fbpx
Ժամանց

«Տանը մենակ» ֆիլմի վերաթողարկման դերասանական կազմը հայտնի է

«Տանը մենակ» ֆիլմի վերաթողարկմանը կմասնակցեն Արչի Յետսը, Էլլի Քեմփերը և Ռոբ Դելանին։ Այս մասին հաղորդում է Variety-ն:

Յեյթսը, որն ավելի վաղ նկարահանվել էր «Ջո ճագարը» ֆիլմում, նոր կերպար է մարմնավորելու, այլ ոչ թե Քևին Մաքքալիսթերին՝ օրիգինալ ֆիլմից:

Ավելի վաղ ենթադրվում էր, որ ֆիլմում Քեմփերը և Դելանին կլինեն Յետսի ծնողները, բայց ինչպես հայտնում են իրազեկ աղբյուրները, նրանք կարող են խաղալ մեկ այլ զույգի դեր, որը կապ չունի նրա հետ:

Առաջին «Տանը մենակ» ֆիլմը վարձույթում հավաքել է 476,7 մլն դոլար, երկրորդ մասը նույնպես մեծ հաջողություն է ունեցել։

Ֆիլմի ռեժիսորը Դեն Մազերն է, իսկ սցենարը գրում են Մայքի Դեյն ու Սթրիթեր Զայդելը։ Պրեմիերայի ամսաթիվը դեռևս հայտնի չէ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ