Mundo Deportivo

  • ՊՍԺ-ն այս ամառ բաց չի թողնի Մբապեին

    ՊՍԺ-ն այս ամառ բաց չի թողնի Մբապեին

    Ֆրանսիական ՊՍԺ-ն ոչ մի կերպ չի ցանկանում բաց թողնել թիմի հարձակվող Կիլիան Մբապեին, ում, միևնույն ժամանակ, ամեն կերպ ցանկանում է գնել Մադրիդի «Ռեալը»։ Տեղեկություններ կան, որ ՊՍԺ-ում ունեն հստակ դիրքորոշում՝ 22-ամյա Մբապեին այս ամառ չվաճառելու վերաբերյալ, չնայած նրան, որ ֆուտբոլիստը խնդրել է իրեն բաց թողնել։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։ Նշվում է, որ եթե…

  • Լավ կլինի, որ Ռեալը հաղթի Իսպանիայի առաջնությունում․ Կասիլյաս

    Լավ կլինի, որ Ռեալը հաղթի Իսպանիայի առաջնությունում․ Կասիլյաս

    «Ռեալի» նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասը խոսել է Իսպանիայի առաջնության չեմպիոնական պայքարի մասին: Նա նշել է, որ լավ կլինի, որ հաղթի նա, ով երբեք չի հաղթել առաջնությունում։ ««Ատլետիկոն» կպաշտպանի՞ տիտղոսը: Իհարկե, ավելի լավ կլինի, որ «Ռեալը» հաղթի: Հիշում եմ` ինչպես էին չեմպիոնության համար պայքարում «Դեպորտիվոն» ու «Ռեալ Սոսյեդադը»: Մեզ համար դժվար էր»,- ասել է Կասիլյասը։ Այս մասին…

  • Անչելոտին շահագրգռված է ձեռք բերել Մանչեսթեր Յունայթեդի պաշտպանին

    Անչելոտին շահագրգռված է ձեռք բերել Մանչեսթեր Յունայթեդի պաշտպանին

    «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին ակումբի ղեկավարությանը խնդրել է կազմակերպել «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Դիոգո Դալոտի տեղափոխությունը մադրիդյան ակումբ: Նշվում է, որ իտալացի մարզիչը փորձել է գնել պորտուգալացի պաշտպանի տարնսֆերը դեռ «Էվերտոնում» գտնվելու ընթացքում, և այժմ ակնկալում է խաղացողին ձեռք բերել իր նոր ակումբի համար: Վիճակը բարդանում է, քանի «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը առանձնապես շահագրգռված չէ Դալոտին պահելու…

  • Մեսսին նոր հյուրանոց է գնել

    Մեսսին նոր հյուրանոց է գնել

    «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին շարունակում է ընդլայնել իր հյուրանոցային «կայսրությունը»: Նա գնել է Անդորրայում գտնվող Casa Canut անունով փոքրիկ հյուրանոց: Այն գտնվում է Լես Էսկալդեսում, ունի 31 սենյակ և հինգաստղանի հյուրանոց է: Չնայած փետրվարին գույքի գնմանը, հյուրանոցը դեռ չի բացվել, քանի որ վերանորոգման փուլում է: Վերանորոգումն ավարտելուց հետո հյուրանոցը կստանա նոր անուն՝ MIM Andorra: Հիշեցնենք, որ…

  • Բարսան ու Աթլետիկոն կարող են փոխանակվել խաղացողներով

    Բարսան ու Աթլետիկոն կարող են փոխանակվել խաղացողներով

    Կատալոնական «Բարսելոնան» ցանկանում է ֆուտբոլիստների փոխանակում իրականացնել «Աթլետիկո» Մադրիդի հետ։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։ Նշվում է, որ «Բարսան» մտադիր է տալ Անտուան Գրիզմանին ու նրա դիմաց ստանալ Ժոաո Ֆելիշին։ Ըստ աղբյուրի՝ Ֆելիշի գործակալը լավ հարաբերություններ ունի կատալոնական ակումբի նախագահի հետ, ինչը կարող է նպաստել գործարքին։ Հիշեցնենք, որ Գրիզմանը «Աթլետիկոյից» է տեղափոխվել «Բարսելոնա»։

  • Նեյմարը կրկին ցանկանում է վերադառնալ Բարսա ու խաղալ Մեսսիի հետ

    Նեյմարը կրկին ցանկանում է վերադառնալ Բարսա ու խաղալ Մեսսիի հետ

    Ֆրանսիական ՊՍԺ-ի աստղ Նեյմարը կարող է, այնուամենայնիվ, չերկարաձգել պայմանագիրը փարիզյան ակումբի հետ։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։ Բանն այն է, որ բրազիլացի հարձակվողի մոտ կրկին ցանկություն է արթանցել «Բարսելոնա» տեղափոխվելու ու Լիոնել Մեսսիի հետ մի թիմում հանդես գալու։ Սրա վերաբերյալ նա ասել է կատալոնական ակումբի իր ընկերներին։ Ըստ աղբյուրի՝ Նեյմարը կարող է այս ամառ…

  • UEFA-ն հսկակայն գումարներ է խոստացել ԱՊԼ-ի՝ Սուպերլիգայի անդամ ակումբներին․ Mundo Deportivo

    UEFA-ն հսկակայն գումարներ է խոստացել ԱՊԼ-ի՝ Սուպերլիգայի անդամ ակումբներին․ Mundo Deportivo

    Լուրեր են շրջանառվում, որ UEFA-ն շատ մեծ գումարներ է առաջարկել Պրեմիեր Լիգայի ակումբներին, որ վերջինները դուրս գան Սուպերլիգայից։ Այսպիսի լուրեր է շրջանառում Mundo Deportivo-ն։ Նշվում է, որ «հսկայական գումարների» օգնությամբ UEFA-ն ճնշում է գործադրել ԱՊԼ-ի՝ Սուպերլիգայի անդամ ակումբների վրա։ Ըստ աղբյուրի՝ Իսպանիայի և Իտալիայի մասնակիցները նման առաջարկներ չեն ստացել։

  • Սուարեսը լավագույն կենտրոնական հարձակվողն է Եվրոպայում․ Աթլետիկոյի նախագահ

    Սուարեսը լավագույն կենտրոնական հարձակվողն է Եվրոպայում․ Աթլետիկոյի նախագահ

    «Աթլետիկո» Մադրիդի նախագահ Էնրիկե Սերեսոն անդրադարձել է թիմի հարձակվող Լուիս Սուարեսին։ «Առաջնությունը կարելի է հաղթել կամ պարտվել: Հիմա մրցաշրջանի միջնամասն է, առջևում կա մեծ ճանապարհ: Սուարեսի խաղի մասին կասեմ, որ մենք միշտ իմացել ենք, որ նա լավագույն կենտրոնական հարձակվողն է Եվրոպայում: Մեր բախտը բերել է, որ նա մեզ հետ է: Մենք երջանիկ ենք», – Սերեսոյի…

  • Մինչ Բարսելոնայից հեռանալը Սուարեսը ցանկացել է նոր պայմանագիր կնքել

    Մինչ Բարսելոնայից հեռանալը Սուարեսը ցանկացել է նոր պայմանագիր կնքել

    «Բարսելոնայի» ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը չի ցանկացել հեռանալ Իսպանիայի փոխչեմպիոնից: Հայտնի է, որ ֆուտբոլիստը մինչև «Բարսելոնայից» հեռանալը փորձել է նոր՝ 4 տարվա պայմանագիր կնքել ակումբի հետ, սակայն մերժում է ստացել: Այս մասին տեղեկանում ենք Mundo Deportivo-ից:      

  • Բարսան չափից շատ գումար էր պահանջում իմ դիմաց․ Ումտիտի

    Բարսան չափից շատ գումար էր պահանջում իմ դիմաց․ Ումտիտի

    «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Սամուել Ումտիտին նշել է, որ վերջին տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող էր տեղափոխվել «Լիոն»։ «Ինձ հետ կապ է հաստատել «Լիոնը», սակայն մենք բանակցություններ չենք վարել և համաձայնության չենք եկել, քանի որ «Բարսելոնան» չափից շատ գումար էր պահանջում իմ դիմաց», – Ումտիտիի խոսքերը մեջբերում է Mundo Deportivo-ն: Նշենք, որ Ումտիտին հենց ֆրանսիական ակումբի սանն է։

  • Բեյլը կմնա Ռեալում

    «Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլը, ամենայն հավանականությամբ, կմնա մայրաքաղաքային ակումբում: Նշվում է, որ ակումբը ֆուտբոլիստի հետ կապված առաջարկներ չի ստացել, քանի որ ֆուտբոլիստը ստանում է բարձր աշխատավարձ, իսկ մյուս ակումբները պատրաստ չեն նրան այդքան վարձատրել: Այս մասին տեղեկանում ենք Mundo Deportivo-ից:

  • Սուարեսը իտալերենի թեստ կհանձնի

    «Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը այսօր իտալերենի թեստ կհանձնի: Հայտնի է, որ ֆուտբոլիստը պտրաստվում է տեղափոխվել «Յուվենտուս»: Սուարեսն ամուսնացած է Սոֆյա Բալբի անունով իտալուհու հետ: Դա բավական էր Իսպանիայում ԵՄ խաղացող համարվելու համար, բայց Իտալիայում խաղալու համար լիարժեք քաղաքացիություն է անհրաժեշտ, և այն ստանալու համար պետք է քննություն հանձնել: Այս մասին տեղեկանում ենք  Football Italia-ից:

  • Միշտ կա վտանգ, որ Մեսսին կհեռանա․ Բարսայի նախագահի թեկնածու

    Միշտ կա վտանգ, որ Մեսսին կհեռանա․ Բարսայի նախագահի թեկնածու

    Իսպանական «Բարսելոնայի» նախագահի թեկնածու Վիկտոր Ֆոնտը խոսել է Լիոնել Մեսսիի մասին։ ««Բարսելոնայի» ղեկավարության վարած քաղաքականության պատճառով միշտ կա վտանգ, որ Մեսսին կհեռանա: Պետք է ամեն ինչ անել, որպեսզի Մեսսին չմտածի այդ ուղղությամբ: Լիոնել Մեսսին «Բարսելոնայի» ամենակարևոր ֆուտբոլիստն է: Ես չեմ պատկերացնում «Բարսելոնան» առանց Մեսսիի», – Ֆոնտի խոսքերը մեջբերում է Mundo Deportivo-ն:

  • Կումանը կարող է գլխավորել Բարսելոնան

    Կումանը կարող է գլխավորել Բարսելոնան

    Նիդերլանդների գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը կարող է գլխավորել «Բարսելոնան»: Հայտնի է, որ երջին շրջանում 57-ամյա մասնագետի՝ ակումբում աշխատանք ստանալու հնարավորությունը զգալիորեն աճել է, քանի որ Կումանը գիտակցում է, որ ակումբից առաջարկը կարող է լինել նրա վերջին հնարավորությունը՝ «Բարսելոնայում» գլխավոր մարզչի պաշտոնը ստանալու համար: Այս մասին տեղեկանում ենք Mundo Deportivo-ից:

  • Արթուրը ցանկացել է մտնել Կամպ Նոու, բայց մերժում է ստացել

    Արթուրը ցանկացել է մտնել Կամպ Նոու, բայց մերժում է ստացել

    Իտալական «Յուվենտուս» տեղափոխվող «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Արթուրը ցանկացել է Կամպ Նոու ստադիոնից հետևել «Բարսա»-«Նապոլի» (3-1) խաղին։ Mundo Deportivo-ի հաղորդմամբ՝ նրա այս ցանկությունը չի իրականացել, քանի որ նա մերժում է ստացել։ Պատճառների մասին չի նշվում։ Հիշեցնենք, որ բրազիլացին ավելի վաղ հրաժարվել էր մինչ «Յուվե» տեղափոխվելը խաղալ կատալոնյան ակումբում։ Ըստ աղբյուրի՝ առաջիկայում հնարավոր է հանդիպում լինի «Բարսայի» մարզական…