fbpx
Հասարակություն

Թամարա Մարությանը գնահատելի ներդրում է ունեցել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի կյանքում

Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը Facebook-ի էջում գրառում է կատարել։

(intent = window.intent || []).push({
containerId: “PID_5ebbf8c41227b70015d236af”
});

«Այսօր սգում ենք մեր թատրոնի նվիրյալներ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դստեր՝ Թամարա Մարությանի և նրա ընտանիքի ողբերգական վախճանը։

Թամարա Մարությանը երկար տարիներ աշխատել է Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի երաժշտական բաժնում և գնահատելի ներդրում ունեցել թատրոնի ստեղծագործական կյանքում։

(intent = window.intent || []).push({
containerId: “PID_5ebc12a3eb6e410015f0c167”
});

Կորուստն անդառնալի է, ցավը՝ անսփոփ։ Մեր զորակցությունն ենք հայտնում զոհվածների ծնողներին, հարազատների ու ընկերներին։ Մայր թատրոնի առցանց հեռարձակվող ծրագրերը մեկ շաբաթով կդադարեցվեն՝ ի հիշատակ մեր սիրելի Թամարայի։

Հոգեհանգիստը տեղի կունենա օգոստոսի 11-ին, ժամը` 17:30-ից Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սբ. Սարգիս եկեղեցում, հուղարկավորությունը՝ օգոստոսի 12-ին, ժամը 13:00-ին, նույն վայրից» – ասված է գրառման մեջ։

https://www.facebook.com/sundukyantheatre/posts/1654879674678507

(intent = window.intent || []).push({
containerId: “PID_5ebc142674a3cb0015e38dd7”
});

Հիշեցնենք, որ օգոստոսի 9-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Օգոստոսի 9-ին, Ժամը 16:00-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 182-րդ կմ հատվածում բախվել են Toyota մակնիշի և MAN մակնիշի բեռնատար ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 4 հոգի տեղում մահացել են:

Մահացածները Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստներ Արմեն Մարությանի ու Ալլա Վարդանյանի դուստրը` Թամարա Մարությանն ու նրա ամուսինը և երեխաներն են:

(intent = window.intent || []).push({
containerId: “PID_5ebc147474a3cb0015e38dd8”
});

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ