Աշխարհ

Թաիլանդում սկսել են ծխախոտ վաճառել առանց ապրանքանշանների տուփերում

Թաիլանդը դարձել է Ասիայի առաջին երկիրը, որն անցել է առանց ապրանքանշանների տուփերով ծխախոտի վաճառքին:

Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, երկրի ողջ առևտրային ցանցը սեպտեմբերի 3-ից պաշտոնապես անցել է «հասարակ» առանց ապրանքանշանների տուփերի, իսկ ընթացիկ շաբաթվա վերջին գունավոր տուփերն իսպառ վերացել են վաճառքից:

Բոլոր նոր ծխախոտային տուփերը միանման են, սև գույնի, սարսափեցնող նկարներով, հիվանդ երեխաների և հանգուցյալների պատկերներով, որոնց համար լաց են լինում հարազատները, իսկ ապրանքանիշի անունը գրված է ոչ մեծ սպիտակ տառերով: Ծխախոտների վրա, ի դեպ, գրությունները նույնպես բացակայում են:

Թաիլանդի առողջապահության նախարարության հայտարարության մեջ ասվում է, որ ծխելու դեմ պայքարի նոր մեթոդը կոչված է զրկելու ծխախոտները գրավչությունից, հատկապես երիտասարդ ծխողների համար:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ