Sports

  • Նա օրինակելի է բոլորիս համար․Վլահովիչ

    Նա օրինակելի է բոլորիս համար․Վլահովիչ

    Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Դուշան Վլահովիչը Ջոկովիչին օրինակելի է անվանել բոլորի համար՝ նշելով նրա հոգեբանական կայունությունն ու վերաբերմունքը մարզումային գործընթացին։ «Ես ինձ էտալոն չեմ համարում, քանի որ շատ աշխատանք կա առջևում, իսկ Ջոկովիչն օրինակելի է բոլորիս համար։ Հաճելի է լինել նրա հայրենակիցը. հուսով եմ, որ նա կարող է ավելի շատ տիտղոսներ նվաճել և հասնել իր բոլոր…

  • Նոր բանակցություններ են ընթանում Յուվենտուսի և Բարսելոնայի միջև

    Նոր բանակցություններ են ընթանում Յուվենտուսի և Բարսելոնայի միջև

    Կատալոնական «Բարսելոնայի» նիդեռլանդցի հարձակվող Մենֆիս Դեպայը հնարավոր է կարիերան շարունակել Թուրինի «Յուվենտուսում», քանի որ բանակցություններ են ընթանում: Այս մասին հայտնում է Diario Sport-ը Նշվում է, որ գործարքի կայացման համար անհրաժեշտ է, որպեսզի Դեպայը մեկ տարով երկարաձգի պայմանագիրը: Ֆուտբոլիստը կարծում է, որ «Բարսելոնայում» կկարողանա ցուցադրել իր լավագույն որակները, սակայն վճռորոշ կարող է լինել մշտական խաղաժամանակ ստանալու…

  • Բրեյթվեյթը պատրաստ է հեռանալ Բարսելոնայից միայն հստակ պայմանների դիմաց

    Բրեյթվեյթը պատրաստ է հեռանալ Բարսելոնայից միայն հստակ պայմանների դիմաց

    Մարտին Բրեյթվեյթը պատրաստ է հեռանալ «Բարսելոնայից» միայն հստակ պայմանների դիմաց։ Հարձակվողը պատրաստ է դիտարկել միայն հետաքրքիր տրանսֆերային առաջարկները, հայտնում է Diario Sport-ը: 31-ամյա դանիացին միայն կհամաձայնի հեռանալ «Բարսայից» և տեղափոխվել Իսպանիայի կամ Անգլիայի բարձրակարգ ակումբ: Բրեյթվեյթը չի ցանկանում մեկնել աղյուսակի ստորին թիմեր։ Եթե ​​առաջարկներից ոչ մեկը չի համապատասխանում Մարտինին, ապա «Լեգանեսի» նախկին խաղացողը ծրագրում է…

  • Յուրգեն Կլոպը հայտարարել է, որ թիմի կարևոր մասն է համարում Ռոբերտո Ֆիրմինուին

    Յուրգեն Կլոպը հայտարարել է, որ թիմի կարևոր մասն է համարում Ռոբերտո Ֆիրմինուին

    «Ֆիրմինուն մեզ համար կարևոր է, նա այս թիմի սիրտն ու հոգին է: Ամեն ինչ իսկապես լավ է: Նա կարևոր է մեզ համար»,- Կլոպի խոսքերն է մեջբերում Liverpool Echo-ն։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ 30-ամյա բրազիլացին կարող է կարիերան շարունակել «Յուվենտուսում»։ Նա «Լիվերպուլում» հանդես է գալիս 2015 թվականից՝ տեղափոխվելով «Հոֆենհայմից»: Ֆիրմինուի պայմանագիրն անգլիական ակումբի հետ ավարտվում…

  • Նևիլը հերթական անգամ քննադատել է Բարսելոնային

    Նևիլը հերթական անգամ քննադատել է Բարսելոնային

    Գարի Նևիլը հերթական անգամ քննադատել է կատալոնական «Բարսելոնային»՝ պատասխանելով թվիթերյան օգտատիրոջը։ Վերջինս գրել է, որ նախկին ֆուտբոլիստին չէր հետաքրքրի նիդեռլանդցի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգի աշխատավարձի հետ կապված խնդիրները, եթե նրա անունը չշրջանառվեր ՄՅՈՒ տեղափոխության հետ։ «Ինձ առհասարակ չի հետաքրքրում՝ արդյոք նա պայմանագիր կկնքի՞ «Յունայթեդի» հետ, թե՝ ոչ։ Ես զայրանում եմ, քանի որ ակումբի գործատուները ծաղրում…

  • Լուկմանը կարիերան կշարունակի իտալական Ա Սերիայում

    Լուկմանը կարիերան կշարունակի իտալական Ա Սերիայում

    «ՌԲ Լայպցիգի» վինգեր Ադեմոլա Լուկմանը կարիերան կշարունակի իտալական Ա Սերիայում։ Այս մասին գրում է sports.ru-ն։ Ըստ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի՝ «Ատալանտան» գնել է 24-ամյա նիգերիացի ֆուտբոլիստին 15 միլիոն եվրոյով, ներառյալ բոնուսները: Լակմանը նախորդ մրցաշրջանում վարձավճարով հանդես էր գալիս «Լեսթերում» և «Ֆուլհեմում»:

  • Կցանկանայինք, որ նա կարիերան ավարտեր Բարսելոնայի մարզաշապիկով․ Լապորտը՝ Մեսսիի մասին

    Կցանկանայինք, որ նա կարիերան ավարտեր Բարսելոնայի մարզաշապիկով․ Լապորտը՝ Մեսսիի մասին

    «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտը խոսել է Լիոնել Մեսսիին ակումբ վերադարձնելու իր ցանկության մասին։ Այս մասին գրում է sports.ru-ն։ «Կցանկանայինք, որ նա կարիերան ավարտեր «Բարսելոնայի» մարզաշապիկով, նրան բուռն ծափահարություններով դիմավորեին բոլոր մարզադաշտերում։ Ես դրան եմ ձգտում։ Ես այս բաժանումը համարում եմ ժամանակավոր։ Կարծում եմ, որ մենք կարող ենք դա իրականացնել: Համենայնդեպս դա մեր մտադրությունն է»,- ասել…

  • Ռեալը հետաքրքրված է Չելսիի հարձակվողի ծառայություններով

    Ռեալը հետաքրքրված է Չելսիի հարձակվողի ծառայություններով

    Իսպանիայի չեմպիոն և Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալը» ցանկանում է ձեռք բերել Լոնդոնի «Չելսիի» և Գերմանիայի հավաքականի 26-ամյա հարձակվող Տիմո Վերներին։ Այս մասին գրում է Defensa Central-ն։ Ըստ աղբյուրի ՝«Չելսին» մտադիր է ևս մեկ տարի նրան պահել թիմում։  

  • Վեյնալդումը կտեղափոխվի իտալական Ռոման

    Վեյնալդումը կտեղափոխվի իտալական Ռոման

    ՊՍԺ-ի կիսապաշտպան Ջորջինյո Վեյնալդումը կտեղափոխվի իտալական «Ռոման», իսկ հաջորդ ամառ ակումբը հնարավորություն կունենա 10 միլիոն եվրոյով գնել ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը։ Այս մասին գրում է Sky Sport Italia-ն։ Վեյնալդումի տարեկան աշխատավարձը ՊՍԺ-ում 7 միլիոն եվրո է։ ։  

  • Արսենալը ներկայացրել է իր նոր համազգեստը (ԼՈՒՍԱՆԿԱՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    Արսենալը ներկայացրել է իր նոր համազգեստը (ԼՈՒՍԱՆԿԱՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    Լոնդոնի «Արսենալը» ներկայացրել է նոր մրցաշրջանի համար նախատեսված համազգեստի երրորդ տարբերակը, որը ամբողջովին վարդագույն է։ «Արսենալի» տեխնիկական հովանավորը Adidas ընկերությունն է։ Our Arsenal 22/23 third kit has arrived! 🦩 Available now at Arsenal Direct, https://t.co/OblCU7YfdX and selected retailers 👇 — Arsenal (@Arsenal) July 29, 2022 🔊 DJ and label owner, Sherelle, was born and raised…

  • Իմ մասին հնարավոր չէ գոնե մեկ օր չխոսել․ Ռոնալդու

    Իմ մասին հնարավոր չէ գոնե մեկ օր չխոսել․ Ռոնալդու

    Կրիշտիանու Ռոնալդուն կտրուկ է արձագանքել «Մանչեսթեր Յունայթեդից» հեռանալու մասին լուրերին: Ֆուտբոլիստը մեկնաբանություններ է արել Instagram-ի երկրպագուներից մեկի գրառման տակ, որտեղ հավաքում են իր մասին լուրերը։ Ռոնալդուն արձագանքել է հետևյալ բովանդակության հրապարակմանը. «Ժորժե Մենդեշը «Մանչեսթեր Յունայթեդին» ասել է, որ Կրիշտիանու Ռոնալդուն իսկապես ցանկանում է հեռանալ։ Բանակցություններն այնքան էլ դրական չէին, Մենդեշը վստահ չէ, որ Ռոնալդուն կհասնի…

  • Մեկնարկում է Հայաստանի Պրեմիեր լիգան

    Մեկնարկում է Հայաստանի Պրեմիեր լիգան

    Հայաստանի Պրեմիեր լիգան վերադառնում է, հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Նշվում է, որ այսօր «Լեռնային Արցախը» կսկսի իր ճանապարհը Հայաստանի Պրեմիեր լիգայում: Մեկնարկային հանդիպման սկիզբը՝ 17:45-ին՝ Վայքի «Քաղաքային» մարզադաշտում:

  • Գվարդիոլան կարծում է, որ Դե Բրույնեն աշխարհի լավագույն խաղացողն է

    Գվարդիոլան կարծում է, որ Դե Բրույնեն աշխարհի լավագույն խաղացողն է

    Խոսեպ Գվարդիոլան կարծիք է հայտնել, որ Դե Բրույնեն չի ստանում այն ​​ուշադրությունը, որին նա արժանի է: Մարզիչը բելգիացուն անվանել է աշխարհի լավագույն խաղացողներից մեկը։ «Ես կասեի, որ Կևինը աշխարհի լավագույն խաղացողն է։ Ես ուրախ եմ, որ նա դեռ այստեղ է։ Նա առանցքային խաղացող է։ Նա ինքն է զգում, որ ավելի լավ ֆուտբոլիստ է դարձել, քան…

  • Ժյուլ Կունդեն նշել է հիմնական պատճառը, թե ինչու է տեղափոխվել Բարսելոնա

    Ժյուլ Կունդեն նշել է հիմնական պատճառը, թե ինչու է տեղափոխվել Բարսելոնա

    Ֆրանսիայի հավաքականի պաշտպան Ժյուլ Կունդեն, ով «Սևիլիայից» տեղափոխվել է «Բարսելոնա», նշել է այն հիմնական պատճառներից մեկը, թե ինչու է որոշել տեղափոխվել կատալոնական ակումբ, թեև «Չելսին» նույնպես մոտ էր ֆուտբոլիստին գնելուն։ «Չավին է գլխավոր պատճառը, որ ես այստեղ եմ: Նրա խոսքերն ինձ համոզեցին, և ես ոգևորված եմ թիմի հետ աշխատելու համար: Պարզ է, որ ես և…

  • Ա Սերիա է տեղափոխվում Վեյնալդումը

    Ա Սերիա է տեղափոխվում Վեյնալդումը

    Ջորջինիո Վեյնալդումը մոտ է ՊՍԺ-ից «Ռոմա» տեղափոխվելուն: Ինչպես հայտնում է Corriere dello Sport-ը, ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ սկզբունքային համաձայնություն արդեն ձեռք է բերվել։ Ի վերջո, ակումբները շաբաթ օրը կարող են պայմանավորվել ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ։ Վեյնալդումի տեղափոխությունը կլինի վարձավճարով՝ ամբողջական տրանսֆերը գնելու տարբերակով, որը պարտադիր կդառնա, եթե կիսապաշտպանը մրցաշրջանի կեսն անցկացնի «Ռոմայի» կազմում և թիմը դուրս գա…