RFM Haiti
Հայիթիում երկրաշարժից առնվազն 2 մարդ է զոհվել․ ևս 52-ը վիրավոր են
Ուժեղ երկրաշարժ է գրանցվել Հայիթիի Նիպ դեպարտամենտում, որի հետևանքով կան զոհեր, վիրավորներ ու ավերածություններ։ Այս մասին հայտնում է RFM Haiti-ն։ Նշվում է, որ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 5,3 մագնիտուդ։ Ըստ աղբյուրի՝ դրա հետևանքով կա առնվազն 2 զոհ, ևս 52-ը վիրավոր են։ Նշվում է նաև, որ ցնցման հետևանքով ավերվել է 191, վնասվել՝ 591 տուն։

