fbpx
Սպորտ
11:17 05/12/2019

Տան տերերի հաղթական շքերթը․ ԱՊԼ, 15-րդ տուր (ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ)

Երեկ կայացան Անգլիայի Պրեմիեր Լիգայի 15-րդ տուրի մի շարք հանդիպումներ։

«Մանչեսթեր Յունայթեդը» տանը հաղթեց «Տոտենհեմին»։ Խաղի առաջին կեսում թիմերը փոխանակվեցին մեկական գոլով։ Հաջողության հասան Ռեշֆորդն ու Դելե Ալին։ Իսկ 2-րդ կեսում արդեն միայն գոլ հեղինակեցին տան տերերը․ Ռեշֆորդը 11-մետրանոցից դուբլ ձևակերպեց, որը հաղթական էր «Յունայթեդի» համար։ Հանդիպումն ավարտվեց 2-1 հաշվով։

Չելսին նույնպես խաղաց տանը։ Լոնդոնյան ակումբն ընդունեց «Ասթոն Վիլային» ու հաղթեց նույն 2-1 հաշվով։ «Լեսթերն» էլ իր հերթին տանը հաղթանակ տոնեց «Ուոթֆորդի» նկատմամբ՝ 2 գնդակի առավելությամբ (2-0)։ «Սաութհեմփթոնը» հաղթեց «Նորվիչին» 2-1 հաշվով, իսկ «Վուլվերհեմփթոնը» «Ուեսթ Հեմին»՝ 2-0 հաշվով։

Նշենք, որ «Լեսթերը» հաղթանակից հետո գրավում է մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը՝ 35 միավորով։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ