Meta-Ratings
Հարոյանը նախնական պայմանագիր է կնքել իսպանական Կադիսի հետ
Հայաստանի ազգային հավաքականի ու «Աստանայի» պաշտպան Վարազդատ Հարոյանը հուլիսին կհեռանա ղազախական ակումբից։ Այս մասին հայտնում է Meta-Ratings-ը։ Ըստ աղբյուրի՝ Հարոյանը նախանական պայմանագիր է կնքել իսպանական Լա Լիգայում հանդես եկող «Կադիսի» հետ, որն առաջնությունում այս մրցաշրջանում զբաղեցրեց 12-րդ հորիզոնականը։ 28-ամյա Հարոյանը «Աստանա» էր տեղափոխվել «Տամբովից»։