Հայաստանի Հանրապետության մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում։
Այս մասին տեղեկանում ենք «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։
Նշվում է, որ ձյուն է գալիս Աբովյանի, Հրազդանի, Գավառի, Աշտարակի, Թալինի, Անիի, Աշոցքի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում։ Նշվում է նաև, որ ձյուն է առկա ասֆալտբետոնե ծածկին։
Խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ՝ Վարդենյաց լեռնանցքում կցորդով տրանսպորտային միջոցով երթևեկելիս։