Media
Գուայդոն ինտերվենցիա է համարել Ռուսաստանի և Կուբայի ռազմական ուժերի ներկայությունը Վենեսուելայում
Ռուսաստանի և Կուբայի ռազմական ուժերի գտնվելը Վենեսուելայի տարածքում անօրինական է, քանի որ այն հավանության չի արժանացել երկրի խորհրդարանի կողմից: Այս մասին հայտարաել է վենեսուելական ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն՝ Clarin-ին տված հարցազրույցի ժամանակ: «Վենեսուելայում արդեն անօրինական ռազմական ինտերվենցիա կա՝ հանձինս Ռուսաստանի և Կուբայի, որի համաձայնությունը տվել է Մադուրոն: Բայց միայն խորհրդարանը կարող է հաստատել միջազգային ինտերվենցիան…
WikiLeaks-ը տեսանյութ է հրապարակել Ասանժի կատվի մասնակցությամբ
WikiLeaks կազմակերպության հիմնադիր Ջուլիան Ասանժի կատվին վտանգ չի սպառնում: Այս մասին ասվում է կազմակերպության Twitter-յան էջում: «Մենք կարող ենք վստահեցնել, որ կատվին վտանգ չի սպառնում: Ասանժը 2018 թվականի հոկտեմբերին խնդրել էր իր փաստաբաններին նրան հեռու պահել Էկվադորի դեսպանատան սպառնալիքներից: Նրանք կրկին կմիավորվեն ազատության մեջ», – ասված է հաղորդագրության մեջ: Իր խոսքերը հաստատելու համար WikiLeaks-ը…
Նախագահ Արմեն Սարգսյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Չեխիայի դեսպանի հետ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ավարտող Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Միկիսկային: Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել հայ-չեխական հարաբերությունների ամրացմանն ուղղված դեսպանի ջանքերի ու նվիրված աշխատանքի համար՝ նշելով, որ այս տարիների ընթացքում երկու երկրների հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրել: Դեսպան Պետր Միկիսկան կարևորել է Հանրապետության նախագահ…
Պորոշենկոն խոստովանել է, որ սխալներ է թույլ տվել կադրային քաղաքականության մեջ
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն խոստանում է այլևս պատասխանատու պաշտոնների չնշանակել իր բիզնես-գործընկերներին և մերձավոր մարդկանց: Նա ICTV հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ ոչ մի բիզնես-գործընկերոջ, ոչ մի մերձավոր մարդու պաշտոն չի քանի դեռ նախագահ է: Նախագահը նաև ընդունել է, որ որոշակի սխալներ է թույլ տվել կադրային քաղաքականության մեջ:
National Geographic-ը կազմել է համեղ ուտեստների սիրահարների համար լավագույն քաղաքների ցանկը
National Geographic պարբերականը հրապարակել է համեղ ուտեստների սիրահարների համար լավագույն քաղաքների վարկանիշային աղյուսակը։ Ցանկը կազմել են պարբերականի լրագրողները: 200 ուսումնասիրված քաղաքներից «ամենագաստրոնոմիականը» Լոնդոնն է։ Երկրորդ և երրորդ հորիզոնականներում են համապատասխանաբար Տոկիոն և Սեուլը: Առաջատարների տասնյակում ներառվել են նաև Փարիզը, Նյու Յորքը, Հռոմը, Բանգկոկը, Սան Պաուլուն, Բարսելոնան և Դուբայը։





