Թաիլանդում հրավառության գործարանում պայթյունի հետեւանքով 9 մարդ է զոհվել, ավելի քան 100-ը՝ վիրավորվել եւ այրվածքներ ստացել:
Արտակարգ պատահարի հետեւանքով տուժել են նաեւ ավելի քան 200 բնակելի շինություններ եւ տեղական շուկան:
Ոոստիկանության նախնական տվյալներով ՝ պայթյունը տեղի է ունեցել մետաղական կոնստրուկցիաների եռակցման ժամանակ հրավառության տուփի մեջ հայտնված կայծի պատճառով:
