Հասարակություն

Տարեկան ստուգումները սկսված են, ռիսկայինների ցանկում դեղերի ոլորտի տնտեսավարողներն են

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հայտնում է, որ տարեկան ծրագրով նախատեսված ստուգումները սկսվել են, մասնավորապես, դեղերի ոլորտում գործող տասնյակ տնտեսավարողների մոտ։

«Այս մասին դեղագործության ոլորտի ներկայացուցիչների ներգրավմամբ ստեղծված խորհրդակցական խմբի աշխատանքային առաջին նիստի ընթացքում հայտնել է ՀՀ առողջապահականն և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը։

Ստուգումների տարեկան ծրագրում առավել ռիսկային գնահատված տնտեսավարողների թվում մեծաթիվ են դեղերի ոլորտում գործողները։

Ծրագրի իրականացումը սահուն և կոռուպցիոն ռիսկերից զերծ պահելու նպատակադրմամբ՝ դրա մեկնարկից առաջ հանգամանորեն մշակվել և կառավարության կողմից հաստատվել են տնտեսավարողների ռիսկայնության գնահատման մեթոդաբանությունը և ստուգումների ստուգաթերթերը։

Ստուգաթերթերում հստակ սահմանված են այն հարցերն ու չափորոշիչները, որոնց հիմքով և պետք է ստուգումն իրականացվի։

«Չգրանցված դեղերի բացահայտման ուղղությամբ վերջին շրջանում օպերատիվ մի շարք քայլեր են ձեռնարկվել։ Ավելին, վերահսկողական գործիքներն են ուժեղացվում։

Անօրինական դեղերի հայտնաբերման օպերատիվ հնարավորությունը եւս նպատակ ունենք մեծացնել։ Վերահսկողական գործիքներից մեկն էլ Tax stump համակարգն է, որի ներդրումն ընթացքի մեջ է»,- ընդգծել է Ավագյանը։

Տեսչական մարմնի տարեկան ծրագրով նախատեսված ստուգումների մեկնարկը որոշակիորեն հետաձգվել էր՝ պայմանավորված կորոնավիրուսի համավարակով»,- ասված է գրառման մեջ։

Տարեկան ստուգումները սկսված են, ռիսկայինների ցանկում մեծաթիվ են դեղերի ոլորտի տնտեսավարողները․ ԱԱՏՄՀՀ առողջապահական եւ…

Geplaatst door ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին/HLIB.am op Donderdag 6 augustus 2020

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ