրզոյանն ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը, որի կազմում են Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի փոխնախագահ Գի Տեսիեն, Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի փոխնախագահ Վալերի Բուայեն, Ազգային ժողովի պատգամավորներ Գզավիե Բրըտոնը, Ժակլին Դյուբուան եւ Ֆրանսուա Պուպոնին: Արարատ Միրզոյանը, ողջունելով հյուրերին, նշել է, որ պատիվ է Ազգային ժողովում հյուրընկալել հայ ժողովրդի վաղեմի…
Փաշինյանը բարձր է գնահատել ռուս խաղաղապահների գործունեությունը Լեռնային Ղարաբաղում
РИА Новости-ի հաղորդմամբ՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ արդյունավետ է գնահատում ԼՂՀ-ում ռուս խաղաղապահների գործունեությունը: «Ես ուզում եմ հատկապես նշել, թե ինչ դեր են խաղացել Ռուսաստանը և նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը Լեռնային Ղարաբաղում պատերազմը դադարեցնելու գործում: Եվ ուզում եմ շեշտել, որ արդյունավետ եմ գնահատում ԼՂՀ-ում ռուս խաղաղապահների գործունեությունը, սա մեզ համար արդեն ակնհայտ…
ԱԳՆ-ն մեկնաբանել է Երևանում Մահաթմա Գանդիի հուշարձանի նկատմամբ վանդալիզմի դեպքը
ՀՀ արտաքին գործերի նախարարությունն անդրադարձել է Մահաթմա Գանդիի հուշարձանի նկատմամբ վանդալիզմի դեպքին. «Խստորեն դատապարտում ենք Հնդկաստանի անկախության և պետականության խորհրդանիշ, խաղաղության առաջամարտիկ և հումանիստ Մահաթմա Գանդիի հուշարձանի պատվանդանի կոտրումը և հրկիզումը: Սա սադրանք է՝ ուղղված դարավոր և անկախությունից ի վեր դինամիկ զարգացող հայ-հնդկական բարեկամության դեմ: Հուշարձանների պահպանման խնդիրը բոլորիս պարտավորություն է, և վանդալիզմի ու պղծման…
Ֆրանսիացի գործընկերների այցը ինչպես Հայաստան, այնպես էլ Արցախ կարևոր է
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը, որի կազմում են Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի փոխնախագահ Գի Տեսիեին, Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի փոխնախագահ Վալերի Բուայեն, Ազգային Ժողովի պատգամավորներ Գզավիե Բրըտոնը, Ժակլին Դյուբուան և Ֆրանսուա Պուպոնին։ «Հանդիպման ընթացքում նշեցի, որ պատիվ է Ազգային ժողովում հյուրընկալել հայ ժողովրդի վաղեմի իրական բարեկամներին։ Հատկապես կարևորեցի…
Կապուտան գյուղի դաշտում հայտնաբերվել է մարդու գանգ. պարզվում են հանգամանքները
2021թ. ապրիլի 28-ին ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնից ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ Կապուտան գյուղի դաշտում հայտնաբերվել է մարդու գանգ: Դեպքի վայր մեկնած քննչական խմբի կողմից կատարված զննությամբ Կոտայքի մարզի Կապուտան գյուղի վերջնամասում գտնվող դաշտամիջյան հատվածում հայտնաբերվել է մարդուն համապատասխանող գանգ՝ բազմաթիվ վնասվածքներով: Բացի այդ,…
Հայաստանն ու Ճապոնիան կարող են ավելին անել՝ երկկողմ հարաբերություններն ընդլայնելու համար
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսoր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուսիմա Մասանորին: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։ Հանրապետության նախագահը շնորհավորել է նորանշանակ դեսպանին և հաջողություններ մաղթել պատասխանատու աշխատանքում: Նա նշել է, որ ջերմությամբ է հիշում իր այցը Ճապոնիա՝ կայսեր գահակալության տոնակատարությանը մասնակցելու նպատակով, և խնդրել է իր…















