fbpx
Իրավական

Թալանել են Արմենակ Ուրֆանյանի հարազատների մեքենան

«Եռաբլուր» զինվորական պանթեոնում, այսօր՝ ապրիլի 2-ին, անհայտ անձինք ավտոմեքենաներ են թալանել, որոնցից մեկը Ապրիլյան պատերազմում զոհված կապիտան Արմենակ Ուրֆանյանի հարազատներինն է։

Անհայտ անձինք երկու ավտոմեքենայի կողային ապակիները կոտրելու միջոցով հափշտակել են խոշոր գումար և թանկարժեք գույք: Մասնավորապես, Արմենակ Ուրֆանյանի հարազատների մեքենայից հափշտակել են խոշոր չափի գումար:

ՀՀ ոստիկանության լրատվության վարչությունից տեղեկացրին, որ ՀՀ ոստիկանությունը քաղաքացիներից ահազանգ է ստացել, որ «Եռաբլուր»-ի մոտ կայանած մեքենաներից գողություն է կատարվել։ Այս պահին դեպքի վայրում աշխատում են:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ