OK Diario
Ռեալը անժամկետ պայմանագիր կառաջարկի Զիդանին
«Ռեալի» ղեկավարությունը ցանկանում է թիմում պահել ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանին: Հայտնի է, որ ակումբի ղեկավարությունը ցանկանում է անժամկետ պայմանագիր առաջարկել Զիդանին, ինչը հնարավորություն կտա մարզչին ակումբից հեռանալ` երբ ցանկանա: Այս մասին տեղեկանում ենք OK Diario-ից:
Սուլշերը ցանկանում է Բեյլին տեսնել Յունայթեդում
Ընթացիկ տրանսֆերային պատուհանի փակվելուց առաջ ուելսցի վինգեր Գարեթ Բեյլը կարող է հեռանալ «Ռեալից»։ OK Diario-ի հաղորդմամբ՝ Բեյլը կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»։ Նշվում է, որ Օլե-Գունար Սուլշերը ՄՅՈւ-ի ղեկավարության խնդրել է ձեռք բերել ֆուտբոլիստին։ Ըստ աղբյուրի՝ մարզիչը կարծում է, որ Բեյլը կարող է փոխարինել վնասվածք ստացած Ռեշֆորդին։