fbpx
Աշխարհ

Թաիլանդի վարչապետը հայտնել է զինվորի՝ հրաձգություն կազմակերպելու պատճառը

Թաիլանդի վարչապետ Պրայուտ Չան-Օչան հայտնել է, թե որն է եղել Թաիլանդի հյուսիս-արևելքում գտնվող Նախոնրատչասիմա քաղաքում զինվորի՝ կրակ բացելու հիմնական դրդապատճառը: Վարչապետը կարծում է, որ հարձակվողի հիմնական շարժառիթը տան գործարքի շուրջ ունեցած վրդովմունքն ու խաբված լինելու զգացումն է եղել։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:

«Դա տան գործարքի պատճառով առաջացած անձնական կոնֆլիկտ է եղել»,-վստահորեն նշել է վարչապետը՝ հավելելով, որ տարաձայնությունները կապված են եղել հրամանատարի հարազատների հետ, որն էլ առաջին սպանվածներից է եղել։

Նա հստակ ասել է, որ նման բնույթի հանցագործությունը Թաիլանդում պետք է առաջինն ու վերջինը լինի։

Վերջինս նաև հավելել է, որ հստակ տվյալների համաձայն՝ «մահացել է 27 մարդ, վիրավորում է ստացել 57 հոգի։ Վիրավորներից 32-ը դեռևս հիվանդանոցում են, 25-ը դուրս են գրվել»։

Վարչապետը նշել է, որ դեպքի քննությունը շարունակվում է: Նա նաև շնորհակալություն է հայտնել այն մարդկանց, որոնք արձագանքել են արյուն նվիրաբերելու խնդրանքով առողջապահության նախարարության տարածած հայտարարությանը:

Հիշեցնենք, որ զինվորն իր զորամասից գողացել է HamVee զինվորական ամենագնացը և այն վարել քաղաքի փողոցներում՝ պարբերաբար ինքնաձիգից կրակ բացելով մարդկանց վրա: Նա կանգնել է քաղաքի առևտրի կենտրոններից մեկի մոտ և սկսել է կրակել հաճախորդների վրա

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ