News
Փիլոյանի կալանավորման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել
Կոռուպցիոն գործով անցնող Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանի կալանավորման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել։ Այս մասին այսօր News-ին ասել է նրա փաստաբան Տիգրան Սարգսյանը։ Նա նշել է, որ բողոքը Վերաքննիչ դատարան ներկայացվել է քիչ առաջ, բայց մեկնաբանություն չի տվել քրգործի մասով։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Փիլոյանին կալանավորելու վերաբերյալ որոշում էր ընդունել Երևանի ընդհանուր իրավասության դատարանը։
Ադրբեջանցիների ձեռքում հայտնված, հետո վերադարձված հովիվի առողջական վիճակը լավ է
Ինչպես արդեն հայտնել էինք, նախօրեին Տեղ համայնքի բնակիչը շփոթվել էր ու ոչխարներին արածացնելիս հայտնվել էր Ադրբեջանցիների վերահսկողության տակ գտնվող տարածքում։ Նրան ու կենդանիներին ադրբեջանցիները առևանգել էին, որից մի քանի ժամ անց վերադարձրել են Ռուս խաղաղապահներին, որոնք էլ՝ հայկական կողմին։ Տեղի համայնքապետ Դավիթ Ղուլունցը News-ի հետ զրույցում ասել է, որ ադրբեջանցիները կապել են հովիվի աչքերը, նրան…
Հրաժարական է տվել Արագածոտնի մարզպետը
Աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը։ Շրջանառվող լուրը News-ի հետ զրույցում հաստատել է փոխմարզպետ Տիգրան Եղիազարյանը։ Նշվում է, որ Գևորգյանն ազատման դիմումը ներկայացրել է այսօր՝ հոկտեմբերի 27-ին։ Գևորգյանը մարզպետ է նշանակվել 2018 թվականի հոկտեմբերին։
Հայաստանից վերջին 3 տարիներին ապաստան է հայցել Թուրքիայի 20 քաղաքացի
Հայաստանից վերջին 3 տարիների ընթացքում ապաստան է հայցել օտարերկրյա 673 քաղաքացի։ Այս մասին հայտնել է Միգրացիոն ծառայությունը՝ պատասխանելով News-ի գրավոր հարցմանը։ Նշվում է, որ ապաստան հայցողների գերակշիռ մասը Իրանի քաղաքացիներ են։ Հատկանշական է, որ 3 տարիների ընթացքում Թուրքիայի 20 քաղաքացի։ Առավել մանրամասն՝ աղբյուրում։
ԱԱԾ-ն խուզարկում է Քաջարանի քաղաքապետի մեքենան
ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները խուզարկում են Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի ավտոմեքենան։ Այս մասին գրում է News.am-ը։ Նշվում է, որ ավելի վաղ խուզարկվել է նրա բնակարանը։
Translatotron թարգմանական գործիքը բանավոր խոսքը թարգմանում է առանց գրավոր տեքստի վերածելու
Օտար լեզվով խոսելը կարող է ավելի հեշտ դառնալ: Google ընկերությունը ներկայացրել է թարգմանության նոր մոդել, որն առաջինն է իր տեսակի մեջ: Մոդելը կոչվում է Translatotron: Այն բանավոր խոսքը միանգամից թարգմանում է այլ լեզվով՝ միաժամանակ պահելով խոսողի ձայնը և ինտոնացիան: Ինչպես նշվում է ընկերության պաշտոնական կայքում՝ նոր գործիքը ոչ թե բանավոր խոսքը վերածում է տեքստի և…
Գուայդոն ինտերվենցիա է համարել Ռուսաստանի և Կուբայի ռազմական ուժերի ներկայությունը Վենեսուելայում
Ռուսաստանի և Կուբայի ռազմական ուժերի գտնվելը Վենեսուելայի տարածքում անօրինական է, քանի որ այն հավանության չի արժանացել երկրի խորհրդարանի կողմից: Այս մասին հայտարաել է վենեսուելական ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն՝ Clarin-ին տված հարցազրույցի ժամանակ: «Վենեսուելայում արդեն անօրինական ռազմական ինտերվենցիա կա՝ հանձինս Ռուսաստանի և Կուբայի, որի համաձայնությունը տվել է Մադուրոն: Բայց միայն խորհրդարանը կարող է հաստատել միջազգային ինտերվենցիան…
WikiLeaks-ը տեսանյութ է հրապարակել Ասանժի կատվի մասնակցությամբ
WikiLeaks կազմակերպության հիմնադիր Ջուլիան Ասանժի կատվին վտանգ չի սպառնում: Այս մասին ասվում է կազմակերպության Twitter-յան էջում: «Մենք կարող ենք վստահեցնել, որ կատվին վտանգ չի սպառնում: Ասանժը 2018 թվականի հոկտեմբերին խնդրել էր իր փաստաբաններին նրան հեռու պահել Էկվադորի դեսպանատան սպառնալիքներից: Նրանք կրկին կմիավորվեն ազատության մեջ», – ասված է հաղորդագրության մեջ: Իր խոսքերը հաստատելու համար WikiLeaks-ը…
Նախագահ Արմեն Սարգսյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Չեխիայի դեսպանի հետ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ավարտող Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Միկիսկային: Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել հայ-չեխական հարաբերությունների ամրացմանն ուղղված դեսպանի ջանքերի ու նվիրված աշխատանքի համար՝ նշելով, որ այս տարիների ընթացքում երկու երկրների հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրել: Դեսպան Պետր Միկիսկան կարևորել է Հանրապետության նախագահ…
Թուրքիայի արձագանքը Իտալիայի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունմանը
Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունն արձագանքել է Իտալիայի պատգամավորների պալատի կողմից նախօրեին Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունմանը։ Այդ մասին նա գրառում է կատարել իր թվիթերյան էջում, որտեղ ասվում է. «Մենք խստորեն դատապարտում ենք մեր ազգի պատմությունն աղավաղելու և քաղաքականացնելու Իտալիայի խորհրդարանի ջանքերը։ Սա անօգուտ, թշնամական և ցավալի մոտեցում է։ Միմյանց հիշողությունների…
ՀՀ վարչապետը Ստրասբուրգի հայերին հանդիպման է հրավիրել
ՀՀ վարչապետը Ստրասբուգում ապրող հայերին հրավիրել է հանդիպման: Այս մասին նա հայտարարել է իր ֆեյսբուքյան էջում: Հայտարարության մեջ ասվում է. «Ստրասբուրգում և հարակից բնակավայրերում բնակվող սիրելի հայրենակիցներ. Ապրիլի 11-ին, ժամը 15.30-ին սիրով բոլորիդ հրավիրում եմ հանդիպման, որը տեղի կունենա Ստրասբուրգի Association parlementaire Europeenne-ում: Հասցե՝ 70 Allee de la Robertsau: Սիրով սպասում եմ բոլորիդ» https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2291890501131332
Պորոշենկոն խոստովանել է, որ սխալներ է թույլ տվել կադրային քաղաքականության մեջ
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն խոստանում է այլևս պատասխանատու պաշտոնների չնշանակել իր բիզնես-գործընկերներին և մերձավոր մարդկանց: Նա ICTV հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ ոչ մի բիզնես-գործընկերոջ, ոչ մի մերձավոր մարդու պաշտոն չի քանի դեռ նախագահ է: Նախագահը նաև ընդունել է, որ որոշակի սխալներ է թույլ տվել կադրային քաղաքականության մեջ:
Քննարկվել են հայ-ֆիննական խորհրդարանական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր
ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆինլանդիա բարեկամական խմբի ներկայացուցիչներն ապրիլի 8-ին հանդիպել են Հայաստանում Ֆինլանդիայի դեսպան Արյա Մակոնենի հետ: Խմբի ղեկավար Գևորգ Գորգիսյանը կարևոր է համարել Ֆինլանդիայի՝ ժողովրդավարության և խորհրդարանական ավանդույթների հարուստ փորձի ուսումնասիրումը: Երկկողմ բարեկամական հարաբերությունները զարգացնելու և խորացնելու տեսանկյունից նա անհրաժեշտ է համարել մեր երկրում Ֆինլանդիայի օրերի անցկացումը, իսկ երկու երկրների գործարարների միջև համագործակցության հարթակ ստեղծելու…
ԵԽԽՎ-ում թավշյա հեղափոխությանը նվիրված ցուցահանդես կբացվի
Եվրոպայի խորհրդի կենտրոնակայանում՝ Եվրոպայի պալատում հինգշաբթի օրը՝ ապրիլի 11-ին, բացվելու է «Հայաստանի թավշյա հեղափոխությունը» խորագրով ցուցահանդեսը: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Տաթև Հայրապետյանը տեղեկացրեց, որ ցուցահանդեսի կազմակերպիչներն են ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությունը և Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչությունը: Ցուցահանդեսի բացումը կանեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը,…














