fbpx
Աշխարհ

Թաիլանդում ձերբակալել են վիզային նշումը գրիչով ուղղած ռուսաստանցուն

Թաիլանդի իշխանությունները Կամբոջայի հետ սահմանին ձերբակալել են վիզային նշումը գրիչով ուղղած ռուսաստանցուն։ Այս մասին հաղորդում է  Thaiger-ը:

32-ամյա Դմիտրի Իգնատովը հայտարարել է, որ Թաիլանդ է մեկնել ընկերուհու հետ և փորձել է վերադառնալ Կամբոջա: Նրա անձնագիրը ստուգելու ժամանակ պարզվել է, որ վիզայի ժամկետը սպառվել է 3 օր առաջ: 15-րդ էջում նա վիզային նշումն ուղղել է գրիչով:

Իգնատովն ասել է, որ իր ընկերուհու հետ ժամանակի զգացողությունը կորցրել է:

ԹԱՐՄ ԼՈւՐԵՐ

Վերեվ