WikiLeaks-ի հիմնադիր
Ասանժին սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում
ԱՄՆ-ի իշխանությունները մեղադրանք են առաջադրել WikiLeaks-ի հիմնադիր, ավստրալացի Ջուլիան Ասանժին: BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ նա մեղադրվում է հաքերային գործունեության նպատակով WikiLeaks-ին տեղեկություններ տրամադրող Չելսի Մենինգի հետ դավադրություն կազմելու և ԱՄՆ-ի պետական գաղտնի փաստաթղթերը հրապարակելու մեջ: Ասանժին սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում: Լոնդոնում արդեն դատական նիստ է կայացել, որի ընթացքում քննարկվել է Ասանժին ԱՄՆ արտահանձնելու…
Ջուլիան Ասանժը նոր անձնագիր է ստացել
WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը ավստրալական անձնագիր է ստացել, գրում է The Sydney Morning Herald-ը: Հաղորդվում է, որ նոր փաստաթղթի համար Ասանժի դիմումը բավարարվել է դեռևս 2018 թվականին, սակայն նրա կողմից անձնագրի ստացման մասին տեղեկություն չկար: Ասանժի համար դա շատ կարևոր փաստաթուղթ էր՝ իր արտահանձման վերաբերյալ էկվադորյան իշխանությունների պահանջի ֆոնին:


