virus
Ռուսաստանում կորոնավիրուսի 18,359 նոր դեպք է հայտնաբերվել
Ռուսաստանում կորոնավիրուսային հիվանդության 18,359 նոր դեպք է հայտնաբերվել, երկու օրվա ընթացքում մահացել է 485 մարդ: Ապաքինվել և դուրս է գրվել 3 միլիոն 300,004 պացիենտ, այդ թվում՝ 20,040 մարդ վերջին օրվա ընթացքում: Ռուսաստանում համավարակի ամբողջ ընթացքում հայտնաբերվել է COVID-19-ով վարակված 3 միլիոն 850 439 մարդ: Ջոն Հոփքինսի համալսարանի տվյալներով՝ ԱՄՆ-ում հայտնաբերվել է 26,07 միլիոն, Հնդկաստանում՝ 10,74…
Ռուսաստանում կորոնավիրուսի 19 հազարից ավելի դեպք է գրանցվել
Ռուսաստանում կորոնավիրուսային հիվանդության 19138 նոր դեպք է հաստատվել, առողջացել է 26,775 մարդ, 575-ը՝ մահացել: Վերջին 24 ժամվա ընթացքում վարակման դեպքերի մեծ մասը գրանցվել է Մոսկվայում (2 897), Սանկտ Պետերբուրգում (2 128), Մոսկվայի մարզում (939): Այս տվյալները տրամադրվել են կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբի Telegram ալիքում:
ԱՀԿ-ն հաստատել է Moderna ընկերության պատվաստանյութը
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) մի խումբ փորձագետներ հաստատել են Moderna պատվաստանյութը COVID-19-ի դեմ` 28 օր ընդմիջմամբ երկու դեղաչափով ներարկման համար, որը բացառիկ դեպքերում կարող է ավելացվել մինչև 42 օր: Նշվում է, որ ԱՀԿ-ի իմունիզացման գծով փորձագետների ռազմավարական խորհրդատվական խումբը տվյալների վերլուծությունից հետո տրված առաջարկությունների շարքում հայտնել է, որ պատվաստանյութը չպետք է ներարկվի հղի կանանց, եթե նրանք…
Արցախի 2 գյուղերում կորոնավիրուսի օջախներ են հայտնաբերվել. սահմանվել է մասնակի կարանտին
Արցախի Ասկերանի շրջանի Նորագյուղ և Հովսեփավան համայնքներում կատարված թեստավորումների արդյունքում՝ հունվարի 15-ի դրությամբ բացահայտվել է կորոնավիրուսի օջախ, տեղեկացնում է Արցախի առողջապահության նախարարությունը: «Վերջին օրերին կատարվել է 261 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 143 նոր դեպք՝ Նորագյուղ և Հովսեփավան համայնքների բնակիչների մոտ: Նշված համայնքներում սահմանվել է մասնակի կարանտին, կիրառվում են ելքի և մուտքի սահմանափակումներ: ԱՀ…
Ռուսաստանում կորոնավիրուսի 24, 217 նոր դեպք է գրանցվել
Ռուսաստանում կորոնավիրուսային հիվանդության 24, 217 նոր դեպք է գրանցվել: Նշվում է, որ նոր դեպքերից 2672-ը (11,0%) հայտնաբերվել է առանց կլինիկական դրսևորումների: Երկրոըմ ընդհանուր գրանցվել է 3,308,601 դեպք, իսկ աճի տեմպը կազմում է 0,7%: Այս մասին տեղեկանում ենք կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբըից, փոխանցում է ria.ru-ն:
Արմեն Սարգսյանը վարակվել է կորոնավիրուսով
Նախագահականից հայտնում են, որ նախագահ Արմեն Սարգսյանը վարակվել է կորոնավիրուսով։ «Արմեն Սարգսյանն արձակուրդի շրջանակում Նոր տարին դիմավորել է Լոնդոնում’ ընտանիքի ու թոռնիկների հետ: Հունվարի 3-ին նախագահ Սարգսյանը Լոնդոնում ենթարկվել է ոտքի վիրահատության, որը բարեհաջող է անցել: Սակայն նախագահի մոտ ի հայտ են եկել նաև նոր տեսակի կորոնավիրուսի ախտանշաններ․ նրա հանձնած թեստը դրական արդյունք է տվել։…
Ռուսաստանում կորոնավիրուսի 26,301 նոր դեպք է հաստատվել
Ռուսաստանում կորոնավիրուսային հիվանդության 26,301 նոր դեպք է հաստատվել, ևս 447 մարդ մահացել է: Հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 3 ,212,637 է, որոնցից 2,599,035-ը առողջացել են, իսկ 58,002-ը՝ մահացել: Մասնավորապես, մեկ օրում Մոսկվայում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 5,452 նոր դեպք: Մայրաքաղաքում ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 821,128 վարակված: Մայրաքաղաքում մահվան դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 76-ով:
Ռուսաստանում կորոնավիրուսի 27,250 նոր դեպք է հաստատվել
Worldometers պորտալից տեղեկանում ենք, որ այսօր` դեկտեմբերի 23-ին, Ռուսաստանում կորոնավիրուսային հիվանդության 27,250 նոր դեպք է հաստատվել, ևս 549 մարդ մահացել է: Հայտնենք, որ պանդեմիայի ի հայտ գալուց ի վեր երկրում 2,933,753 դեպք է հաստատվել, որոնցից 2,343,967-ը ապաքինվել են, իսկ 25,461-ը` մահացել: Տվյալներին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ:
Ռուսաստանում կորոնավիրուսի 29,350 նոր դեպք է հաստատվել
Ռուսաստանում այսօր կորոնավիրուսային հիվանդության 29,350 դեպք է հաստատվել, այս թիվը առավելագույն ցուցանիշ է պանդեմիայի սկզբից: Հայտնեն, որ վարակվածների ընդհանուր թիվը հասնում է 2,877,727-ի: Այս մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ-ից:
Մակրոնի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կորոնավիրուսի թեստ է հանձնել: Նշվում է, որ թեստի պատասխանը դրական է եղել: Ելիսեյան պալատի մամուլի ծառայությունը հաղորդել է, որ Մակրոնը կինքնամեկուսանա առաջիկա 7 օրերին: Այս մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ-ից:
Իսրայելում կորոնավիրուսի նոր բռնկում է սպասվում
Փորձագետները հայտնում են, որ Իսրայելում կրոնական տոներից հետո կորոնավիրուսի նոր բռնկում է սպասվում: Կորոնավիրուսի համաճարակը մեկ նահանջում է, մեկ՝ նորից գրոհում: Դեկտեմբերին սպասվում է սեզոնային գրիպի բռնկում, իսկ երկրի կլինիկաները պատրաստվում են միանգամից երկու լուրջ խնդրի դիմակայել: Նշենք, որ Պաղեստինը ևս փակ կլինի ամանորյա արձակուրդներին:
Ռուսաստանում կորոնավիրուսի 29 հազարից ավելի դեպք է գրանցվել
Ռուսաստանում կորոնավիրուսի նոր դեպքերի թիվը գերազանցել է 29 հազարը (29 039): Հայտնենք, որ վարակվածների ամբողջ թիվը կազմել է 2,460,770-ը, աճի արագությունը կազմում է 1.2 տոկոս: Այս մասին տեղեկանում ենք ՌԻԱ Նովոստի-ից:
Ռուսաստանում կորոնավիրուսի ռեկորդային թվով դեպքեր են հաստատվում
Ռուսաստանում վերջին յոթ օրվա ընթացքում կորոնավիրուսային հիվանդության 179,987 նոր դեպք է հաստատվել: Հայտնաբերված դեպքերի թիվը 10,1 տոկոսով գերազանցել է անցած շաբաթվա ցուցանիշները, երբ շտաբը հաղորդել էր 163, 504 վարակակրի մասին: Նշենք, որ մեկ շաբաթում մահվան դեպքերի թիվը նույնպես առավելագույնն է՝ կազմելով 3,348 ընդդեմ նախորդ յոթ օրվա ցուցանիշի՝ 2,993-ի: Դա ավելին է, քան շտաբը գրանցել էր…
Գերմանիայում կարատինը կարող է երկարաձգվել
Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Պետեր Ալթմայերը հայտարարել է, որ երկրում մասնակի կարանտինը կարող է երկարաձգվել մինչև գարնան սկիզբ, եթե չհաջողվի կորոնավիրուսը զսպել։ Նախարարը նշել է, որ անհնար է ապահովել բնակչության ամբողջական հետազոտություն՝ այն դեպքում, երբ Գերմանիայի զգալի հատվածներում 100 հազար բնակչին բաժին է ընկնում վարակման ավելի քան 50 դեպք։ Այս մասին տեղեկանում ենք Die Welt-ից:
Կորոնավիրուսի ցուցանիշն առավել բարձր է եղել Երևան քաղաքում և Կոտայքի մարզում
ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ կորոնավիրուսային հիվանդության ցուցանիշն առավել բարձր է եղել Երևան քաղաքում և Կոտայքի մարզում: Նոր կորոնավիրուսային վարակով հիվանդացության վերլուծության արդյունքում պարզվել է, որ վերջին տասնօրյակում հիվանդացության ցուցանիշն առավել բարձր է եղել Երևան քաղաքում և Կոտայքի մարզում: Մասնավորպես այն գերազանցել է հանրապետական ցուցանիշը համապատասխանաբար Երևան քաղաքում՝ 1.5, իսկ Կոտայքի մարզում՝ 1.1 անգամ:…