fbpx
Հասարակություն

Իրաքից Հայաստան տաք օդային հոսանքներ են ներթափանցում․ ջերմաստիճանը կհասնի +40-ի

Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանը օգոստոսի 27-ից 30-ը աստիճանաբար կբարձրանա 5-ից 7 աստիճանով։

Այս մասին տեղեկանում ենք ՇՄ նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի Facebook-ի պաշտոնական էջից։

Նշվում է, որ ջերմաստիճանը բարձրացումը կապված է Իրաքից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ։

Ըստ աղբյուրի՝ ամենաբարձր ջերմաստիճանը սպասվում է ցածրադիր գոտիներում, օրինակ՝ Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում և Երևանում։ Նշվում է, որ օգոստոսի 29-ին և 30-ին նշված վայրերում ջերմաստիճանը կհասնի մինչև +39, +40։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ