ՀՀ-ում իրականացվել է թաքուն թռչնատեսակի՝ թուրաջի ուսումնասիրությունը-Azat TV
Գիտություն
18:00 07/01/2022

ՀՀ-ում իրականացվել է թաքուն թռչնատեսակի՝ թուրաջի ուսումնասիրությունը

«ԲրդԼինքս Հայաստան» ՀԿ-ն «Արևիկ» ազգային պարկի հետ համատեղ իրականացրել են թաքուն թռչնատեսակ՝ թուրաջի (Francolinus francolinus) շարունակական ուսումնասիրությունը, քանի որ այն գրանցված է Հայաստանի Կենդանիների Կարմիր գրքում (2010 թ.) որպես տվյալների անբավարարությամբ տեսակ: Այս մասին հայտնում է Շրջակա միջավայրի նախարարությունը։

Նրա բնապահպանական կարգավիճակի վերագնահատումը շատ կարևոր է այս գեղեցիկ և հազվագյուտ թռչնի հետագա պաշտպանության համար: Ուսումնասիրությունը, կատարված 2003–2019 թվականներին, ցույց է տվել, որ այս տեսակը հանդիպում է հարավ-արևելյան Հայաստանում՝ ծովի մակարդակից 375–600 մ բարձրության վրա:

2003–2009 թվականներին նրա պոպուլյացիայի միտումը կայուն է եղել, իսկ 2019 թվականին պոպուլյացիան գնահատվել է 16–25 բազմացող զույգ։

Ոչ մի լուրջ վտանգ առկա չէ, թեև տեղի է ունենում որոշակի որսագողություն, և կասկած կա, որ թափառող շներն ու կատուները նվազեցնում են դրանց բնադրման վայրերը:

Այնուամենայնիվ, առաջարկվում է Հայաստանում այս տեսակի կարգավիճակը փոխել «Վտանգվածի»՝ համաձայն D չափանիշի:

Տեսակին պաշտպանելու համար առաջարկվում են պահպանության հետևյալ միջոցառումները.
պաշտոնապես ընդունել տեսակի միջակայքը որպես Էմերալդ կայք,

-մշակել տեսակի մոնիթորինգի և կառավարման պլանը,

– խրախուսել տեսակի ավելի նպատակային
թռչնադիտարկումը, որն իր հերթին դրական ազդեցություն կունենա տեղական տնտեսության վրա,
-խստացնել որսագողության համար պատիժը,

– խթանել այս տեսակի մասին հանրային իրազեկումը և
– ուսումնասիրել այրվող թփուտների և այլ սպառնալիքների ազդեցությունը նրա թվաքանակի աճի և կայունության վրա:

«Թուրաջի (Francolinus francolinus Linnaeus, 1766) բնապահպանական վիճակի գնահատականը Հայաստանում» հոդվածը հրապարակվել է Revista Catalana d’Ornitologia ամսագրում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ