Sky Sport Italia
ՊՍԺ-ն պատրաստ է բաց թողնել Իկարդիին
Ֆրանսիական ՊՍԺ-ից հայտնել են, որ ակումբը պատրաստ է բաց թողնել Մաուրո Իկարդիին այս ձմեռ, եթե նրա դիմաց վճարեն համապատասխան գումար։ Այս մասին գրում է Sky Sport Italia-ն։ Նշվում է, որ Իկարդիին ուշադրության կենտրոնում է պահում Թուրինի «Յուվենտուսը», որը կարող է փորձել գնել հարձակվողին, եթե Ալվարո Մորատան «Յուվեից» տեղափոխվի «Բարսելոնա»։ Ըստ աղբյուրի՝ ՊՍԺ-ն պատրաստ կլինի վաճառել…
Իբրան մտադիր չէ ավարտել կարիերան
Շվեդիայի ազգային հավաքականի ու «Միլանի» 40-ամյա հարձակվող Զլատան Իբրահիմովիչը խոստովանել է, որ չի ցանկանում ավարտել ֆուտբոլիստի կարիերան։ Նրա խոսքերը փոխանցում է Sky Sport Italia-ն։ Իբրան նշել է, որ ուզում է խաղալ հնարավորինս շատ և չմտածել կարիերան ավարտելու մասին։ Շվեդ ֆուտբոլիստը չի ցանկանում դառնալ այն խաղացողներից, ովքեր կարիերան ավարտելուց հետո մտածում են, որ կարող էին ավելի…
Պելեգրինին երկարաձգեց պայմանագիրը Ռոմայի հետ
Լորենցո Պելեգրինին երկարաձգել է գործող պայմանագրի ժամկետը «Ռոմայի» հետ, որը ուժի մեջ է մինչև 2026 թ-ի հունիսի 30-ը: Ֆուտբոլիստի տարեկան աշխատավարձը կազմում է 4 մլն եվրո։ Ըստ Նիկոլո Սկիրայի, Պելեգրինիի հրաժարագինը կազմում է 30 մլն եվրո: Այս մասին տեղեկանում ենք Sky Sport Italia-ից:
Քրիստիան Էրիքսենը մյուս շաբաթ կժամանի Ինտերի ճամբար
Դանիացի Քրիստիան Էրիքսենը, ով լուրջ խնդիրների ունեցավ առողջության հետ՝ սրտի կանգի տեսքով, կարող է վերադառնալ խաղադաշտ։ Նա մյուս շաբաթ ժամանելու է «Ինտերի» ճամբար։ Այս մասին հայտնում է Sky Sport Italia-ն։ Նշվում է, որ Էրիքսենը բուժզննում է անցնելու, որ պարզ դառնա՝ նա կարո՞ղ է հանդես գալ դեֆիբիլյատորով, թե՞ ոչ։
Հատնի է, թե Սպինացոլան որքան ժամանակ խաղադաշտ դուրս չի գա
Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստ Լեոնարդո Սպինացոլան երեկ վնասվածք ստացավ Բելգիայի դեմ խաղի ժամանակ և ժամանակից շուտ լքեց խաղադաշտը․ նրան տեղափոխեցին պատգարակով։ Ինչպես պազվել է՝ վնասվել է Սպինացոլայի աքիլեսյան գարշապարը։ Այս մասին հայտնում է Sky Sport Italia-ն։ Նշվում է, որ վերականգնման համար իտալացուց կպահանջվի 4 ամիս։ Հիշեցնենք, որ Իտալիա-Բելգիա հանդիպումը ավարտվեց 2-1` հօգուտ իտալացիների։
Տարիների ընթացքում ինձ ավելի ու ավելի երիտասարդ եմ զգում․ Իբրահիմովիչ
«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը խոսել է իր մարզավիճակի մասին և պատասխանեց այն հարցին, թե կերկարաձգվի՞ ակումբի հետ պայմանագիրը: Նա նշել է, որ չի ցանկանում խոսել տարիքի մասին։ «Ես նման եմ Բենջամին Բաթոնին, տարիների ընթացքում ինձ ավելի ու ավելի երիտասարդ եմ զգում: Ես ուզում եմ իմ խաղով ապացուցել, որ արժանի եմ պայմանագրի երկարաձգմանը: Ամեն ինչ վերահսկելի…
Իբրան հրավիրվել է Շվեդիայի հավաքական
«Միլանի» շվեդ աստղ Զլատան Իբրահիմովիչը տարիների դադարից հետո, կարծես թե, կրկին հանդես է գալու Շեդիայի ազգային հավաքականում։ Ինչպես հայտնում է Sky Sport Italia-ն՝ Իբրան հրավիրվել է հավաքական՝ 2022 թվականի Աշխարհի առաջնության որոկավորման խաղերի ու Էստոնիայի հետ ընկերական հանդիպման համար։ Բայց նշվում է, որ «Միլանը» դեռևս չի հաստատել այս տեղեկատվությունը։ Ըստ աղբյուրի՝ շատ բան է կախված…
Մխիթարյանը Ռոմայի հաջորդ հանդիպմանը կարող է չմասնակցել
Եվրոպա Լիգայի «Շախտյորի» դեմ խաղում «Ռոմայի» հայազգի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը վնասվածք ստացավ։ Այդ թեմային անդրադարձել է հռոմեական ակումբի գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան։ «Մխիթարյանի կորուստը ծանր հարված էր մեզ համար, սակայն Բորխա Մայորալը լավ խաղաց: Պետք է սպասենք բուժզննման արդյունքներին: Կարծում եմ՝ նա դժվար թե կարողանա մասնակցել «Պարմայի» դեմ հաջորդ հանդիպմանը», – Ֆոնսեկայի խոսքերը փոխանցում է…
Ցանկանում էի թոշակի անցնել, բայց ինչ-որ բան փոխվեց․ Իբրահիմովիչ
«Միլանի» շվեդ աստղ Զլատան Իբրահիմովիչը անկեղծացել է ու պատմել, որ ցանկացել է ավարտել կարիերան ամռանը։ «Ստեֆանո Պիոլին ինձ հարցրեց կարիերաս շարունակելու ցանկության մասին։ Ես պատասխանեցի, որ չեմ ցանկանում շարունակել, քանի որ ընտանիքս նույնպես շատ կարևոր է, և ես այստեղ միայնակ եմ։ Ես պատրաստ էի այդպես ապրել կես տարի, բայց չեմ ցանկանում մենակ մնալ ևս մեկ…
Սուարեսը չի տեղափոխվի Յուվենտուս
Կատալոնական «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Լուիս Սուարեսը չի տեղափոխվի «Յուվենտուս»։ Այս մասին տեղեկացնում է Sky Sport Italia-ն։ Նշվում է, որ ուրուգվայցու փոխարեն թուրինյան ակումբը ձեռք կբերի «Ռոմայի» հարձակվող Էդին Ջեկոյին, որի համար կվճարի 15 միլիոն եվրո։ Հիշեցնենք, որ Սուարեսն արդեն իսկ ժամանել էր Իտալիա։
Ռեալի եզրային պաշտպանը տեղափոխվեց Անգլիա
Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Սերխիո Ռեգիլոնը տեղափոխվել է «Տոտենհեմ»։ Այս մասին հայտնում է Sky Sport Italia-ն։ Նշվում է, որ Ռեգիլոնի համար լոնդոնյան ակումբը կվճարի 30 միլիոն եվրո, ինչպես նաև «Ռեալը» հետագայում 40-ից 45 միլիոն եվրոյով հնարավորություն կունենա հետ վերադարձնել ֆուտբոլիստին։ Ըստ աղբյուրի՝ պաշտպանի ու անգլիական ակումբի միջև կկնքվի 5 տարվա պայմանագիր։
Հաջողված հանդիպումներից հետո խաղային դասավորությունը փոխելու իմաստ չկա. Ֆոնսեկա
«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան խոսել է Միլանի «Ինտերի» հետ առաջիկա դիմակայության մասին: Մարզիչը հայտնել է, որ հաջողված հանդիպումներից հետո խաղային դասավորությունը փոխելու իմաստ չկա: «Գործել ենք երեք պաշտպաններով։ Կարևոր չէ՝ Լուկակուն կխաղա, թե չի խաղա։ Գլխավորն այն է, որ իմ թիմը գործի ըստ ծրագրի և սխալներ թույլ չտա։ Նիկոլո Ձանյոլոյի հետ ոչ մի խնդիր…
Ինտերը մտադիր է ձեռք բերել Չելսիի ֆուտբոլիստին
Միլանի «Ինտերը» բանակցություններ է սկսել «Չելսիի» հետ․ պատճառը անգլիական ակումբի պաշտպան Էմերսոնն է։ Sky Sport Italia-ի հաղորդմամբ՝ միլանյան ակումբը մտադիր է առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում ձեռք բերել 25-ամյա պաշտպանին։ Նշենք, որ Էմերսոնի պայմանագիրը «Չելսիի» հետ նախատեսված է մինչև 2022 թվականը։
Ինտերը ցանկանում է երկարաձգել պայմանագիրը թիմի հարձակվողի հետ
«Ինտերի» ղեկավարությունը ցանկություն ունի երկարաձգել պայմանագիրը թիմի հարձակվող Սեբաստիան Էսպոզիտոյի հետ: Ակումբը պատրաստվում է ֆուտբոլիստին 5 տարվա պայմանագիր առաջարկել և տարեկան 500 հազար եվրո աշխատավարձ տալ: Հայտնենք, որ Էսպոզիտոյի ծառայություններով հետաքրքրված են Իտալիայի բոլոր առաջատար ակումբները: Այս մասին տեղեկացնում է Sky Sport Italia-ն:














