Մշակույթ

Թանգարաններն ու գրադարանները կվերաբացվեն

Այսօր՝ օգոստոսի 12-ին, ՀՀ ԱԺ-ում քննարկվում է Հայաստանում արտակարգ դրության երկարաձգման վերաբերյալ Կառավարության որոշումը։

Հիմնական զեկուցող, պարետ Տիգրան Ավինյանն իր խոսքի ընթացքում անդրադարձավ գրադարաններին, թանգարաններին, ինչպես մշակութային և թատերահամերգային միջոցառումներին։

Ավինյանն ասաց, որ առաջիկայում թանգարաններն ու գրադարնները կբացվեն։

Ինչ վերաբերվում է միջոցառումներին, ապա Ավինյանի խոսքով՝ ռեստորանային և միջոցառումային ասպարեզում երգիչ-երգչուհիները, երաժիշտները և այլ գործիչներ հնարավորություն կստանան այս փուլում միայն բացօթյա հատվածներում և սահմանված կանոնների պահպանմամբ իրականացնել իրենց գործունեությունը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ