fbpx
Իրավական
14:30 19/01/2020

Տաքսու վարորդին կողոպտած երիտասարդը բերման է ենթարկվել

Դեկտեմբերի 30-ին, ժամը 10-ի սահմաններում, ոստիկանության Էրեբունու բաժնում մի տաքսու վարորդ հաղորդում էր տվել, որ նույն օրը ժամը 7.40-ին, Արցախի պողոտայում անծանոթ մի երիտասարդ խոսելու պատրվակով վերցրել է իր բջջային հեռախոսը և բացահայտ հափշտակել:

Քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ կողոպուտը հնարավոր է կատարած լինի Գորիս քաղաքի 20-ամյա մի բնակիչ, որը հունվարի 17-ին, ժամը 19-ի սահմաններում, Սասունցի Դավթի կայարանամերձ հրապարակից կողոպուտ կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել ոստիկանության Էրեբունու բաժին և խոստովանել կատարածը:

Ձեռնարկվում են միջոցառումներ բջջային հեռախոսը հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ