fbpx
Աշխարհ
04:00 05/03/2020

Թալիբների գրոհների հետևանքով Աֆղանստանում 20-ից ավելի ուժային է զոհվել

«Թալիբան» արմատական շարժման զինյալներն Աֆղանստանի Քունդուզի նահանգում գրոհներ են իրականցրել, որոնց հետևանքով սպանվել է Աֆղանստանի զինված ուժերի ավելի քան 20 ծառայող և ոստիկան:

Ավելի վաղ Սպիտակ տունը հայտնել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը թալիբների ղեկավար մոլլա Աբդուլա Ղանի Բարադարին կոչ է արել մասնակցելու ներաֆղանական բանակցություններին: Նաև նա ընդգծել է բռնության կրճատումը շարունակելու անհրաժեշտությունը:

Աղբյուրների փոխանցմամբ՝ թալբները հարձակվել են երկու հսկիչ անցակետի վրա Քունդուզ քաղաքի մերձակայքում:

Աֆղան զինվորականների և «Թալիբանի» զինյալների միջև ընդհարումների հետևանքով զոհվել են 18 զինվոր և երեք ոստիկան:

Թալիբների կողմից զոհվածների մասին տեղեկատվություն չկա: Աղբյուրը հավելել է, որ ևս 10 զինվորականների թալիբները գերի են վերցրել: ԱՄՆ-ի զինված ուժերը մարտի 4-ին Հիլմենդի նահանգում ավիահարվածներ են հասցրել «Թալիբան» արմատական շարժման զինյալներին:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ