fbpx
Կառավարություն

Վարչապետի մոտ քննարկվել են տաքսոմոտորային փոխադրումների ոլորտում առկա խնդիրներն ու լուծումները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են տաքսոմոտորային փոխադրումների ոլորտում առկա վիճակը և առաջարկվող լուծումները:

Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ոլորտում առկա անհավասար հնարավորություններին, լիցենզիայի տրամադրման գործընթացներին, քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացման ուղղությամբ հնարավոր քայլերին, կանոնավոր ուղևորափոխադրումների և տաքսի ծառայությունների կանոնակարգմանը:

Այս համատեքստում, տեղի է ունեցել մտքերի շահագրգիռ փոխանակություն, որի շրջանակում ներկայացվել են տարբեր առաջարկություններ և դիտարկումներ՝ ինչպես տաքսի ծառայություններ մատուցողների, այնպես էլ սպասարկվող քաղաքացիների համար հարմարավետ պայմանների ապահովման համատեքստում: Կարևորվել է նաև Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից ուղևորափոխադրումների կանոնակարգումն ու այս ուղղությամբ հստակ քայլերի իրականացումը:

Ամփոփելով՝ վարչապետ Փաշինյանն ընդգծել է երկրում ուղևորափոխադրումների ոլորտում առկա խնդիրների հետևողական լուծման անհրաժեշտությունն ու այս առումով պատասխանատուներին տվել համապատասխան հանձնարարականներ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ