fbpx
Աշխարհ

«Տարաձայնությունը միայն Ասադի հարցն է» Մ.Չավուշօղլու

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հեռուստատեսությամբ ելույթի ժամանակ, անդրադառնալով Սիրիայի հյուսիսում ստեղծվելիք անվտանգության գոտուն, ասել է, որ այս հարցում վերջնական պայմանավորվածություններ չկան:

«Կոնկրետ բան չկա, բանակցությունները շարունակում ենք: 1-2 կետից բացի` ԱՄՆ-ի հետ մեր մոտեցումները ընդհանուր առմամբ համընկնում են: Բանակցությունները շարունակվում են այնպիսի հարցերի շուրջ, թե օրինակ ԱՄՆ-ը ինչքանով կկտրի իր կապերը YPG-ի (Սիրիայի քրդերի «Ժողովրդի ինքնապաշտպանության ուժեր») հետ»,- ասել է Չավուշօղլուն:

Անդրադառնալով Ռուսաստանի հետ բանակցություններին` Թուրքիայի գլխավոր դիվանագետն ասել է հետևյալը. «Քաղաքական լուծման տեսանկյունից Ասադի հետ շարունակել-չշարունակելու խնդրից բացի այլ հարցերում տարակարծիք չենք: Նրանք կողմնակից են Ասադի հետ շարունակելուն, իսկ մեր խղճին հակառակ է 1 միլիոն մարդ սպանած մարդու հետ շարունակելը»:

Ըստ Չավուշօղլուի՝ Թուրքիան Սիրիան դիտարկում է իր ազգային անվտանգության համատեքստում, սակայն մյուսները տարբեր շահեր ունեն այնտեղ: Օրինակ Ռուսաստանը ցանկանում է պահպանել իր ներկայությունը այնտեղ: Թուրք նախարարը ավելացրել է նաև, որ Աստանայի, Սոչիի ու Ժնևի ֆորմատներով կատարված քայլերի արդյունքում է, որ այսօր հնարավոր է դարձել խոսել քաղաքական լուծման մասին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ