fbpx
Աշխարհ

«Թալիբան»-ը Աֆղանստանում մտադիր է իսլամի վրա հիմնված Սահմանադրություն ստեղծել

Աֆղանստանում հաստատված «Թալիբան» արմատական խմբավորման անդամները հայտարարել են այդ երկրում իսլամի սկզբունքների վրա հիմնված Սահմանադրություն ստեղծելու անհրաժեշտության մասին: Interfax-ի փոխանցմամբ՝ այս մասին Մոսկվայում հայտարարել է «Թալիբանի» պատվիրակության ղեկավար Շեր Մոհամմադ Աբաս Ստանիկզայը:

«Անհրաժեշտ է, որ Սահմանադրությունը հիմնված լինի իսլամի սկզբունքների, ազգային շահերի, պատմական ձեռքբերումների ու սոցիալական արդարության վրա: Նման Սահմանադրության ծրագիրը պետք է կազմվի աֆղան գիտնականների ու մտավորականների կողմից՝ ազատ գաղափարախոսության սկզբունքով»,- հայտարարել է նա:

Ստանիկզայը հայտարարել է, որ Սահմանադրության ներկայիս տարբերակը խոչընդոտում է Աֆղանստանում խաղաղության հաստատմանը:

Գրում է shantnews.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ