fbpx
Կառավարություն
16:00 23/01/2020

Տաք ջերմաստիճանը խանգարում է անասուններին նորմալ կաթնատվություն ապահովել․ վարչապետ

Վարչապետը ցավակցական նամակ է հղել Վաղարշակ Հարությունյանին՝ նրա եղբոր մահվան կապակցությամբ

Խնդիր կա, որ կաթ արտադրողները այնքան էլ գոհ չեն իրենց մթերման գներից ու պրակտիկայից: Այս մասին այսօր՝ հունվարի 23-ին՝ կռավարության նիստի ժամանակ, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝

«Մյուս կողմից ունենք արտադրողներ, որոնք ՀՀ-ում չեն կարող իրենց անհրաժեշտ կաթնային հումքը ձեռք բերել: Ամենակարևոր խնդիրը ստացված կաթի պահպանման պայմաններն են ու ջերմաստիճանը, որովհետև արդյունաբերության համար անհրաժեշտ կաթը պետք է պահպանվի 4 աստիճան ջերմությամբ»,-ասաց վարչապետը։

Նա նաև շեշտեց, որ այդ ուղղությամբ շարժ արդեն նկատվում է:

«Շաբաթ օրը ես տեղեկություն ստացա, որ երբ մեր անասնագոմերը ավանդաբար մտնում է հեղձուցիչ, տաք ինչ-որ բան, և մենք այն կանխավարկածով ենք, որ էնպես անենք՝ կովերը հանկարծ չմրսեն, բայց պարզվում է, որ կովերի համար մինչև -30 աստիճանը նորմալ ջերմաստիճան է: Ընդհակառակը՝ այն տաք ջերմաստիճանը, որ ապահովում ենք մեր խոշոր եղջերավոր անասունի համար, դա խանգարում է նրանց նորմալ կաթնատվություն ապահովելուն, պետք է նրանց ապահովել մաքուր օդով»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը հույս հայտնեց, որ մարդիկ այս ինֆորմացիան ունեն:

Նա նշեց, որ ինքը գիտի, որ չեն վստահելու, ասելու են հազար տարի է՝ կով ենք պահում և, երեկ մեկ, էսօր երկու, եկել բացատրում եք, թե կովը երբ է մրսում, մենք չգիտենք՝ մեր կովը երբ է մրսում:

«Սակայն սենց տեսակետ էլ կա, որ կարող է մեր իմացածը այդքան էլ ճիշտ չէ, ներող եղեք, բայց խնդրում եմ информация к размышления»,-ասաց նա:

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց նաև, որ իրենք աջակցում են տոհմային անասնաբուծությանը և դրա հետ կապված աջակցություն ևս իրականացնում են:

«Մոտավոր գնահատականներով՝ մենք տարեկան արտադրում ենք, 2019 թվականի արդյունքներով՝ 700 հազար տոննա կաթ, և մոտավոր գնահատականներով՝ մեր ինքնաբավության սահմանը 1 միլիոն տոննան է: Եթե 40 տոկոս էլ արտադրությունը ավելացնենք, տեղական պահանջարկը կբավարարի այդ կաթը գնելու համար»,-ասաց նա:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ