Տեխասի Արվեստի թանգարան անօրինական մուտք է գործել 21-ամյա Բրայան Էրնանդեսը և վնասել է մի քանի արտեֆակտ՝ պատճառելով ավելի քան 5 միլիոն դոլարի վնաս։ Այս մասին հայտնել է Associated Press-ը:
Նշվում է, որ հարձակվողը վնասել է մոտ 100 000 դոլար արժողությամբ հին հունական թասը և 10 000 դոլար գնահատված կադո հնդկացիների կերամիկական շիշը:
Միջադեպի մեղավորը բերման է ենթարկվել և նրան մեղադրանք է առաջադրվել։ Այս հանցագործության համար նրան կարող է սպառնալ մինչև հինգ տարվա ազատազրկում։
