vivacell
Հանրապետության որոշ ավտոճանապարհներին մառախուղ է
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 6-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Վայքի, Եղեգնաձորի, Կապանի, Կոտայքի և Թալին-Մաստարա-Լանջիկ ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-50 մետր: Վարդենյաց լեռնանցքում, Սպիտակի ոլորաններում և Մաստարայի ճանապարահատվածում տեղ-տեղ մերկասառույց է: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բեռնատարների համար: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Նախընտրական մեծ և թեժ բանավեճը ամբողջությամբ 05.12.2018
Երեկ Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում տեղի ունեցավ ընտրություններին մասնակից բոլոր կուսակցությունների և դաշինքների առաջին համարների հեռուստաբանավեճը։ Ստորև ներկայացված է տեսանյութը ամբողջությամբ.
Ամերիկացի մնացած զինծառայողների որոնումը շարունակվում է
ԱՄՆ-ի Ծովային հետևակի կորպուսի երկու ինքնաթիռներ են ընկել Խաղաղ օվկիանոսը Ճապոնիայի ափերից մի քանի հարյուր կիլոմետր արևելք ընկած շրջանում օդում լրացավորման ժամանակ, տեղեկացնում է BBC-ին: Միջադեպը դեղի է ունեցել KC-130 լցավորող ինքնաթիռի եւ F/A-18 կործանիչ-ռմբակոծչի մասնակցությամբ: Ինքնաթիռներում ընդհանուր առմամբ եղել է յոթ մարդ: Նրանցից երկուսին ներկայում հաջողվել է փրկել: Ճապոնիայի ինքնապաշտպանության ծովային ուժերի որոնողափրկարարական ծառայությունները…
ԱՄՆ-ը ռազմանավ կուղարկի Սև ծով Կերչի նեղուցի միջադեպի կապակցությամբ
ԱՄՆ-ն պատրաստվում է ռազմանավ ուղարկել Կերչի նեղուցում Ուկրաինային աջակցելու համար: Այս մասին հայտնել է CNN-ը: Ամերիկացի զինծառայողներն ԱՄՆ-ի Պետդեպարտամենտին խնդրել են Թուրքիային ծանուցել Սև ծովում ռազմանավի հայտնվելու մասին: Ամերիկան պարտավոր է այս մասին Թուրքիային նախազգուշացնել առնվազն 15 օր առաջ՝ Մոնտրյոյի 1936 թվականի կոնվենցիային համապատասխան, որը կարգավորում է նավարկությունը Բոսֆորի և Դարդանելի նեղուցներում: Մեկնաբանելով Կերչի նեղուցի իրադրությունը՝…
Կառավարությունն ամբողջ կազմով արձակուրդի մեջ է
«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարությունն ամբողջ կազմով արձակուրդի մեջ է։ Միակ «աշխատողն» առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն է, որը նույնպես ռեյտինգայինով առաջադրված թեկնածու է՝ Մալաթիա-Սեբաստիա-Շենգավիթ ընտրատարածքում, բայց արձակուրդ չի վերցրել։ Նախորդ օրը նա Մալաթիայի և շաքարի «արքա» Սամվել Ալեքսանյանի դստեր՝ Աստղիկ Ալեքսանյանի հետ այցելել է իտալա-հայկական կիսակառույց գործարանի տարածք՝ տեքստիլ գործարանի կառուցման ընթացքը դիտելու, «շինհրապարակում ծանոթանալու…
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները հանդիպել են Միլանում
Դեկտեմբերի 5-ին Միլանում, ԵԱՀԿ նախարարների խորհրդի շրջանակներում, Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ: Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների երրորդ հանդիպումը ևս միտված էր առավել հանգամանալից ծանոթանալու խաղաղության գործընթացի վերաբերյալ միմյանց դիրքորոշումներին ու մոտեցումներին։ Այս առումով ծավալվեց մտքերի օգտակար փոխանակություն, տեղեկացնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:…
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Սանկտ Պետերբուրգ
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է Սանկտ Պետերբուրգ`մասնակցելու եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին և ԱՊՀ անդամ պետությունների ոչ պաշտոնական գագաթաժողովին: Այս մասին նա հայտնել ֆեյսբուքյան իր էջում հրապարակված նկարի միջոցով՝ կից գրելով. «Գնացինք Սանկտ Պետերբուրգ»: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 6-ին Սանկ Պետերբուրգում ԵԱՏՄ առաջնորդները կայանալիք նեղ կազմով խորհրդի նիստում քննարկելու թվային տնտեսության զարգացման…
«20 և 10 դրամով համապատասխանաբար էժանացել են գազը և լույսը սոցիալական անապահով որոշակի խմբերի համար», – Նիկոլ Փաշինյան
«Իմ քայլը» դաշինքի առաջին համար Նիկոլ Փաշինյանը հանրային հեռուստաընկերության եթերում կայանալիք բանավեճի բացման խոսքում նշեց. «20 և 10 դրամով համապատասխանաբար էժանացել են գազը և լույսը սոցիալական անապահով որոշակի խմբերի համար։ Ի հեճուկս նախորդ կառավարության ստորագրած պայմանագրի, խմելու ձուրը չի թանկացել և մինչև 2024 թվականը չի թանկանալու։ 209000 մարդու աշխատավարձ բարձրացել է հուլիսի 1-ից և ևս…
«Դատարանների և արդարադատության անկախությունը վտանգի տակ է», – Վիգեն Սարգսյան
ՀՀԿ կուսակցության առաջին համար Վիգեն Սարգսյանը հանրային հեռուստաընկերության եթերում կայանալիք բանավեճի բացման խոսքում նշեց. «Այս կիրակի մենք կատարելու ենք ընտրություն, որից կախված է լինելու մեր երկրի ապագան առաջիկա 5 տարիներին և անդին: Հասարակությունը սևերի ու սպիտակների բաժանելու իշխանությունների քաղաքականությունը ոչ այլ ինչ է, քան ներքին թշնամիներ որոնելու և ստեղծելու, այլակարծությունը խեղդելու միջոց: Մեր երկրում առկա…
«Այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում այս տարի, իսկապես աննախադեպ էր», – Արմեն Ռուստամյան
ՀՅԴ կուսակցության առաջին համար Արմեն Ռուստամյանը հանրային հեռուստաընկերության եթերում կայանալիք բանավեճի բացման խոսքում նշեց. «Այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում այս տարի, իսկապես աննախադեպ էր: Համաժողովրդական շարժումն իրապես մեր կյանքում նոր փոփոխությունների դուռ բացեց: Այդ շարժման արդյունքը, սակայն, այսօր, ըստ էության, բերեց նրան, որ խոշոր հաշվով տեղի է ունեցել մարդափոխություն: Այս մակարդակի վրա եթե մնա մեր…
«Այստեղ ներկա կոալիցիոն և կիսակոալիցիոն հին ուժերի հետ որևէ խոսելու բան չկա», – Սուրեն Սահակյան
«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջին համար Սուրեն Սահակյանը հանրային հեռուստաընկերության եթերում կայանալիք բանավեճի բացման խոսքում նշեց. «Նախապես ուզում եմ տեղեկացնել, որ այստեղ ներկա կոալիցիոն և կիսակոալիցիոն հին ուժերի հետ որևէ խոսելու բան չկա։ Չկա մի պարզ պատճառով․ նրանք ապականել են երկիրը, վերացրել են արդարադատությունը, ջնջել են բարու ու չարի սահմանները, հարյուր հազարավոր քաղաքացիների զրկել են…
Դեկտեմբերի 5-ի դրությամբ համաներմամբ ազատվել է 547 դատապարտյալ
2018 թվականի նոյեմբերի 6-ից ուժի մեջ մտած «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի շրջանակներում դեկտեմբերի 5-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ, ազատ է արձակվել. «Նուբարաշեն» ՔԿՀ – 55 «Արթիկ» ՔԿՀ – 45 «Վանաձոր» ՔԿՀ – 17 «Վարդաշեն» ՔԿՀ – 56 «Գորիս» ՔԿՀ – 16 «Հրազդան»…
Փաշինյանն անդրադարձել է գաղտնալսված հեռախոսազրույցին
ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում աբդրադարձավ համացանցում հայտնված՝ Արթուր Վանեցյանի գաղտնալսված հեռախոսազրույցին: «Կոռումպացված համակարգը տեսնում է, որ իր շուրջ օղակը սեղմվում է, այն ինչ մենք խոստացել ենք իրականացվելու է խորհրդարանական ընտրություններից հետո Սա hայտարարված պատերազմ է ՀՀ պետականության և ՀՀ-ի դեմ: Գաղտնալսման որոշ հատվածներ մոնտաժված են, ԱԺ-ում իմ…
Վրաստանը պատրաստ չէ Ռուսաստանի հետ համագործակցել, «որն իրեն այդպես է պահում օկուպացիոն գծում»
Այս մասին Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է Բի-Բի-Սիի ռուսական ծառայությանը, փոխանցում է Newmag֊ը։ «Քանի դեռ Ռուսաստանը չի փոխել իր գործողություններն օկուպացիոն գծում, որտեղ օրական մարդ են առևանգում, և քանի դեռ այդ գիծը մշտական վտանգ է ներկայացնում, քանի դեռ սողացող օկուպացիա է իրականացվում դեպի մեր տարածքի խորքն՝ ավելի ու ավելի մոտենալով Թբիլիսիին, չեմ կարծում,…
Նիկոլ Փաշինյանի և Արթուր Վանեցյանի գաղտնալսված հեռախոսազրույցը
Համացանցում հայտնվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հեռախոսազրույցը։