fbpx
Հասարակություն

Թաիրով գյուղում բռնկված հրդեհը մարվել է

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ հուլիսի 2-ին, ժամը 10:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թաիրով գյուղում այրվում է էլեկտրական սյուն։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ գազատար խողովակից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ, ինչի հետևանքով այրվում է մոտակայքում գտնվող հագուստի խանութը։

Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 11։03-ին և մարել՝ 11։19-ին։ Այրվել են խանութի (16 քմ) գույքը և տանիքի փայտյա կառուցատարրերը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ