fbpx
Ժամանց

Թանկյանը կատարել է «Գահերի խաղի» 8-րդ եթերաշրջանի սաունդթրեքերից մեկը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երգիչ, երգահան, System Of a Down հայտնի ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը գրառում է կատարել իր թվիթերյան էջում՝ հայտնելով «Գահերի խաղը» հեռուստասերիալի կոմպոզիտոր Ռամին Ջավադիի հետ համագործակցության մասին։

«Գահերի խաղ»-ի այսօրվա էպիկական ավարտից հետո պատիվ ունեմ տեղեկացնելու, որ իմ ընկեր և սերիալի կոմպոզիտոր Ռամին Ջավադին ինձ հրավիրել է 8-րդ եթերաշրջանի սաունդթրեքերից մեկի՝ «Rains of Castamere»-ի համար վոկալ ձայնագրել»,- գրել է Թանկյանը:

Ստորև ներկայացնում ենք «The Rains of Castamere»-ի կատարումը Սերժ Թանկյանի կողմից:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ