fbpx
Իրավական

Օդանավակայանի տաքսիների համար կսահմանվեն պահանջներ

Այսօր ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ընդունվել է օդանավակայանում տաքսիների գործունեությունը կարգավորող օրենսդրական նախաձեռնությունը։

Այն Ազգային ժողովում այսօր ներկայացրեց ՏԿԵ փոխնախարար Արմեն Սիմոնյանը։

Նախաձեռնությամբ նախատեսվում է, որ օդանավակայանում տաքսի ծառայություն իրականացնողի համար սահմանվում է «Ա» տիպի լիցենզիայի պահանջ, որի համար տարեկան 200 հազար դրամ պետական տուրք է գանձվում։

Բացի վերոնշվածը, պետք է սահմանվի նաև տաքսիի ներքին կահավորման, արտաքին տեսքի ու տարիքային սահմանափակման պահանջներ, իսկ օրինախախտների համար վարչական պատասխանատվության միջոցներ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ