Քաղաքականություն

Թանկարժեք գրիչով՝ քծնանքի 100 երանգները․ Նարեկ Այվազյան

Նարեկ Այվազյանը Facebook-ի իր էջում գրել է․

«Թանկարժեք գրիչով՝ քծնանքի 100 երանգները

Հիմա որ անհամարժեք, վատ իմաստով, պատասխան տվեց Նիկոլը, ի՞նչ անենք: Հրայրը փորձել է հարաբերություն ստեղծի, որի մեջ վատ բան չկա իր մասին խոսող: Ըստ էության էլի, Հրայրն իր փայ լավ է արել, Նիկոլն էլ իր փայ է լավ արել, որ չի արձագանքել կամ արհամարհել է, բայց էս էլ որերորդ անգամն է, որ թե՛ Նիկոլը, թե՛ խորհրդարանը չեն կարողանում ՍԴ ուզուրպացմանն ադեկվատ պատասխան տան, ասեմ ավելին՝ իրենց արածը նմանվում է դիտավորյալ տապալումների: Ասեմ ամենակարևորը՝ Հրայրի դեմ իրենք ոչինչ չունեն, Հրայրն էլ՝ իրենց, սա խոշոր խնդիրը մանրադրամի վերածել է, մեծ հաշվով այս զրույցները ՌԴ դեսպանի հետ են, որը կաշկանդում է երկու կողմերին: Էս մակերեսայի խնդիրների արծարծումներից շատ փիս հոտ է գալիս: Տհաճ:

Հ.Գ. Շատերն են անտեսվել ու արհամարվել թե՛ Նիկոլի կողմից, թե՛ իշխանության այլ թևերի ու պաշտոնյաների, ու այս քայլով Նիկոլը իրեն դարձրեց հարաբերություն ստեղծելու փորձ անող բոլորի համար անցանկալի կառավարության ղեկավար, որին կսկսեն ո՛չ քծնանքով դիմել, ո՛չ առանց քծնանքի:

Չնայած, ո՞վ իմանա, թե մյուս 100 փաստի մեջ քծնանքի մասին վիճակագրությունն էլ չի ներառվելու և գրվելու թանկարժեք գրիչով»։

Թանկարժեք գրիչով՝ քծնանքի 100 երանգներըՀիմա որ անհամարժեք, վատ իմաստով, պատասխան տվեց Նիկոլը, ի՞նչ անենք: Հրայրը…

Geplaatst door Narek Ayvazyan op Zondag 26 januari 2020

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ