fbpx
Աշխարհ

Կատաղի մարտեր են ընթանում թալիբների և Ազգային դիմադրության ճակատի միջև

Հոկտեմբերի 15-ի առավոտից շարունակվում են մարտական բախումները Աֆղանստանի հյուսիս-արևելքում գտնվող Բալխ նահանգի Անդարաբի հարթավայրում։ Այս մասին հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Ըստ աղբյուրի՝ Անդարաբում կատաղի մարտ Է ընթանում թալիբների և Ազգային դիմադրության ճակատի միջև։

Նշվում է, որ թալիբները, ունենալով ավելի քան 60 սպանված, նահանջել են, կորուստներ կան նաև Ճակատի մարտիկների շրջանում, տեղեկատվություն կա նրանց երկու դաշտային հրամանատարների զոհվելու մասին:

Թալիբները դեռ չեն մեկնաբանել տեղի ունեցածը, սակայն տեսնայութերում երևում է, թե ինչպես են «Թալիբան»-ի զինյալների շարասյուներն ուղևորվում Անդարաբի հարթավայր:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ