Sportbox
Ասկերանից տեղահանվածների համար կառուցվող նոր բնակավայրում 10 առանձնատան հիմք է դրվել
ԱՀ քաղաքաշինության Նախարարությունից հայտնում են, որ տեղահանվածների համար Արցախում կառուցվող բնակավայրում առաջին տների բետոնային հիմքերն ու պատերն են դրվել: Ասկերանի Սղնախ, Ջրաղացներ, Մոշխմհատ և Մադաթաշեն գյուղերից տեղահանված բնակիչների համար Աստղաշենի տարածքում կառուցվող նոր բնակավայրում արդեն դրվել են 10 առանձնատան բետոնային հիմք: Ընդհանուր առմամբ, կառուցվում է 170 առանձնատուն։ Ըստ նախագծի՝ Ասկերանի թվով 4 գյուղից տեղահանված բնակչության…
Երկարաձգվելու է թուրքական ապրանքների ներմուծման արգելքը․ Քերոբյան
Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը հայտնել է, որ երկարաձգվելու է թուրքական ապրանքների ներմուծման արգելքը։ Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը 2020-ի հոկտեմբերի 20-ի որոշմամբ արգելք էր դրել թուրքական ծագում ունեցող վերջնական սպառման ապրանքների ներմուծման վրա: Արգելքն ուժի մեջ է 2020-ի դեկտեմբերի 31-ից՝ վեց ամիս ժամկետով: «Կառավարության օրակարգում Թուրքիայի հետ սահմանի բացման…
Կասեցվել է հացի արտադրամասի գործունեության առանձին գործառույթը
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողական գործողություններ են իրականացրել անհատ ձեռնարկատեր Ներսես Քիվոյին պատկանող հացի արտադրամասում և հայտնաբերել, որ այստեղ խախտվել են ՀՀ օրենսդրությամբ սահմանված սանաիտարահիգիենիկ նորմերը: Մասնավորապես՝ արտադրական, օժանդակ, կենցաղային սենքերը չեն պահվել մաքուր, նորոգ և պատշաճ վիճակում, կոյուղու խողովակները գտնվում են արտադրամասի առաստաղին և պատերին, քողարկված և սարքին չեն, բացակայում…
Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Կազան
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Կազան՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի աշխատանքներին։ Այս մասին տեղեկացնում է Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը։
Փայլանը հայց է ներկայացրել իր նկատմամբ սպառնալիքներ հնչեցրած թուրք ազգայնական պատգամավորի դեմ
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայ պատգամավոր Գարո Փայլանը դատախազություն հայց է ներկայացրել անկուսակցական պատգամավոր Ումիթ Օզդաղի դեմ, ով Փայլանի ապրիլքսանչորսյան հայտարարության առնչությամբ ազգայնական հայտարարություն էր արել ու սպառնացել էր նրան: Փայլանը Twitter-ի գրառման մեջ ապրիլի 24-ին նշել էր. «106 տարի անց քայլում ենք Ցեղասպանության ճարտարապետ Թալեաթ փաշայի անունը կրող պողոտաներով: Մեր երեխաները հաճախում են…
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Ապրիլի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական այցով մեկնեց Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։ ԱՄՆ Հայոց Արևելյան թեմում Վեհափառ Հայրապետը կհանդիպի թեմակալ առաջնորդի և թեմական խորհրդի հետ։ Նորին Սրբությունը հանդիպումներ կունենա նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարերարների հետ՝ քննարկելու նրանց հոգածությամբ իրականացվող ծրագրերը: Նախատեսվում…
«Ռազմական ավարների պուրակները» նողկալի են․ ԵՄ խոսնակ
ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գլխավոր խոսնակ Պիտեր Ստանոն «Լուրերի» խնդրանքով անդրադարձել է Բաքվում բացված այսպես կոչված «պուրակին»՝ ընդգծելով, որ նման նախաձեռնությունները նողկալի են և անհամատեղելի հաշտեցման հետ: «Վերջին շրջանի պատմությանն անդրադառնալիս պետությունները պետք է ուշադրություն դարձնեն մարդկային արժանապատվության ու բարիդրացիական հարաբերություններին և թշնամանք ու ատելություն սերմանելու փոխարեն ձգտեն նպաստել հաշտեցմանը: Հենց սա են…
Քննարկվել է Արմավիրում շուրջ 3 մլն դոլարի ներդրումային ծրագիրը
Արմավիրի մարզի Դաշտ համայնքում կկառուցվի սպորտային խաղերի և ընտանեկան հանգստի համար նախատեսվող ժամանցային համալիր: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Քերոբյանը։ «Երեկ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի և ներդրողների հետ տեղում քննարկել ենք շուրջ 3 միլիոն դոլար արժողությամբ ներդրումային ծրագիրը, որի արդյունքում կստեղծվի 160-ից ավել աշխատատեղ», – գրել է…
Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը համալրվել է
ՀՀ կառավարության որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը, որը կազմված էր 33 տարրերից, համալրվել է ևս 12-ով: Դրանք են՝ «Համբարձման տոն», «Զատիկ, Սուրբ Հարության տոն, Սուրբ Զատիկ», «Նոր տարի» տոն», «Եզդիների հարսանեկան ծեսը», «Թաղման ծես», «Ասորիների Նոր տարվա տոնակատարությունը», «Դուդուկը և դրա երաժշտությունը», «Քանոն» երաժշտական նվագարանը», «Մուսա լեռան տոնակատարությունը», «Կուրկուտ ծիսական ուտեստի…
Լայպցիգը նոր գլխավոր մարզիչ ունի
Ամերիկացի մարզիչ Ջեսի Մարշը գլխավորել է «ՌԲ Լայպցիգը» ու աշխատանքի կանցնի հուլիսի 1-ից։ Այս մասին հայտնել է ակումբի պաշտոնական կայքը։ Նշվում է, որ Մարշն այս պաշտոնում փոխարինելու է Յուլիան Նագելսմանին, ով էլ տեղափոխվելու է «Բավարիա»։
Արցախի համար պետք է կիրառվի «Անջատում հանուն փրկության» սկզբունքը․ ԱԽ քարտուղար
Այսօր ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում ընթացող ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստին հանդես եկավ ելույթով, հայտնում են ՀՀ անվտանգության խորհրդի Facebook-ի էջից։ Ելույթը նվիրված էր ՀԱՊԿ անդամ պետությունների անվտանգության մարտահրավերներին ու սպառնալիքներին և դրանց չեզոքացմանն ուղղված միջոցառումներին: Խոսելով անվտանգային մարտահրավերների և սպառնալիքների մասին քարտուղար Գրիգորյանը այս համատեքստում կարևորեց իրավիճակը Հարավային…
Եթե այս տարի երկնիշ տնտեսական աճ չգրանցվի, ապա Քերոբյանը հրաժարական կտա
ՀՀ էկոնոմիկայի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Քերոբյանն այսօր Կառավարությունից հետո ճեպազրույց ունեցավ լրագրողների հետ։ Նրա խոստացած տնտեսական երկնիշ աճի վերաբերյալ խոստումի մասով լրագրողները հարցրեցին, թե ի՞նչ է լինելու, եթե այդ աճը չապահովվի։ Ինչին ի պատասխան Քերոբյանն ասաց, որ այդ դեպքում հրաժարական կտա։ Հիշեցնենք, որ նա նախարար է նշանակվել 2020-ի նոյեմբերի վերջին ու նշանակվելուց հետո խոստացել է…
Այսօր Պարի միջազգային օրն է
Պարի միջազգային օրվա կապակցությամբ ուղերձ է հղել ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը։ «Պարարվեստի հարգարժան ներկայացուցիչներ, ազգային պարարվեստի սիրելի’ գործիչներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ Պարի միջազգային օրվա կապակցությամբ: Այսօր հրաշալի առիթ է ընձեռված մեզ մեկ անգամ ևս արժևորելու հայկական պարարվեստի նվիրյալների երախտիքն ու վաստակը, շնորհավորելու ու անկեղծ բարեմաղթանքներ հղելու պարարվեստի բոլոր գործիչներին, պարողներին, բալետմայստերներին և պարուսույցներին:…
Նեյմարը կրկին ցանկանում է վերադառնալ Բարսա ու խաղալ Մեսսիի հետ
Ֆրանսիական ՊՍԺ-ի աստղ Նեյմարը կարող է, այնուամենայնիվ, չերկարաձգել պայմանագիրը փարիզյան ակումբի հետ։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։ Բանն այն է, որ բրազիլացի հարձակվողի մոտ կրկին ցանկություն է արթանցել «Բարսելոնա» տեղափոխվելու ու Լիոնել Մեսսիի հետ մի թիմում հանդես գալու։ Սրա վերաբերյալ նա ասել է կատալոնական ակումբի իր ընկերներին։ Ըստ աղբյուրի՝ Նեյմարը կարող է այս ամառ…
Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի 1433 նոր դեպք
Հարևան Վրաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 1433 նոր դեպք, ապաքինվել են ևս 1160-ը։ Այս մասին հայտնում են կառվարական StopCov,ge հատուկ կայքից։ Նշվում է, որ առայսօր Վրաստանում գրանցվել է COVID-19-ի 308834 դեպք, որոնցից լիակատար առողջացել են 289976-ը։ Մինչ այս հիվանդությունից մահացել են 4095 պացիենտներ, որոնցից 18-ը՝ անցած օրվա ընթացքում։